Պի թվի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պի թվի օրըից)
Վաթերլոյի համալսարանում թվի օրը առաջարկվում է անվճար կարկանդակ (pie)

Պի թվի օրը, տոնում են որոշ մաթեմատիկոսներ մարտի 14-ին։ Պի թվի հետ է կապված նաև հուլիսի 22-ը՝ «Մոտավոր թվի օրը» (անգլ.՝ Pi Approximation Day), այն բանի շնորհիվ, որ ամսաթվերի եվրոպական ձևաչափով այդ օրը գրվում է 22/7, իսկ այդ տեսքով գրված կոտորակը համապատասխանում է -ի մոտավոր արժեքին։

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնակատարության սկիզբը 1987 թ. դրել է Սան Ֆրանցիսկոյում ապրող ֆիզիկոս Լարի Շոուն (անգլերեն՝ Larry Shaw)։ Նա նկատել է, որ ամսաթվերի ամերիկյան համակարգով գրված մարտի 14-ը՝ 3/14 և նրան հաջորդող ժամը մեկն անց հիսունինը րոպե քսանվեց վայրկյանը՝ 1։59։26 համընկնում են պի թվի առաջին նիշերին՝ =3.1415926։

Հատկանշական է նաև այն, որ հենց այդ օրն է ծնվել Ալբերտ Այնշտայնը։

Տոնակատարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնակատարությունն արվում է մարտի 14-ի գիշերվա 1։59-ին, քանի որ ցերեկվա այդ նույն ժամն, այնուամենայնիվ գրվում է այլ ձևով՝ 13։59։ Մյուս դեպքում՝ ամեն տարվա հուլիսի 22-ին։

Տոնակատարության ժամանակ ձոն են կարդում թվին, պատմում մարդկության կյանքում նրա դերի մասին, նկարագրում թե կյանքը ինչքան անտանելի կլիներ առանց թվի։ Այդ օրը ուտում են կարկանդակ (անգլ.՝ pie = ), օգտագործում են խմիչքներ և խաղում խաղեր, բոլորը տառով սկսող։

թվի արժեքով հրուշակեղեն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]