Փոլ Էրլիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պոլ Էրլիխից)
Փոլ Էրլիխ
անգլ.՝ Paul Ralph Ehrlich
Դիմանկար
Ծնվել էմայիսի 29, 1932(1932-05-29)[1][2][3] (91 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնNeo-Malthusianism?
ԿրթությունԿանզասի համալսարան, Փենսիլվանիայի համալսարան, Կանզաս նահանգի համալսարան և Columbia High School?
ԵրկերThe Population Bomb?
Մասնագիտությունժողովրդագիր, կենսաբան, համալսարանի դասախոս և բնապահպան
ԱշխատավայրՍթենֆորդի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ

ՄակԱրթուրի կրթաթոշակ

Dr A. H. Heineken Prize for Environmental Sciences?

Volvo Environment Prize?

Շրջակա միջավայրի պաշտպանության ձեռքբերումների Թայլերի մրցանակ

"Կապույտ մոլորակ" մրցանակ

Ramon Margalef Prize in Ecology?

Eminent Ecologist Award?

ECI Prize?

«Սիեռա» ակումբի Ջոն Մյուրի անվան մրցանակ

BBVA Foundation Frontiers of Knowledge Awards

Heineken Prizes?

Fellow of the Ecological Society of America?

[4]

Հայնցի մրցանակ

Crafoord Prize in Biosciences?

[5]

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

և

Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ

[6]
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա
Կայքprofiles.stanford.edu/paul-ehrlich
 Paul R. Ehrlich Վիքիպահեստում

Փոլ Էրլիխ (անգլ.՝ Paul Ralph Ehrlich, մայիսի 29, 1932(1932-05-29)[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի կենսաբան։ Պրոֆեսոր Սթենֆորդի համալսարանում, որտեղ նա աշխատել է 1959 թվականին, 1985 թվականին եղել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ նաև Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (2012)։ Կրթությամբ միջատաբան է, բուսաբան Պիտեր Ռավենի հետ համահեղինակությամբ առաջարկել է ծաղկավոր բույսերի հետ թիթեռների համատեղ զարգացման մի մոդել, որը շատ տարածված է գիտական շրջանակներում[7]։ Նաև հայտնի բնապահպան և դեմոգրաֆ է։ Առավել հայտնի է բնակչության աճի ռիսկերի և սահմանափակ ռեսուրսների վերաբերյալ իր նախազգուշացումներով։ Էրլիխը առավել հայտնի է դարձել 1968 թվականին «Պոպուլիացիոն ռումբ» գրքի լույս ընծայումից հետո[8]։ Այդ կանխատեսումների մեծ մասը չեն իրականացել, մասնավորապես` դանդաղել է բնակչության աճը, և ի հայտ են եկել սննդամթերքի արտադրության նոր տեխնոլոգիաներ։ Այնուամենայնիվ, Էրլիխը հավատարիմ է իր հիմնական թեզիսին այն մասին, որ մարդկային պոպուլացիան չափազանց մեծ է և ուղղակի սպառնալիք է ինչպես մարդկության, այնպես էլ մոլորակի շրջակա միջավայրի գոյատևման համար։ 2011 թվականին, այն բանից հետո, երբ աշխարհի բնակչությունը գերազանցել է յոթ միլիարդը, Էրլիխը նշել է, որ հաջորդ երկու միլիարդը ավելի շատ վնաս կհասցնի շրջակա միջավայրին, քանի որ մենք ստիպված ենք օգտագործել ռեսուրսների արդյունահանման մեթոդներ, որոնք ավելի ու ավելի շատ են վնաս պատճառում[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Փենսիլվանիայի համալսարանը (կենդանաբանության բակալավր, 1953 թվական)։ 1957 թվականին դոկտորի աստիճան է ստացել Կանզասի համալսարանում (նրա ղեկավարն է եղել հայտնի մեղվագետ Չարլզ Միչեները)։ 1959 թվականից եղել է Սթենֆորդի նահանգում, 1966 թվականի դարձել է կենսաբանության պրոֆեսոր, Millennium Alliance for Humanity and the Biosphere նախագահ։ Ստորագրել է Նախազգուշացում մարդկությանը մանիֆեստը(1992)[10]։ Եղել է Արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիայի (1982) և գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի (1978) անդամ։

