Պյոտր Եվդոշենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Եվդոշենկո
Ծնվել էհունվարի 25, 1896(1896-01-25)
ԾննդավայրՊովստին, Պրիյատինի շրջան, Ուկրաինա
Վախճանվել է1922
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ժանրերլիրիկա
Ուշագրավ աշխատանքներԿասկադի ցայտեր
Изображение автографа
 Pyotr Evdoshenko Վիքիպահեստում

Պյոտր Իվանովիչ Եվդոշենկո (ռուս.՝ Евдошенко, Пётр Иванович, հունվարի 25, 1896(1896-01-25), Պովստին, Պրիյատինի շրջան, Ուկրաինա - 1922[1]), Արծաթե դարի ռուս բանաստեղծ, սիմվոլիզմի ներկայացուցիչ[2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Եվդոշենկոն ծնվել է ծառայողական ընտանիքում՝ Ռուսական կայսրության Պոլտավայի մարզի Պիրյատին քաղաքում։ Հայրը՝ Իվան Եվդոշենկոն, ամբողջ շրջանի ուսումնական հաստատությունների հոգեբարձուն է եղել։ Պյոտրի քույրը՝ Եկատերինան, ևս ընտրել է աշխատանքն ուսումնական ոլորտում․ ռուսերեն լեզու է դասավանդել՝ ավելի ուշ ստանալով վաստակավոր մանկավարժի կոչում։ Պյոտր Իվանովիչի նախահայրը՝ Ստեփան Իվանովիչ Եվդոշենկոն, Կոլեգիական ասեսոր (ru) և Տավրիկյան նահանգի (ru) Սիմֆերոպոլ քաղաքի Ազնվական Ժողովի (ru) խմբապետն է եղել՝ արժանանալով շքանշանի Հայրենիքին մատուցած ծառայությունների համար (ru) [5]։

Եվդոշենկոն եղել է լավ ընկերական հարաբերությունների մեջ Անդրեյ Բելիի և Իգոր Սևերյանինի հետ[1]։

Մահացել է տուբերկուլյոզից՝ չհասցնելով ապրել մինչև 30 տարին[1]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Եվդոշենկոն «Կասկադի ցայտեր» (1917 թ․, Պիրյատին) բանաստեղծությունների ժողովածուի հեղինակն է[2]։ Ժողովածուն հրատարակվել է 1917 թ-ին Պոլտավայի մարզի Պիրյատին քաղաքում, որի առաջին օրինակը պահվում է Ռուսաստանի ազգային գրադարանում Սանկտ Պետերբուրգ քաղաքում[6]։ 2007 թ-ին ժողովածուն վերահրատարակվել է Մոսկվայում[7]։

Ռուսական գրականության և արվեստի պետական արխիվում (ru) հայտնի գրական պատմաբան և քննադատ[8], մատենագիր և «Նիկիտինային շաբաթօրյակներ» (ru) կոոպերատիվ հրատարակչության վարչության նախագահ Նիկիտինա Եվդոկսիյա Ֆյոդորովնայի (ru) ֆոնդում պահվում են Եվդոշենկոյի մի քանի ստեղծագործունների ձեռագրեր։

«Յասամանը ծաղկում է» (ռուս.՝ Сирень цветёт)[9], «Ոսկեշող օր» (ռուս.՝ В золотистый день)[10] և «Հանկարծ» (ռուս.՝ Вдруг)[10] ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի քանի (որոշ) վիդեոարտ հոլովակներ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Евдошенко П. И. Կասկադի ցայտեր = Брызги каскадные: Сборник стихов / Сост. Л. М. Турчинский. — Пирятин: тип. Селецкого и Любинского, 1917.
  • Евдошенко П. И. Կասկադի ցայտեր. Բանաստեղծությունների ժողովածու. Արծաթե դար. Բաց անուններ = Брызги каскадные: Сборник стихов. Серебряный век. Открытые имена / Ред. М. Аксёнова. — Москва: ООО «Тетру», 2007. — 3000 экз. — ISBN 5-98396-010-5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Պյոտր Եվդոշենկոյի մասին. Projects» (ռուսերեն). The Printing Pioneer Fund.
  2. 2,0 2,1 Л. М. Турчинский, 2007, էջ 186
  3. А. К. Тарасенков, Л. М. Турчинский, 2004, էջ 249
  4. Петров С. Й., 1996
  5. Адрес-календарь, 1832, էջ 180
  6. Евдошенко П. И., 1917
  7. Евдошенко П. И., 2007
  8. Ռուսաստանի գրականության և արվեստի պետական արխիվ (ru). Fonds 341, reg. 1, vol. 443.
  9. Արծաթե դարի յասաման. Արտ վիդեոներ հաջորդ բանաստեղծերի գործերի հիման վրա․ (Ռոբերտ Ռոժդեստվենսկի, Պյոտր Եվդոշենկո, Իգոր Սեվերյանին (ru), Ալեքսանդր Բլոկ). ՅուԹյուբում
  10. 10,0 10,1 Բանակցություն մեկ դարուց. Արտ վիդեոներ հաջորդ բանաստեղծերի գործերի հիման վրա․ (Մարիա Աքսյոնովա, Պյոտր Եվդոշենկո). ՅուԹյուբում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]