Հակաբիոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակաբիոզ (հին հունարեն՝ ἀντι- դեմ, հակա-, βίος — կյանք), տեսակների անտագոնիստական կամ հակազդող հարաբերություններն են, երբ որևէ օրգանիզմ սահմանափակում է մեկ այլ օրգանիզմի գոյության հնարավորությունները։

Օրգանիզմների գոյակցության անհնարինություն, օրինակ՝ որոշ օրգանիզմների թունավոր  (հակաբիոտիկների, ֆիտոնցիդների) միջավայրը այլ օրգանիզմների համար։ Երբ այդ բացասական ազդեցությունը ունի մեկ ուղղություն, երևույթը կոչվում է ամենսալիզմ, իսկ երբ բացասական ազդեցությունը փոխադարձ է[1], կոչվում է մրցակցություն։

Տերմինը առաջին անգամ առաջարկել է ամերիացի միկրոկենսաբան Զելման Վակսմանը 1942 թվականին[2]։

Հակաբիոզի օրինակ - կաթնաթթվային և նեխում առաջացնող բակտերիաների հարաբերությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Антибиоз в Экологическом Словаре». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  2. Антибиоз