Պղնձի հանքանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
NatCopper.jpg

Պղնձի հանքանյութեր պղինձ պարունակող բնական միներալային ագրեգատներ, որոնցից մետաղի արդյունաբերական կորզումը տնտեսապես շահավետ է։ Պղինձ պարունակող ավելի քան 170 միներալներից միայն 10-17 ունեն արդյունաբերական նշանակություն։

Գլխավոր արդյունաբերական միներալներն են՝

  • խալկոպիրիաը,
  • բոոնիաը,
  • խալկոզինը,
  • կովելինը։

Որոշ նշանակություն ունեն.

  • տենանտիտը,
  • տետրաէդրիտը,
  • էնարգիտը։

Օքսիդացման զոնայում տարածված են.

  • պղնձի կարբոնատները,
  • սուլֆատները,
  • սիլիկատները (մալաքիտ, ազուրիտ, քրիզոկոլա, խալկանթիտ և այլն)։ Հանքանյութերում պղնձի միներալները ուղեկցվում են ոչ հանքային (քվարց, բարիտ, անհիդրիտ) և երկաթի ու գունավոր մետաղների որոշ, միներալներով (պիրիտ, պիրոտին, սֆալերիտ և այլն)։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Chalcanthite1.jpg

Պղնձի հաանքանյութերը ծագմամբ բազմազան են․ հայտնի են՝

Կովելիտ
  • բարձր ջերմաստիճանի հիդրոթերմալ պղինձտուրմալինային և պղինձանագային հանքանյութեր՝ կապված մերձմակերեսային ինտրուզիվների և հրաբուխների արմատային մասերի հետ (Մեծ ձորը՝ ՀԽՍՀ-ում, Ակենոբեն՝ Ճապոնիայում, Տելեմարկենը՝ Նորվեգիայում),
  • միջին ջերմաստիճանի հիդրոթերմալ հանքանյութեր, որոնք ստորաբաժանվում են երեք ֆորմացիայի՝
    • ցանավոր և երակիկացանավոր հանքանյութեր (Կոունրադը՝ Ղազախստան ԽՍՀ-ում, Ալմալիկը՝ Ուզբեկստան ԽՍՀ-ում, Բինհեմը՝ ԱՄՆ-ում և այլն)․ այս ֆորմացիային բաժին է ընկնում պղնձի համաշխարհային հանույթի 50-60%,
    • հրաքարային հանքանյութեր՝ կապված հրաբխածին-նստվածքային հաստվածքների հետ (Ուրալի հրաքարային հանքավայրերը՝ Դեգտյարկան, Կալատան, Բլյավան, Սիբայը, Ուչալին են, Ալավերդին, Շամլուղը՝ Հայկական ԽՍՀ-ում, Բորը՝ Հարավսլավիայում, Ռիո Տինտոն՝ Իսպանիայում, Էրգանի Մադենը՝ Թուրքիայում և այլն),
    • սուլֆիդային հարուստ հանքանյութերի երակներ (պիրիտ-խալկոպիրիտային, Ղափանը՝ Հայկական ԽՍՀ-ում, Էնարգիտային Բյուտը՝ ԱՄՆ-ում),
  • ցածր ջերմաստիճանի հիդրոթերմալ հանքանյութեր՝ ներկայացված
    • պղնձաբեր ավազաքարերի շերտերով (Ջեզկազգանը՝ Ղազախական ԽՍՀ-ում)
    • բնածին պղնձով ցեոլիտների հետ (Վերին լիճը՝ ԱՄՆ-ում),
  • ինֆիլտրացիոն հանքանյութեր (Նաուկատը՝ Միջին Ասիայում, Բոլիվիայի որոշ հանքավայրերը),
  • նստվածքային ծագման պղնձաբեր թերթաքարերի ֆորմացիա (Մանսֆելդը՝ ԳԴՀ-ում)։

Համաշխարհային պաշարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Chalcocite.jpg

Պղնձի համաշխարհային պաշարներն ըստ հանքանյութերի ֆորմացիաների բաշխվում են հետևյալ կերպ՝

  • երակիկացանավոր հանքանյութերը պարունակում են պաշարների 42%,
  • պղնձաբեր ավազաքարերը՝ 28%,
  • հրաքարային հանքանյութերը՝ 10%,
  • քվարցսուլֆիդային երակները՝ 10%,
  • մագմատիկական պղինձնիկելային հանքանյութերը՝ 4%,
  • սկառնային հանքավայրերը՝ 3% և այլտիպի հանքանյութերը՝ 3%։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 337 CC-BY-SA-icon-80x15.png