Պետրա Դե Սաթեր
| Պետրա Դե Սաթեր հոլ.՝ Petra De Sutter | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 10, 1963[1] (62 տարեկան) |
| Ծննդավայր | Աուդենարդե, Arrondissement of Oudenaarde, Արևելյան Ֆլանդրիա, Բելգիա |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | հոլանդերեն |
| Կրթություն | Գենտի համալսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, բժիշկ, գինեկոլոգ, հեղինակ և rector magnificus |
| Աշխատատու | Գենտի համալսարան |
| Զբաղեցրած պաշտոններ | co-opted senator?, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Deputy Prime Minister of Belgium?, Minister of Public Service and Public Enterprises? և Rector of Ghent University? |
| Կուսակցություն | Groen?[2] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| 🌐 | |
| Սեռ | trans woman | |
|---|---|---|
| Քաղաքացիություն | Բելգիա | |
| Անձնանուն | Petra | |
| Ազգանուն | De Sutter | |
| Ծննդյան օր | 10 հունիսի 1963 | |
| Ծննդավայր | Աուդենարդե | |
| Մայրենի լեզու | հոլանդերեն | |
| Տիրապետում է | հոլանդերեն | |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, բժիշկ, գինեկոլոգ, հեղինակ, rector magnificus | |
| Գործունեության հմտություններ | գինեկոլոգիա | |
| Գործատու | Գենտի համալսարան | |
| Զբաղեցրած պաշտոն | co-opted senator, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Deputy Prime Minister of Belgium, Minister of Public Service and Public Enterprises, Rector of Ghent University | |
| Շրջանավարտն է՝ | Գենտի համալսարան | |
| Ապրելավայր | Horebeke | |
| Կուսակցություն | Groen | |
| Մասնակից է | World Economic Forum Annual Meeting 2023 | |
| Պարգևներ | Çavaria Campaign Award | |
| Պաշտոնական կայք | www.petradesutter.be | |
Պետրա Դե Սաթեր, (ծնվել է 1963 թվականի հունիսի 10 - ին) բելգիացի գինեկոլոգ և քաղաքական գործիչ է, ներկայումս զբաղեցնում է Բելգիայի փոխվարչապետի պաշտոնը։
Պետրա Դե Սաթերը նախկինում եղել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր 2019-ից 2020 թվականներին, երբ նշանակվել է փոխվարչապետ։ Պետրա Դե Սաթերը պատասխանատու է Ալեքսանդր Դե Կրոյի կառավարությունում Բելգիայի պետական կառավարման և պետական ձեռնարկությունների կառավարման համար[5]։ Պետրա Դե Սաթերը Եվրոպայում առաջին տրանսգենդեր նախարարն է[6]։
Մինչ քաղաքականություն մտնելըՊետրա Դե Սաթերը եղել է Գենտի համալսարանի գինեկոլոգիայի պրոֆեսոր, ինչպես նաև Գենտի համալսարանական հիվանդանոցի (Մեծ Բրիտանիա) վերարտադրողական բժշկության բաժանմունքի վարիչ[7][8]։
Վաղ մանկություն և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրա Դե Սաթերը ծնվել է 1963 թվականի հունիսի 10 - ին Ֆլամանդական Արևելյան Ֆլանդրիա նահանգի Աուդենարդ քաղաքում։ 1987 թվականին ավարտել է Գենտի համալսարանը՝ բժշկություն մասնագիտությամբ, իսկ 1991 թվականին պաշտպանել է կենսաբժշկության դոկտորական թեզը։
Բժշկական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին համալսարանն ավարտելուց հետո Պետրա Դե Սաթերը տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, որտեղ երկու տարի անցկացրեց Չիկագոյում ձվի գենետիկա ուսումնասիրելով։ 1994թ մասնագիտացել է գինեկոլոգիայի բնագավառում[9]։ 2000 թվականին Պետրա Դե Սաթերը նշանակվել է Գենտի համալսարանի վերարտադրողական բժշկության պրոֆեսոր։ 2006թ. Պետրա Դե Սաթերը նշանակվել է Գենտի համալսարանական հիվանդանոցի վերարտադրողական բժշկության բաժանմունքի վարիչ։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սենատի անդամ, 2014-2019 թթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի եվրոպական ընտրություններում Պետրա Դե Սաթերը երկրորդն էր Ֆլամանդական Կանաչների կուսակցության ցուցակում։ Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ կուսակցությունը ձայներ է հավաքել, բայց չի կարողացել ստանալ լրացուցիչ երկրորդ տեղ։ Հետագայում Պետրա Դե Սաթերը իր կուսակցության կողմից առաջադրվել է Բելգիայի Սենատի պաշտոնում[8]։ Որպես տրանս կին[7], Պետրա Դե Սաթերը դարձել է առաջին բացահայտ տրանսգենդեր բելգիուհին, ով ընդգրկվել է կուսակցության նախընտրական ցուցակում[10]։
