Պիեռ Բուվիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիեռ Բուվիե
Pierre-SP-Beijing.jpg
Բնօրինակ անուն ֆր.՝ Pierre Bouvier
Ծնվել է մայիսի 9, 1979(1979-05-09) (39 տարեկան)
Մոնրեալ, Մոնրեալի քաղաքային ագլոմերացիա, Մոնրեալի շրջան, Քվեբեկ, Կանադա
Երկիր Flag of Canada.svg Կանադա
Ժանրեր pop punk, ալտերնատիվ ռոք և Փոփ ռոք
Մասնագիտություն երգիչ, երաժիշտ, վոկալիստ և bass-guitarist
Երգչաձայն լիրիկական տենոր
Գործիքներ վոկալ, բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ, հարվածային գործիք և կիթառ
Լեյբլ Lava Records և Atlantic
Անդամակցություն Simple Plan
Կայք simpleplan.com

Պիեռ Շառլ Բուվիե (ֆր.՝ Pierre Charles Bouvier, մայիսի 9, 1979(1979-05-09), Մոնրեալ, Մոնրեալի քաղաքային ագլոմերացիա, Մոնրեալի շրջան, Քվեբեկ, Կանադա) ֆրանկո-կանադացի երաժիշտ, ավելի հայտնի է որպես Simple Plan փոփ-փանք խմբի վոկալիստ։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչի ծնողներն են Ռեալ և Լուիզա Բուվիեները։ Նա ունի երկու մեծ եղբայր՝ Ջեյը և Ջոնաթանը։ Պիեռը սովորել է Քվեբեկում Ջեֆ Ստինկոյի, Սեբաստիան Լեֆևրի և Չակ Կոմոյի հետ։Մինչև խմբի անդամ դառնալ Բուվիեն աշխատել է Մոնրեալում որպես սպասք լվացող։

13 տարեկան հասակում նա իր լավագույն ընկեր Չակ Կոմոյի հետ հիմնել է Reset փանք-ռոք խումբը, որտեղ նա բաս կիթառահար և վոկալիստ էր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Լակել Ֆառարի (Բուվիե) հետ։ Ամուսնության տարեթիվը և վայրը անհայտ են։ Պիեռը Լակելին ամուսնության առաջարկություն է արել 2012-2013 թվականներին, սակայն նրանք հարաբերությունների մեջ են եղել շատ երկար ժամանակ։ Նրանց համատեղ նկարը սոցիալական ցանցերում է հայտնվել դեռ 2004 թվականին։ Ինչպես ասում է Պիեռը նրանք ճանաչել են իրար «կյանքի գրեթե ողջ ընթացքում»։ Նրանք ունեն երկու աղջիկ՝ Լենոն-Ռոուզը և Սորեն Բուվիեն, որոնց ծննդյան հստակ տարեթիվը ևս հայտնի չէ։

Հագուստի արտադրույուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռը Չակ Կոմոյի և Պատրիկ Լանգլուայի հետ համատեղ համարվում է Role Model Clothing-ի սեփականատեր։Ներկայումս արտադրությունը դադարեցված է, բայց շապիկներ հնարավոր է ձեռք բերել Ebay-ի միջոցով։

Ֆիլմերի ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը Դերը Նշում
What's New, Scooby-Doo?[1] Ինքն իր դերը (ձայնը) 56 սերիա
2003 The New Tom Green Show Ինքն իր դերը 1 սերիա
A Big Package for You ինքն իր դերը
2004 Նյու Յորքի ակնթարթներ ինքն իր դերը
2005 Damage Control[2] ինքն իր դերը Վարող
2011 Canada Sings ինքն իր դերը Աստղային դատավոր

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Reset խմբում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • No Worries (1997)
  • No Limits (1999)

Simple Plan խմբում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • No Pads, No Helmets... Just Balls (2002)
  • Still Not Getting Any... (2004)
  • Simple Plan (2008)
  • Get Your Heart On! (2011)
  • Taking One For The Team (2016)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Что новенького, Скуби-Ду?
  2. «Pierre | Damage Control»։ MTV։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-16-ին։ Վերցված է 2012-09-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]