Պեստիֆագեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պեստիֆագեր (լատ.՝ pestis "վարակ" և հին. հուն. φαγεῖν "ուտել, խժռել")[1], ինտրոդուկցված օրգանիզմներ են, որոնք ճնշում կամ ոչնչացնում են ագրոէկոհամակարգերում առկա վնասակար օրգանիզմներին: Հանդիսանում են ագրոկենսաբազմազանության պարտադիր բաղադրիչ և ունեն էական նշանակություն գյուղատնտեսության էկոլոգիացման կամ կենսաբանականացման գործում:

Ագրոցենոզներում վնասակար օրգանիզմները և պեստիֆագերը միմյանց նկատմամբ ունեն հարաբերության բացասական ձև, այսինքն՝ պեստիֆագերն ունեն վնասակար օրգանիզմների պոպուլյացիան կենսակարգավորող նշանակություն: Պեստիֆագեր կարող են լինել հարուցիչներ, մակաբույծներ, պարազիտոիդներ, ֆիտոֆագեր, գիշատիչներ և հակաբիոզ ազդեցություն ունեցող տարբեր օրգանիզմներ:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երիցյան Ս.Կ., Գրիգորյան Հ.Է. - «Օրգանական երկրագործության հիմունքներ», էջ 66, Բուհական ուսումնական ձեռնարկ, Արմավ հրատարակչություն, 2019 թ, Երևան, 112 էջ, ISBN 978‐9939‐78‐022‐1: