Պետրոս Ապետիք
Պետրոս Ապետիք | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Ծննդավայր | Հալեպ[1] |
Մահացել է | մոտ 1684[1] |
Կրթություն | Pontificio Collegio Urbano de Propaganda Fide?[1] |
Մասնագիտություն | դիվանագետ |
Պետրոս Ապետիք, (Պետրոս Պետիկ Հայ) (ծննդյան թվականը անհայտ - մոտ 1684), հայազգի դիվանագետ։ Ծնվել է Հալեպում, պարսկահայի ընտանիքում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմի Ուրբանյան վարժարանում սովորել է աստվածաբանություն և օտար լեզուներ։ Պետրոս Ապետիքը իր դիվանագիտական գործունեությունն սկսել է XVII դարի 60-ական թվականներին, երբ Եվրոպայում ձգտում Էին ստեղծել հակաթուրքական համադաշնակցություն՝ նրա մեջ ընդգրկելով նաև Պարսկաստանը։ Բանակցությունների համար Հռոմի պապը Պետրոս Ապետիքին ուղարկել է պարսից շահ Սոլիման II մոտ։ Պետրոս Ապետիքը բարյացակամ ընդունելություն է գտել պարսկական արքունիքում։ Դեպի Պարսկաստան երկրորդ ուղևորության ժամանակ, թուրքերի դեմ դաշնակցություն ստեղծելու նպատակով՝ Պետրոս Ապետիքը նշանակվել է շահի ներկայացուցիչը Եվրոպայում, որտեղ այցելել է մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան, Լեհաստան, Ավստրիա։ 1677 թվականին Պետրոս Ապետիքը տեսակցել է Ավստրիայի Լեոպոլդ կայսեր հետ։ Այնուհետև մեկնել է Հռոմ, նպաստել Հռոմի և Վիեննայի միջև հարաբերությունների սերտացմանը։ Նա մեծ ծառայություններ է մատուցել Հունգարիան թուրքական լծից ազատագրելու գործին։ 1680 թվականին Պետրոս Ապետիքը վերջնականապես հաստատվել է Հունգարիայում, իր ծառայությունների դիմաց իբրև վարձատրություն ստացել կալվածք Հևեշի գավառում։ Նրան շնորհվել է կոմսի տիտղոս, ինչպես նաև «մեծապատիվ» մակդիրը կրելու իրավունք։ Պետրոս Ապետիքին տրվել է նաև հատուկ տոհմանշան (զինանշան) ունենալու արտոնություն։ 1683 թվականին Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկիև նպատակ ուներ Պարսկաստան կազմակերպվելիք դեսպանությունը վստահել նրան, բայց 1684 թվականից Պետրոս Ապետիքը այլես չի երևում միջազգային ղիվանագիտակաև ասպարեզում։ Պետրոս Ապետիքը եղել է Հայաստանում, բաևակցությունևեր վարել կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու հետ՝ ցանկանալով իր ծրագրած հակաթուրքական համադաշնակցությաև մեջ ներգրավել հայերին և վրացիներին։ Այդ նպատակով այցելել է նաև Վրաստան, ուր Վրաց կաթողիկոսը համակրանքով է վերաբերվել նրա գաղափարներին։ Նրա միջնորդությամբ Հայոց և Վրաց կաթողիկոսությունների միջև վերստեղծվել են բարեկամական կապերը։ 1678 թվականին Պետրոս Ապետիքը հեղինակել է լատիներեն լեզվով արժեքավոր մի աշխատություն՝ «40 սյուներով դահլիճ»–ը, ուր նկարագրել է Պարսկաստանը։ Այնտեղ տեղեկություններ նաև նաև Պարսկաստանի հայ կաթոլիկների մասին։ Պետրոս Ապետիքի երկը կարևոր աղբյուր է նաև XVII դարի հայ ազատագրական մտքի պատմության համար։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bedik P., Cehil Sutun, Viennae, 1678
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովհաննիսյան Ա. Գ., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 2, Երևան, 1959։
- Կալլոշ Լ. և Կերեկեշհազի Ժ., Ապետիք կոմսին զարմանալի կյանքը, թարգմանություն հունգարերենից Ա. Ֆոկոլյանի, «Բազմավեպ», 1946 - 47, 1949, 1953 - 56։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 508)։ |