Պետրոս Կարապետյան
Պետրոս Կարապետյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1873 Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1937 |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բառարանագիր |
Ալմա մատեր | Պերպերյան վարժարան |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և թուրքերեն |
![]() |
Պետրոս Կարապետյան (Զեքի) (1873, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1937), հայ կրթական գործիչ, բառարանագիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի Պերպերյան վարժարանում։ Ավարտվելուց հետո նվիրվել է մանկավարժական աշխատանքի։ Երկար տարիներ պաշտոնավարել է Կ. Պոլսի հայկական դպրոցներում որպես թուրքերենի ուսուցիչ։ Սկյուտարում իր անունով բացել է Կարապետյան վարժարանը, որտեղ սովորել են բազմաթիվ աշակերտներ։ Պոլսահայ մամուլում տպագրվել է հոդվածներ։
Առանձին գրքով լույս տեսած աշխատություններից են՝ «Մեծ բառարան օսմաներէնէ հայերէն» (Կ. Պոլիս, 1912 թ., պարունակում է մոտ 50.000 բառ և արտահայտություն) եւ «Մեծ բառարան հայերէնէ օսմաներէն» (1907 թ., Կ. Պոլիս)։ 1935 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա մի այլ աշխատությունը՝ «Հնադարյան հիշատակարան Սամաթիո Ս. Գևորգ եկեղեցվո», պարունակում է փաստական հարուստ նյութ՝ Կ. Պոլսի հայ գաղութի սկզբնավորման վերաբերյալ[1]։
Արտաքին յղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեծ բառարան հայերէնէ օսմաներէն, Պետրոս Զէքի Կարապետեան։ Վ. եւ Հ. Տէր Ներսէսեան, Կ. Պոլիս, 1907։
- Մեծ բառարան օսմաներէնէ հայերէն, Պետրոս Զէքի Կարապետեան։ Տպագրութիւն Արշակ Կարօեան, Կ. Պոլիս, 1912։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 100
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 308)։ ![]() |