Jump to content

Պերճ Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պերճ Հակոբյան
Ծնվել էփետրվարի 15 (28), 1905[1][2]
Էվջիլար, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհոկտեմբերի 27, 1977(1977-10-27)[1][2] (72 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգյուղատնտես և դասախոս
Հաստատություն(ներ)Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1][2]
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1934)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[1][2] (1966)
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Պերճ Նավասարդի Հակոբյան (փետրվարի 15 (28), 1905[1][2], Էվջիլար, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 27, 1977(1977-10-27)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ գյուղատնտես։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1974)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերճ Հակոբյանը ծնվել է 1905 թվականին Արևմտյան Հայաստանի Սուրմալուի գավառի Էվջիլար գյուղում։ 1934 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսության ինստիտուտը։ 1969-1974 թվականներին եղել է նույն ինստիտուտի ընդհանուր երկրագործության ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են հողի մշակության, ցանքաշրջանառության, ինչպես նաև ՀԽՍՀ լեռնային շրջանների (Սևանի ավազան) երկրագործության համակարգերի ուսումնասիրությանը։

  • Հողի մշակման սիստեմը բամբակացան շրջանների ցանքաշրջանառություններում տարբեր նախորդներից հետո։ Երևան, Հայպետհրատ, 1951։
  • Նոր բայազետի շրջանի հացահատիկային կուլտուրաների բարձր բերքի վարպետների փորձը։ Երևան, Հայպետհրատ, 1951։
  • О системе земледелия в районах Севанского бассейна, 1958, т.л. (П. Н. Акопян), конц. (Акопян Перч Навасардович).
  • Երկրագործության սիստեմները Հայկական ԽՍՀ լեռնային գոտում, 1972։ Տիտղթ. (Պ. Ն. Հակոբյան), վերջ. (Հակոբյան Պերճ Նավասարդի)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերճ Հակոբյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 75
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։