Պիեռ Անջելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Պիեռ Անջելի
իտալ.՝ Pier Angeli
Pier Angeli 1957.jpg
Ծնվել է հունիսի 19, 1932(1932-06-19)[1][2][3][4][5]
Ծննդավայր Կալյարի, Սարդինիա
Մահացել է սեպտեմբերի 10, 1971(1971-09-10)[1][2][3][5] (39 տարեկանում)
Մահվան վայր Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Ազգություն իտալացի
Մասնագիտություն դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ) Vic Damone և Արմանդո Տրավիոլի
Պարգևներ և մրցանակներ Golden Globe Award for New Star of the Year – Actress

Պիեռ Անջելի (իտալ.՝ Pier Angeli, ծնված՝ Աննա Մարիա Պիեռանջելի (իտալ.՝ Anna Maria Pierangeli), հունիսի 19, 1932(1932-06-19)[1][2][3][4][5], Կալյարի, Սարդինիա - սեպտեմբերի 10, 1971(1971-09-10)[1][2][3][5], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), իտալացի դերասանուհի, դերասանուհի Մարիսա Պավանի երկվորյակ քույրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոէկրաններին առաջին անգամ հայտնվել է 1950 թվականին իտալական ֆիլմերից մեկով[6], իսկ մեկ տարի անց առաջին անգամ նկարահանվել է Հոլիվուդում՝ Ռոդ Սթայգերի «Թերեզա» ֆիլմում: Այդ ֆիլմում խաղացած դերի համար Պիեռ Անջելին «Դերասանուհու լավագույն առաջնաելույթ» անվանակարգում արժանացել է «Ոսկե գլոբուսի», ինչպես նաև կինոքննադատների բարձր գնահատականներին, որոնք նրան համեմատում էին Գրետա Գարբոյի հետ: Հետագայում դերասանուհին նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սիրո երեք պատմություն» (1953), «Սոմբրերո» (1953), «Մադեմուազել Նիտուշ» (1954), «Արծաթե բաժակ» (1954) և «Աֆրիկայի նավահանգիստ» (1956):

1950-ական թվականների սկզբին Անջելին սիրավեպ է ունեցել դերասան Քըրք Դուգլասի հետ[7], ինչպես նաև ռոմանտիկ կապ Ջեյմս Դինի հետ, որն ընդհատվեց դերասանուհու մոր տիրական ճնշման տակ: 1954 թվականին նույնպես մոր ճնշմամբ Պիեռ Անջելին ամուսնացել է դերասան և երգիչ Վիկ Դամոնի հետ[8]: 4 տարի անց նրանց ամուսնալուծությունը լայնորեն քննարկվել է մամուլում դատարանում տեղի ունեցած վիճաբանության պատճառով, քանի որ ծնողներից յուրաքանչյուրը ցանկանում էր ստանձնել իրենց որդու՝ Պերի խնամակալությունը:

1960-ական թվականների սկզբին Պիեռ Անջելին վերադարձել է Եվրոպա, որտեղ երկար ժամանակ ապրել է Մեծ Բրիտանիայում: Այդ տարիներին նրա մասնակցությամբ ֆիլմերն այնքան հայտնի չեն եղել, ինչպես նրա հոլիվուդյան աշխատանքները, բացառությամբ «Սոդոմ և Գոմոր» (1962) և «Ճակատամարտ Արդեններում» (1965) ֆիլմերի: 1962-1969 թվականներին դերասանուհին ամուսնացած է եղել իտալացի կոմպոզիտոր Արմանդո Տրայավոլիի հետ, ունեցել են մեկ որդի՝ Էնդրյուն:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականների սկզբին գրեթե մոռացված դերասանուհու մասին հիշում են «Կնքահայրը» ֆիլմը նկարահանողները և նրան հրավիրում նկարահանվելու դերերից մեկում, բայց 1971 թվականի սեպտեմբերի 10-ին 39-ամյա Պիեռ Անջելին հայտնաբերվել է մահացած՝ բարբիտուրատի մեծ չափաբաժին ընդունելու պատճառով[9]: Կարծիք կար, որ դերասանուհին ինքնասպան է եղել, քանի որ վախենում էր ծերանալուց: Պիեռ Անջելին թաղված է Ռյուեյ-Մալմեզոն ֆրանսիական քաղաքում:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #124576397 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 AA.VV. Dizionario Biografico degli Italiani — 1960.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 filmportal.de
  6. Allen Jane (2002)։ Pier Angeli: a fragile life։ McFarland։ էջեր 6, 16–17։ ISBN 9780786413928։ «father, Luigi Pierangeli ... Anna Maria ... Vittorio de Sica ... Leonide Moguy» 
  7. Douglas Kirk (1989)։ The Ragman's Son: An Autobiography։ G.K. Hall։ էջեր 35, 174, 187, 202։ ISBN 0-816-14795-7 
  8. Donnelley Paul (2003)։ Fade to Black: A Book of Movie Obituaries։ Omnibus։ էջ 55։ ISBN 0-711-99512-5 
  9. Crivello Kirk (1988)։ Fallen Angels: The Lives and Untimely Deaths of Fourteen Hollywood Beauties։ Citadel Press։ էջ 277։ ISBN 0-806-51096-X 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]