Պիերոս Սոտիրիու
|
| ||||||||||||
| Անձնական տվյալներ | ||||||||||||
| Ազգությունը | կիպրոսցի | |||||||||||
| Քաղաքացիությունը |
| |||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 13, 1993[1][2][3] (33 տարեկան) | |||||||||||
| Ծննդավայր | Նիկոսիա, Կիպրոս | |||||||||||
| Հասակ | 186 սմ | |||||||||||
| Քաշ | 81 կգ | |||||||||||
| Դիրք | հարձակվող | |||||||||||
| Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
| Ներկա ակումբ | Կոպենհագեն | |||||||||||
| Համար | 28 | |||||||||||
| Պատանեկան կարիերա | ||||||||||||
|
| ||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
| Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
|
| ||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | ||||||||||||
Պիերոս Սոտիրիու (հունարեն՝ Πιέρος Σωτηρίου, հունվարի 13, 1993[1][2][3], Նիկոսիա, Կիպրոս) կիպրոսցի ֆուտբոլիստ, Կոպենհագեն ակումբի և Կիպրոսի հավաքականի հարձակվող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոտիրիուն «Օլիմպիակոս» ակումբի սան է։ 2011 թվականի մարտի 19-ին՝ «Դոկս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա նշել է իր նորամուտը Կիպրոսի առաջին դիվիզիոնում[4]։ Սեպտեմբերի 18-ին՝ «ԱՊՕԷԼ» ակումբի դեմ խաղի ամանակ նա «Օլիմպիակոս» ակումբի կազմում խփել է իր առաջին գոլը[5]։ 2013 թվականի ամռանը Սոտիրիուն տեղափոխվել է «ԱՊՕԷԼ» ակումբ։ Օգոստոսի 29-ին Եվրոպալիգայի որակաորման փուլի շրջանակներում կայացած բելգիական «Զյուլտե-Վարեգեմ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[6]։ Նա իր նորամուտային մրցաշրջանում դարձել է չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Կիպրոսի գավաթը։ 2014 թվականին, «Այա Նապ» ակումբի դեմ խաղի ժամանակ, Սոտիրիուն «ԱՊՕԷԼ» ակումբի կազմում խփել է իր առաջին գոլը։ Սոտիրիուն ակումբի հետ երրորդ անգամ մասնակցել է առաջնությանը։ 2017 թվականի հունվարի 8-ին՝ Լիմասոլի «Արիսա» ակումբի դեմ խաղի ժամանակ Սոտիրիուն ձևակերպել է Հեթ-տրիկ[7]։ Նույն թվականին նա դարձել է առաջնության երկրորդ լավագույն ռմբարկու։ Եվրոպայի Լիգայում նա մասնակցել է հունական «Օլիմպիակոս»[8], շվեյցարական «Յանգ Բոյզ»[9] և իսպանական «Աթլետիկ Բիլբաո» ակումբների դեմ խաղերին[10], Պիերոսը խփել է երեք գնդակ։
2017 թվականի ամռանը Սոտիրիուն տեղափոխվել է դանիական «Կոպենհագեն» ակումբ՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր։ Տրանսվերի արժեքը կազմել է 2,5 եվրո[11][12]։ Հուլիսի 12-ին՝ սլովենական «Ժիլինա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա նոր թիմի կազմում նշել է իր նորամուտը[13]։ Հուլիսի 15-ին՝ «Օլբորգ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա նշել է իր նորամուտը դանիական Սուպերլիգայում[14]։ Հուլիսի 22-ին՝ «Ռանդերս» ակումբի դեմ խաղի ժամանակ Սոտիրիուն ձևակերպել է «դուբլ», ինչպես նաև խփել է իր առաջին գոլը «Կոպենհագեն» ակումբի կազմում[15]։ Դեկտեմբերի 7-ին՝ մոլդովական «Շերիֆ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա գոլ է խփել[16]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի նոյեմբերի 14-ին՝ Ֆինլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Պիերոսը նշել է իր նորամուտը՝ Կիպրոսի հավաքականում[17]։ 2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ 2018 թվականի աշխարհի առաջնության որոկավորման փուլի շրջանակներում կայացած Ջիբրալթարի հավաքականի դեմ խաղի ժամանակ Սոտիրիուն խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[18]։
Սոտիրիուի գոլերը Կիպրոսի հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]| # | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արձյունք | Մրցություն |
|---|---|---|---|---|---|---|
| 1. | 13 նոյեմբերի 2016 | ԳՍՊ, Նիկոսիա, Կիպրոս | 2:1 | 3:1 | 2018 թվականի աշխարհի առաջնության որակաորման փուլ | |
| 2. | 9 Հունիսի 2017 | Ալգարվե, Ֆարու, Պորտուգալիա | 1:2 | 1:2 | 2018 թվականի աշխարհի առաջնության որակաորման փուլ | |
| 3. | 31 օգոստոս 2017 | ԳՍՊ, Նիկոսիա, Կիպրոս | 3:2 | 3:2 | 2018 թվականի աշխարհի առաջնության որակաորման փուլ | |
| 4. | 7 հոկտեմբեր 2017 | ԳՍՊ, Նիկոսիա, Կիպրոս | 1:0 | 1:2 | 2018 թվականի աշխարհի առաջնության որակաորման փուլ | |
| 5. | 13 նոյեմբեր 2017 | Վազգեն Սարգսյան, Երևան, Հայաստան | 3:2 | 3:2 | Ընկերական խաղ |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
Կիպրոսի ֆուտբոլի առաջնություն — 2013/2014
Կիպրոսի ֆուտբոլի առաջնություն — 2014/2015
Կիպրոսի ֆուտբոլի առաջնություն — 2015/2016
Կիպրոսի ֆուտբոլի առաջնություն — 2016/2017- Կիպրոսի գավաթակիր — 2013/2014
- Կիպրոսի գավաթակիր — 2014/2015
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 FBref.com
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Докса Катокопиас VS. Олимпиакос Никосия 1:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 19.
- ↑ «Олимпиакос Никосия VS. АПОЭЛ 1:4» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ սեպտեմբերի 18.
- ↑ «АПОЭЛ VS. Зюлте-Варегем 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 29.
- ↑ «АПОЭЛ VS. Арис Лимасол 5:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 8.
- ↑ «Олимпиакос Пирей VS. АПОЭЛ 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 29.
- ↑ «АПОЭЛ VS. Янг Бойз 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ նոյեմբերի 3.
- ↑ «АПОЭЛ VS. Атлетик Бильбао 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 23.
- ↑ «F.C. København henter Pieros Sotiriou». FC København. 2017 թ․ ապրիլի 25. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Συμφωνία με FCK για παραχώρηση του Πιέρου Σωτηρίου». APOEL FC. 2017 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Жилина VS. Копенгаген 1:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 12.
- ↑ «Копенгаген VS. Ольборг 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 15.
- ↑ «Раннерс VS. Копенгаген 0:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 22.
- ↑ «Копенгаген VS. Шериф 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ դեկտեմբերի 7.
- ↑ «Кипр VS. Финляндия 0:3» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 14.
- ↑ «Кипр VS. Гибралтар 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ նոյեմբերի 13.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի վիճակագրությունը soccerway կայքում
- Ֆուտբոլիստի էջը sports.ru կայքում
- APOEL official profile
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիերոս Սոտիրիու» հոդվածին։ |
| ||||||||||
- Հունվարի 13 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նիկոսիա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Կիպրոսի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքական
- Կիպրոսցի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Օլիմպիակոս Նիկոսիայի ֆուտբոլիստներ
- Կոպենհագենի ֆուտբոլիստներ