Պետրիչ Վոլֆգանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետրիչ Վոլֆգանգ
գերմ.՝ Wolfgang Petritsch
Wolfgang Petritsch - Buchmesse Wien 2018.JPG
Ծնվել էօգոստոսի 26, 1947(1947-08-26)[1] (72 տարեկան)
ԾննդավայրԿլագենֆուրտ, Ավստրիա
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՎիեննայի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունդիվանագետ
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
Զբաղեցրած պաշտոններHigh Representative for Bosnia and Herzegovina? և դեսպան
Քաղաքական կուսակցությունԱվստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Մարիետա և Ֆրիդրիխ Տորբերգի մեդալ
Wolfgang Petritsch Վիքիպահեստում

Վոլֆգանգ Պետրիչ (գերմ.՝ Wolfgang Petritsch,օգոստոսի 26, 1947(1947-08-26)[1], Կլագենֆուրտ, Ավստրիա), ավստրիացի դիվանագետ և քաղաքական գործիչ, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴՀԿ) անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով սլովենացի է, ծնունդով՝ Կարինթիաից։ Վիեննայի համալսարանում սովորել է պատմություն, գերմանական բանասիրություն, քաղաքագիտություն և իրավունք։ 1972 թվականին ստացել է դոկտորական աստիճան: Եղել է Ավստրիայի վարչապետի գրասենյակի նախկին ղեկավարը, 1977-1983 թվականներին եղել է Ավստրիայի դաշնային կանցլեր Բրունո Կրայսկիի քարտուղարը։

Ավստրիայի արտաքին գործերի նախարարության խորհրդական:

Եվրոպական միության գլխավոր բանակցող և հատուկ ներկայացուցիչ՝ Ռամբույեում Կոսովոյի ապագայի վերաբերյալ կոնֆերանսում։ Ծառայել է որպես դիվանագետ Փարիզում և Նյու Յորքում։

1997-1999 թվականներին Բելգրադում եղել է Ավստրիայի դեսպան (Հարավսլավիայի Միութենական Հանրապետություն)։

1997-2002 թվականներին Բոսնիայում և Հերցեգովինայում եղել է միջազգային հանրության գերագույն ներկայացուցիչը։ Կյանքի է կոչել Դեյտոնյան համաձայնագիրը։

2002 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կազմում որպես հեռանկարային թեկնածու արտաքին գործերի նախարարի պաշտոնում։

2003-2008 թվականներին Ժնևում եղել է Ավստրիայի՝ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչը։

Ավելի ուշ՝ մինչև 2013 թվականը տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում աշխատել է որպես Ավստրիայի դեսպան։

Այնուհետև դարձել է Հարվարդի համալսարանի աշխատակից։

Վերջին տարիներին Եվրոպական մշակութային հիմնադրամում ծառայում է որպես խորհրդի նախագահ և Ավստրիայի հիմնադրամի Մարշալի ծրագրի նախագահ։

Համարվում է Հարավարևելյան Եվրոպայի արտաքին քաղաքականության փորձագետ։

Նա մի քանի գրքերի հեղինակ կամ համահեղինակ է, այդ թվում են՝ «Բոսնիա և Հերցեգովինա: Եվրոպայում Դեյտոնից» և «Երկար ճանապարհ դեպի խաղաղություն: Կոսովոն և միջազգային հանրությունը», գրել է Ավստրիայի դաշնային կանցլեր Բրունո Կրայսկու կենսագրությունը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]