Բացի Սենատում իր աշխատանքից, 2014-2019 թվականներին, Պետրա Դե Սաթերը եղել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Բելգիայի պատվիրակության անդամ[11]։ Որպես Սոցիալիստների, դեմոկրատների և Կանաչների խմբի անդամ՝ Պետրա Դե Սաթերը եղել է միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի անդամ, ընթացակարգի կանոնների, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի, ինտեգրման ենթահանձնաժողովի, հանրային առողջության և կայուն զարգացման ենթահանձնաժողովի, և էթիկայի հանձնաժողովի անդամ։ Պետրա Դե Սաթերը եղել է փոխնակ մայրության համաձայնագրերի հետ կապված երեխաների իրավունքների ասամբլեայի զեկուցող(2016թ)[12], մարդկանց նոր գենետիկական տեխնոլոգիաների օգտագործման մասին զեկուցող(2017թ)[13], փախստականների և միգրանտների ընդունելության պայմանների մասին զեկուցող(2018թ)[14]։
Իր քաղաքական դեբյուտից ի վեր Դե Սաթերը զբաղվել է այնպիսիկարևոր հարցերով, ինչպիսիք են բելգիական և եվրոպական մակարդակներում փոխնակ մայրության կարգավորում, դեղագործական արդյունաբերության անկախ կլինիկական հետազոտություններ, սննդամթերքի և քիմիական նյութերի սպառողների պաշտպանության համար ռիսկեր, ինչպես նաև ԼԳԲՏ իրավունքների պաշտպանություն[15]։
Եվրոպական խորհրդարանի անդամ, 2019-2020թթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի սեպտեմբերի 15-ին հայտարարվեց, որ Դե Սաթերը հավակնում է առաջադրվել որպես Եվրոպական Կանաչների կուսակցության երկու առաջատար թեկնածուներից մեկը 2019 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում, որոնք, ի վերջո, բաժին հասան հոլանդացի բաս Էյխաուտին և գերմանացի Սկա Քելերին[16]։ Խորհրդարան մտնելուց հետո Պետրա Դե Սաթերը ղեկավարել է ներքին շուկայի և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը։ Պետրա Դե Սաթերը այդ պաշտոնում առաջին տրանս քաղաքական գործիչն էր[17]։ 2020 թվականին Պետրա Դե Սաթերը միացավ նաև քաղցկեղի դեմ պայքարի հատուկ կոմիտեին[18]։
Կոմիտեում աշխատելուց բացի, Պետրա Դե Սաթերը եղել է Հարավային Ասիայի երկրների (Բանգլադեշ, Բութան, Մալդիվներ, Նեպալ, Պակիստան և Շրի Լանկա) հետ կապերի խորհրդարանական պատվիրակության կազմում։ Պետրա Դե Սաթերը եղել է նաև ԼԳԲՏ իրավունքների միջխորհրդարանական խմբի անդամ[19] և համանախագահել է քաղցկեղի դեմ պայքարի Եվրոպական խորհրդարանի պատգամավորների խումբը[20]։
2020 թվականի դեկտեմբերին Դե Սաթերը ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ շահեց արդարության և գենդերային հավասարության մրցանակ՝ ի նշան սեռական և վերարտադրողական իրավունքների ոլորտում Եվրախորհրդարանի անդամի աշխատանքի ճանաչման[21]։
Բելգիայի փոխվարչապետ 2020թ-ից մինչ օրս
[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հոկտեմբերի 1-ին Պետրա Դե Սաթերը երդվեց որպես վարչապետ Ալեքսանդր դե Կրոոյի կառավարության յոթ փոխվարչապետներից մեկը՝ դառնալով Եվրոպայի առաջին տրանսգենդեր փոխվարչապետը և Եվրոպայի ամենաբարձրաստիճան տրանսգենդեր քաղաքական գործիչը[22]։
2023-ի հոկտեմբերին Պետրա Դե Սաթերը քննադատեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի ելույթը Պահպանողական կուսակցության համաժողովում, որում նա պնդում էր, որ իր լսարանը չպետք է ստիպվի հավատալ, որ մարդիկ կարող են լինել ցանկացած սեռի, որը ցանկանում են, և որ տղամարդը տղամարդ է, իսկ կինը՝ կին։ Պետրա Դե Սաթերը Սունակի խոսքերն անվանել է վիրավորական և շատ հիասթափեցնող, ինչպես նաև տրանսֆոբիա հրահրող[23]։
2023 թվականի նոյեմբերին Պետրա Դե Սաթերը քննադատել էր Իսրայելի կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունների անցկացումը և կոչ արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ։ Եկել է Իսրայելի դեմ պատժամիջոցների ժամանակը։ Ռումբի անձրևը անմարդկային է, - ասել է դե Սաթերը[24]։ Նա նաև կոչ է արել ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել իր բոլոր պատանդներին և հայտարարել․ Մենք պետք է դադարեցնենք դրամական հոսքերը, որոնք ֆինանսավորում են այդ ահաբեկչական կազմակերպությունը[25]։ 2024 թվականի փետրվարի 29-ին Պետրա Դե Սաթերը հայտարարել է, որ ցնցված է կոտորածների մասին լուրերից[26]։
