Պիրի-պիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիրի-պիրի
mitmita?
Տեսակկուլտուրա և կուլտուրա
ԵնթատեսակԿարմիր պղպեղ
 Capsicum frutescens 'Piri Piri' Վիքիպահեստում

Պիրի-պիրի (անգլ.՝ African bird’s eye), չինական կասպիկում (Capsicum chinense) տեսակի չիլի պղպեղի տեսակ, որն աճում է ինչպես վայրի բնության մեջ, այնպես էլ մշակվում է մարդու կողմից։

Այն Capsicum սեռից բույսերի ամենաերիտասարդ անդամն է։ Աճում է աֆրիկյան երկրներում և պորտուգալացիների կողմից բերվել է իրենց հնդկական գաղութներ՝ Գուջարաթ և Գոա։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրի-պիրին սուահիլի թարգմանվում է որպես «պղպեղ-պղպեղ»։ Անվան մյուս ռոմանիզացիաները ներառում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կամ Մալավիի շրջանում գտնվող պիրի-պիրին, հիմնվելով Բանթուալեզու շրջաններում բառի տարբեր արտասանությունների վրա։ Պիրի-պիրին անվան ուղղագրությունն է, որն օգտագործվում է պորտուգալերենում, մասնավորապես` Մոզամբիկի պորտուգալախոս համայնքում։

Օքսֆորդի անգլերեն բառարանը պիրի-պիրինը նկարագրում է որպես օտար բառ, որը նշանակում է «շատ տաք սոուս պատրաստված կարմիր պղպեղով» և բխում է (Հարավային Մոզամբիկ) բառից, որը նշանակում է «պղպեղ»[1]։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերը սովորաբար շատ փխրուն են և աճում են 45-120 սմ բարձրությամբ, 4-7 սմ երկարությամբ և 1.3-1.5 սմ լայնությամբ տերևներով։ Պտուղները սովորաբար ունեն բութ վերջավորություն և ունեն մինչև 8-10 սմ երկարություն։ Չհասած պատիճի գույնը կանաչ է, հասունինը՝ վառ կարմիր կամ մանուշակագույն։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես բոլոր չիլի պղպեղները, պիրի-պիրին գալիս է հարավամերիկյան սորտերից, բայց այն դարեր շարունակ աճել է Աֆրիկայում և ներկայումս վաճառվում է Զամբիայում, Ուգանդայում, Մալավիում, Զիմբաբվեում[2], և Ռուանդաում[3]։ Այն աճում է հիմնականում Զամբիայում, Հարավային Աֆրիկայում, Գանայում, Նիգերիայում, Զիմբաբվեում և Մոզամբիկում։ Այն մշակվում է ինչպես սննդի, այնպես էլ դեղագործական արդյունաբերության համար։ Պիրի-պիրի մշակումը ժամանակատար է[2]։

Սոուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրի-պիրի սոուսը (օգտագործվում է որպես համեմունք կամ մարինադ) ծագել է Պորտուգալիայում և տարածված է Անգոլայում, Նամիբիայում, Մոզամբիկում և Հարավային Աֆրիկայում։ Այն պատրաստված է աղացած չիլիով, ցիտրուսային կեղևով, սոխով, պղպեղով, սխտորով, աղով, կիտրոնի հյութով, դափնու տերևներով, պապրիկայով, պիմենտոով, ռեհանով, օրեգանոով և թարխունով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Angus Stevenson Oxford Dictionary of English. — Oxford: Издательство Оксфордского университета, 2010. — P. 1352. — ISBN 978-0-199-57112-3
  2. 2,0 2,1 Dave DeWitt (2008 թ․ հունիսի 1). «Pepper Profile: African Birdseye» (անգլերեն). Fiery Foods & Barbecue Central. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  3. «About AKABANGA 4U» (անգլերեն). Akabanga. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  4. David A. Bender piri-piri // A Dictionary of Food and Nutrition. — Oxford: Издательство Оксфордского университета, 2014. — ISBN 978-0-192-51842-2