Պետրոս առաքյալի եկեղեցի (Յաֆֆա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետրոս առաքյալի եկեղեցի
Pravos238.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար և եկեղեցի
ԵրկիրԻսրայել Իսրայել
ՏեղագրությունՅաֆֆա
Դավանանքուղղափառություն
ԱնվանվածՊետրոս առաքյալ
Կոորդինատներ: 32°2′52.000000100807″ հս․ լ. 34°46′15.000000098806″ ավ. ե. / 32.04777777780577708° հս․. լ. 34.77083333336077686° ավ. ե. / 32.04777777780577708; 34.77083333336077686

Սուրբ Պետրոս առաքյալի և բարեպաշտ Թաբիթայի եկեղեցի, ուղղափառ եկեղեցի Յաֆֆա քաղաքում (Թել Ավիվի հարավային մաս), Ռուսական հոգևոր առաքելության իրավասության ներքո գտնվող բարեպաշտ Թաբիթայի վանատուն (Մոսկվայի պատրիարքարան) Երուսաղեմում: Օծվել է ի պատիվ Պետրոս առաքյալի ճգնավորական շղթաների պաշտամունքի տոնի[1] (16 հունվարի` ըստ հուլյան օրացույցի), հյուսիսային մատուռը` ի պատիվ բարեպաշտ Թաբիթայի (հիշատակվում է հոկտեմբերի 25-ին, ըստ հուլյան օրացույցի և Պահքի 4-րդ շաբաթվա փոխանցվող տոնակատարություններին):

Եկեղեցու կողքին գտնվում է բարեպաշտ Թաբիթայի դամբարանը, որտեղ էլ ըստ ավանդության թաղված է նրա մարմինը: Դամբարանի վրա կառուցված է մատուռ, որը զարադարված է 5-6-րդ դարերի բյուզանդական խճանկարներով[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է վարդապետ Անտոնինի (Կապուստին) մասնակցությամբ ձեռք բերված տարածքում 1868 թվականին: Մինչև եկեղեցու կառուցումը գնված հողատարածքում կառուցվել է օթևանատուն Յաֆֆայի նավահանգստով Պաղեստին եկող ուղղափառ ուխտավորների համար, որտեղ փորվել էր ջրհոր և տնկվել պտղատու (նարնջի, կիտրոնի, ձիթենի, նռնենի, թզենի) և դեկորատիվ (նոճու, էվկալիպտի, սոճու) ծառեր[2]:

Որպես կանոն, Երուսաղեմ եկող ուխտավորների երթուղին անցնում էր Ռամլա, Լոդ, Աբու-Գոշ գյուղերով, Երուսաղեմի Ռուսական հոգևոր առաքելության , իսկ 1882 թվականից Կայսերական ուղղափառ պաղեստինյան հասարակության ներկայացուցիչների և պահնորդական խմբի ուղեկցությամբ: Ուխտավորների համար օթևանատան նշանակությունն ավելի մեծացավ Յաֆա-Երուսաղեմ երկաթգծի բացումից հետո:

1888 թվականի հոկտեմբերի 6-ին սկսված եկեղեցու շինարարությանը մասնակցություն ունեցան մեծ իշխաններ Սերգեյ և Պավել Ալեքսանդրովիչները և մեծ իշխանուհի Ելիսավետա Ֆեոդրովնան, իտալացի վարպետներ և տեղի բնակիչներ, սրբապատկերների հեղինակը նկարիչ և քննադատ Ա. Զ. Լեդկովն է: 1894 թվականի հունվարի 16 (28)-ին եկեղեցին օծվել է Երուսաղեմի պատրիարք Գերասիմի կողմից, ծառայակցությամբ Արաբիայի միտրոպոլիտ Պետրոսի, Հորդանանի արքեպիսկոպոսի և վարդապետ Անտոնինի[2]:

20-րդ դարի վերջին արդեն եկեղեցին և վանքային համալիրի մյուս շինությունները հնացել և քայքայվել էին: Ակտիվ վերականգնման աշխատանքները սկսվեցին 1995 թվականին և ավարտվեցին 2000 թվականին, վանահայր Պիմենի (Հարաիմի)[1] օրոք, որը եղել է վանատան բանալեպանը, մինչև 2010 թվականի վերջը[3]:

2008 թվականի նոյեմբերին Իսրայելի հարկային գերատեսչությունը հայց ներկայացրեց Ռուսական հոգևոր առաքելության դեմ «չօգտագործվող հողերի» դիմաց հարկ չվճարելու համար և արգելանքի տակ հայտնվեց վանքային համալիրի Յաֆֆայում գտնվող 3,2 հեկտար հողատարածք[4][5]:

Ճարտարապետություն և կահավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս առաքյալի եկեղեցին նախագծվել է վարդապետ Անտոնինի մասնակցությամբ, որը երկար ժամանակ եղել է Աթենքի և Կոնստանդնուպոլսի առաքելական եկեղեցիների վանահայր, որտեղ հնարավորություն է ունեցել ուսումնասիրել հունական և բյուզանդական ճարտարապետությունը: Հավանաբար դա է պատճառը, որ եկեղեցու համաչափություններում նկատելի է բյուզանդական ճարտարապետության ազդեցությունը[6]:

Գմբեթի նկարազարդումներ

Սուրբ Պետրոս առաքյալի և բարեպաշտ Թաբիթայի եկեղեցու զանգակատունը համարվում է Յաֆֆայի ամենաբարձր կետը: Եկեղեցին ունի երկու զոհասեղաններ, կենտրոնական, ի պատիվ Պետրոս առաքյալի շղթաների, ձախ զոհասեղանը` բարեպաշտ Թաբիթայի:

Երկհարկանի սպիտակ սրբապատկերը նվիրաբերվել է Կայսերական ուղղափառ պաղեսինյան ընկերության կողմից: Աստվածամոր սրբապատկերից դեպի ձախ տեղակայված է «Թաբիթայի հարությունը» սրբապատկերը:

Որմնանկարները ստեղծվել են 1905 թվականին վարդապետ Լեոնիդի օրոք: Ավանդության համաձայն այստեղ աշխատել են Պոչաևյան մայրավանքի վարպետները: Տաճարի պատերին, ինչպես նաև վերին օթյակներում ու որմնախորշերում պատկերված են տեսարաններ Պետրոս առաքյալի կյանքից: Զոհասեղանի սյուներին պատկերված են Պետրոսի և Պողոսի, իսկ մյուս սյուներին Տասներկու առաքյալների նկարները[2]:

Թաբիթա (Դորկաս)

Սրբություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդապետ Անտոնինի և Երուսաղեմի ճարտարապետ Կոնրադ Շիկի կողմից այգում կատարված պեղումների ժամանակ հաջողվել է հայտնաբերել բարեպաշտ Թաբիթայի դամբարանը 5-6—րդ դարերի բյուզանդական շրջանի լավ պահպանված խճանկարներով: Հետագայում դամբարանի վրա կառուցվեց զանգակատունը[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]