Այլ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի բարեկամներ, հոգաբարձուների խորհրդի անդամ (2020 թվականից)[27]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ UGentMemorialis
- ↑ https://www.petradesutter.be/
- ↑ https://www.demorgen.be/nieuws/safety-first-the-movie-wint-cavaria-media-award~bb9a7889/
- ↑ https://www.standaard.be/cnt/dmf20160124_02086123
- ↑ Barbara Moens (October 1, 2020), Green MEP Petra De Sutter to be named deputy Belgian PM Politico Europe.
- ↑ Hugendubel, Katrin (2020 թ․ հոկտեմբերի 1). «Belgian milestone: A first trans minister and nobody cares». Politico. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.
- 1 2 Petra De Sutter, Elke Lahousse, (Over)leven: mijn strijd als transvrouw arts & politica (2016, 946041513X)
- 1 2 Professor Petra De Sutter aangeduid als gecoöpteerd senator voor Groen, 21 June 2014, Het Laatste Nieuws
- ↑ «"Women are conditioned not to believe in themselves"». 2019 թ․ փետրվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2021-04-18-ին. Վերցված է 2024-06-18-ին.
- ↑ «Petra De Sutter is eerste transgender op kieslijst». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). 2014 թ․ մարտ. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Ms Petra De SUTTER». Parliamentary Assembly. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Surrogacy: governments should consider drawing up guidelines to safeguard children’s rights, Parliamentary Assembly of the Council of Europe, press release of September 21, 2016.
- ↑ Petra De Sutter: "High time for a debate on new genetic technologies" Parliamentary Assembly of the Council of Europe, press release of August 3, 2017.
- ↑ More efforts needed for refugees’ reception on Greek islands Parliamentary Assembly of the Council of Europe, press release of July 13, 2018.
- ↑ «'Wij willen niet getolereerd worden, wij willen respect'». Site-Knack-NL. 2015 թ․ մայիսի 16. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ European Greens - Support phase Leading Candidates
- ↑ Maïa de La Baume (January 13, 2020), 20 MEPs to watch in 2020 Politico Europe.
- ↑ Members of the Special Committee on Beating Cancer European Parliament, press release of July 9, 2020.
- ↑ Members European Parliament Intergroup on LGBTI Rights.
- ↑ MAC MEPs in the 2019-24 legislature Արխիվացված 2020-02-02 Wayback Machine MEPs Against Cancer.
- ↑ Johnson, Brian (2020 թ․ դեկտեմբերի 2). «MEP Awards 2020: Reaction and comment from our winners». The Parliament Magazine. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Oscar Lopez (October 1, 2020), Belgium appoints Europe's first transgender deputy PM Reuters.
- ↑ Ashifa Kassam (October 6, 2023), Belgian transgender deputy PM urges Sunak not to join ‘the real bullies’ The Guardian.
- ↑ Strauss, Marine (2023 թ․ նոյեմբերի 8). «Belgium wants sanctions against Israel for Gaza bombings - deputy PM». Reuters (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «TikTok - Make Your Day». www.tiktok.com. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
- ↑ «'Heinous': Deadly Israeli attack on Gaza aid-seekers condemned». Al Jazeera. 2024 թ․ փետրվարի 29. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ Friends of Europe appoints 29 new members to its Board of Trustees Friends of Europe, press release of June 25, 2020.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրա Դե Սաթեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||