Էրլիխի գրազը Ջուլիան Սայմոնի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագետ Էրլիխ Սայմոնը պնդում է, որ գերբնակեցումն ինքնին խնդիր չէ, և մարդկությունը կկարողանա հարմարվել փոփոխվող պայմաններին։ Սայմոնը կարծում էր, որ երկարաժամկետ հեռանկարում մարդկային ստեղծարարությունը անընդհատ կբարելավի կենսամակարդակը, և իրականում երկրի ռեսուրսներն անսահմանափակ են («հումքը միշտ էլ ավելի էժան է, քան աշխատուժը»)։ Էրլիխը Սայմոնին բնութագրել է որպես «տիեզերական դարաշրջանի բեռի պաշտամունքի» տնտեսագետների առաջնորդ, որոնք հավատում էին, որ կախարդական ձևով կհայտնվեն նոր ռեսուրսներ և նա կրկնում է իր դիրքորոշումը, որ բնակչության աճը սպառում է սնունդը, մաքուր ջուրը և օգտակար հանածոները։ Այս վեճը հանգեցրել է այն բանին, որ 1980 թվականին Էրլիխը գրազ է եկել Սայմոնի հետ։ Էրլիխը պնդում էր, որ մեկ տասնամյակի ընթացքում իր ընտրած մետաղների գները կբարձրանան, բայց ի վերջո նա տանուլ է տվել գրազը Սայմոնին, քանի որ գիտական և տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ դրանց փոխարինել են այլընտրանքները։

  • Արհեստական կորունդը մետաղամշակման մեջ գրեթե փոխարինվել էր վոլֆրամով։
  • էլեկտրական լարերը սկսել են պատրաստել ոչ միայն համեմատաբար թանկ պղնձից, այլև ավելի էժան ալյումինից, իսկ օպտիկաթելքային կապի ի հայտ գալը նվազեցրել է պղնձի օգտագործումը հեռահաղորդակցությունում։
  • Թիթեղյա անագապատման օգտագործումը նվազել է լաքե նոր ծածկույթների շնորհիվ։
  • Նիկելի և քրոմի պահանջարկը նվազել է մետաղների կարծրացման տեխնոլոգիաների առաջընթացների և նոր համաձուլվածքների առաջացման հետևանքով։

Ավելի ուշ տնտեսագետները ցույց են տվել, որ վերջին հարյուրամյակի մի քանի տասնամյակում Էրլիխը կհաղթեր այս գրազը[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.esa.org/about/awards/fellows-program/esa-fellows/
  5. https://www.crafoordprize.se/news/the-crafoord-prize-1990-for-fundamental-contributions-to-population-biology-and-the-conservation-of-biological-diversity/
  6. https://web.archive.org/web/20140424234949/https://royalsociety.org/about-us/fellowship/new-fellows-2012/
  7. Niklas Janz Ehrlich and Raven Revisited: Mechanisms Underlying Codiversification of Plants and Enemies(անգլ.) // Annual Review of Ecology, Evolution, and Systematics. — 2011-12. — В. 1. — Т. 42. — С. 71–89. — ISSN 1545-2069 1543-592X, 1545-2069. — doi:10.1146/annurev-ecolsys-102710-145024
  8. «Betting on the Planet». NY Times. 1990 թ․ դեկտեմբերի 2.
  9. «Population analyst warns of catastrophe».
  10. «WebCite query result». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  11. «Betting on the Apocalypse». 2013 թ․ սեպտեմբերի 7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Էրլիխ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Էրլիխ» հոդվածին։