Բեռի պաշտամունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Ֆրումի բեռի պաշտամունքի ծիսական խաչը Թաննա կղզում, Նոր Հեբրիդներ (այժմ՝ Վանուատու), 1967 թ.

Բեռի պաշտամունք (անգլ.՝ Cargo Cult), նաև՝ Ինքնաթիռապաշտների կրոն, Երկնային պարգևների պաշտամունք, Մելանեզիայի մի շարք կրոնական շարժումների ընդհանրացված անվանում։ Բեռի պաշտամունքի ներկայացուցիչները հավատում են, որ արևմտյան ապրանքներն ստեղծվել են նախնիների ոգիների կողմից և նախատեսված են մելանեզիացիների համար։ Համարվում է, որ սպիտակ մարդիկ անազնիվ ճանապարհով ստացել են այդ իրերը վերահսկելու հնարավորությունը։ Տվյալ պաշտամունքներում սպիտակ մարդկանց շարժումներին նման կրոնական ծեսեր են կատարվում` իրերի թիվն ավելացնելու նպատակով։ Բեռի պաշտամունքը «մոգական մտածելակերպի» արտահայտությունն է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]