Պիտեր Մաուրեր
Պիտեր Մաուրեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 20, 1956[1][2] (66 տարեկան) |
Ծննդավայր | Թուն, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բեռնի համալսարան |
Գիտական աստիճան | Իրավաբանական գիտությունների դոկտոր[3] |
Մասնագիտություն | դիվանագետ, քաղաքական գործիչ և international forum participant |
Կուսակցություն | Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Պիտեր Մաուրեր (գերմ.՝ Peter Maurer, նոյեմբերի 20, 1956[1][2], Թուն, Շվեյցարիա), Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը[4], ով այդ պաշտոնում նշանակվել է 2012 թվականի հուլիսի 1-ին։ Մաուրերը ծնվել է Շվեյցարիայի Թուն քաղաքում։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիտեր Մաուրերը Բեռնում սովորել է պատմություն և միջազգային հարաբերություններ և ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1987 թվականին Մաուրերը դիվանագիտական ծառայության է անցել Շվեյցարիայի դիվանագիտական կորպուսում՝ տարբեր պաշտոններ զբաղեցնելով Բեռնում և Պրետորիայում, մինչև որ 1996 թվականին տեղափոխվեց Նյու Յորք և նշանակվեց ՄԱԿ-ում Շվեյցարիայի պատվիրակության փոխղեկավար։ 2000 թվականին Մաուրերը Բեռնում նշանակվել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության մարդու անվտանգության բաժնի ղեկավար[5]։
2004 թվականին, Մաուրերը նշանակվել է ՄԱԿ-ում Շվեյցարիայի արտակարգ ու լիազոր դեսպան և մշտական ներկայացուցիչ։ Այս պաշտոնում, Մաուրերը ահռելի ջանքեր է թափել՝ ապահովելու Շվեյցարիայի ինտեգրմանը ՄԱԿ-ին։ Շվեյցարիան միայն վերջերս է միացել ՄԱԿ-ին և նրա բազմակողմանի գործունեություն իրականացնող մարմիններին։ 2009 թվականի հունիսին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Մաուրերին ընտրեց ՄԱԿ-ի հինգերորդ կոմիտեի ղեկավար, որը հիմնականում զբաղվում էր վարչական և բյուջետային հարցերով[6]։ Ի հավելումն, նա ընտրվել է ՄԱԿ-ի Խաղաղաշինարարական կոմիտեի Բուրունդի կոնֆիգուրացիայի ղեկավար։ 2010 թվականի հունվարին Մաուրերը նշանակվել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար։ Այդ պաշտոնում նա մնացել է մինչև 2012 թվականը, երբ ընտրվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ։
Սկսած 2012 թվականից, Մաուրերը գլխավորում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որի կառավարման շրջանակներում տեղի է ունեցել բյուջեի պատմական աճ՝ 1․1 միլիարդից դառնալով 2.4 միլիարդ շվեյցարական ֆրանկ (2022 թվականի տվյալներով)[7]։
Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համաշխարհային տնտեսական ֆորում (WEF), Խորհրդի անդամ (2014 թվականից սկսած)[8]
- Համաշխարհային տնտեսական ֆորում (WEF), Հումանիտար համակարգի ապագայի գլոբալ խորհրդի համանախագահ[9]
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաուրերը ամուսնացած է և ունի երկու զավակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.munzinger.de/search/go/document.jsp?id=00000028952
- ↑ 2,0 2,1 Davos 2014 Participant List
- ↑ Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #136905730 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «The president and vice-president of the ICRC»։ 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-25-ին։ Վերցված է 2015-05-08
- ↑ «ICRC names new president»։ 2011։ Վերցված է 2015-05-08
- ↑ «Peter Maurer of Switzerland Chair of Fifth Committee»։ 2009։ Վերցված է 2015-05-08
- ↑ «ICRC Finances»։ 2022։ Վերցված է 2022-05-07
- ↑ «Peter Maurer Joins Foundation Board, World Economic Forum»։ 2015։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 4, 2014-ին։ Վերցված է 2015-05-08
- ↑ Global Future Council: The Future of the Humanitarian System World Economic Forum.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Պիտեր Մաուրեր Վիքիպահեստում |
---|
- The president of the ICRC
- UN, 15 September 2009. PETER MAURER OF SWITZERLAND CHAIR OF FIFTH COMMITTEE
- ICRC, 19 October 2011. ICRC names new president
- ICRC, 7 September 2012. Syria: ICRC president concludes visit amid relentless fighting
- WEF, 3 November 2014. Peter Maurer Joins Foundation Board, World Economic Forum
|