Պի թվի օր
Պի թվի օրը, տոնում են որոշ մաթեմատիկոսներ մարտի 14-ին (ամիս/ամսաթիվ ֆորմատով՝ 3/14), որը համընկնում է պի թվի առաջին երեք նիշի հետ[1][2]։ Պի թվի հետ է կապված նաև հուլիսի 22-ը՝ «Մոտավոր թվի օրը» (անգլ.՝ Pi Approximation Day), այն բանի շնորհիվ, որ ամսաթվերի եվրոպական ձևաչափով այդ օրը գրվում է 22/7, իսկ այդ տեսքով գրված կոտորակը համապատասխանում է -ի մոտավոր արժեքին։
Պի թվի օրը նաև այն օրն է, երբ 76 տարեկան հասակում մահացել է հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը։
Բովանդակություն
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տոնակատարության սկիզբը 1987 թ. դրել է Սան Ֆրանցիսկոյում ապրող ֆիզիկոս Լարի Շոուն (անգլերեն՝ Larry Shaw)։ Նա նկատել է, որ ամսաթվերի ամերիկյան համակարգով գրված մարտի 14-ը՝ 3/14 և նրան հաջորդող ժամը մեկն անց հիսունինը րոպե քսանվեց վայրկյանը՝ 1։59։26 համընկնում են պի թվի առաջին նիշերին՝ =3.1415926։
Հատկանշական է նաև այն, որ հենց այդ օրն է ծնվել Ալբերտ Այնշտայնը։
Տոնակատարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Տոնակատարությունն արվում է մարտի 14-ի գիշերվա 1։59-ին, քանի որ ցերեկվա այդ նույն ժամը, այնուամենայնիվ, գրվում է այլ ձևով՝ 13։59։ Մյուս դեպքում՝ ամեն տարվա հուլիսի 22-ին։
Տոնակատարության ժամանակ ձոն են կարդում թվին, պատմում մարդկության կյանքում նրա դերի մասին, նկարագրում թե կյանքը ինչքան անտանելի կլիներ առանց թվի։ Այդ օրը ուտում են կարկանդակ (անգլ.՝ pie = ), օգտագործում են խմիչքներ և խաղում խաղեր, բոլորը տառով սկսող։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bellos Alex (March 14, 2015)։ «Pi Day 2015: a sweet treat for maths fans»։ theguardian.com։ Վերցված է March 14, 2016
- ↑ Program on Sveriges Radio – Swedish national radio company Read March 14, 2015