Անագապատում
Արտաքին տեսք
Անագապատում, կլայեկում, մետաղից, գլխավորապես պղնձից և պղնձի համաձուլվածքներից պատրաստված առարկաների և կիսաֆաբրիկատների (ամանեղենի, թերթերի, ժապավենների, մետաղալարերի) պատումը անագի բարակ շերտով։
Կատարվում է առարկան հալված անագի մեջ խորասուզելով (տաք եղանակ) կամ գալվանատեխնիկայի միջոցով։
Կիրառվում է սպիտակ թիթեղ պատրաստելիս (գլխավորապես պահածոյի արդյունաբերության մեջ), մեքենաների ու ապարատուրայի որոշ մասեր կոռոզիայից պաշտպանելու, պղնձե հաղորդալարերը վուլկանացնելիս՝ պղինձը ծծմբի ներգործությունից զերծ պահելու համար են։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անագապատում» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 357)։ ![]() |