Տորթերի նետում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տորթի նետում
FEMEN խմբի ակտիվիստ Ալեքսանդրա Շևչենկոն 2009 թվականի մարտի 22-ին Կիևում տորթ է նետում Օլես Բուզինայի վրա նրա, իր կարծիքով, սեքսիստական գրքի համար

Տորթի նետում, կրեմային տորթի կամ այլ աղանդերի նետում մարդու դեմքի վրա։

Այս գործողությունը սովորաբար հումոր կամ քաղաքական ցույցի ձև է հանդիսանում՝ ընդդեմ որևէ հանրահայտ քաղաքական գործչի, հանրահայտ անձի[1]։ Վերջին դեմքում նպատակը զոհին նվաստացնելը կամ վախեցնելն է առանց նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու և վնասելու։ Այդ իսկ պատճառով իրական տորթի փոխարեն հաճախ կիրառվում է թղթե տարա՝ հարած սերուցքով, կամ սափրվելու կրեմով։ Որոշ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Կանադայում, տորթի նետում գնահատվում է որպես ծեծ և կարող է ձերբակալման հասցնել։

Որպես հումորային հնարք նման գործողություն առաջին անգամ իրականացվել է Ֆրեդ Կարնոյի կողմից[2]։ Կարծիք կա, որ տորթի նետումը դեմքին ճանաչում է ստացել 1909 թվականին «Պարոն Ֆլիպ» ամերիկյան կատակերգական համր ֆիլմից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Art of Pieing. Nothing cuts through the veneer of the powerful like a banana cream» Արխիվացված 2006-04-24 Wayback Machine. By Tooker Gomberg. Now (Toronto). July 17-23, 2003.
  2. The Edwardian Music Hall Արխիվացված 2014-06-03 Wayback Machine
  3. «A Very Brief History of Slapstick». Splat TV. 2003. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին.