Օրգանիզմների միջև հարաբերությունների տեսակներ
Արտաքին տեսք

Կենսաբանական փոխհարաբերություններ, տեսակի ներսում և տեսակից դուրս կենդանի օրգանիզմների միջև հարաբերությունների ձևերի և տեսակների ամբողջությունը։
Կենսաբանորեն առանձնացվում են կենդանի օրգանիզմների և վիրուսների միջև փոխհարաբերությունների հետևյալ տեսակները՝
+
Դրական, երբ փոխհարաբերությունների մեջ գտնվող տեսակներից մեկը ստանում է օգուտ՝ մյուս տեսակի հաշվին։−
Բացասական, երբ փոխհարաբերությունների մեջ գտնվող տեսակներից մեկը ստանում է վնաս՝ մյուս տեսակի հաշվին։0
Չեզոք, երբ փոխհարաբերությունների մեջ գտնվող տեսակներից ոչ մեկ օգուտ կամ վնաս չի ստանում՝ մնալով սկզբնական կարգավիճակում։
Երկու օրգանիզմների միջև փոխհարաբերությունների փոխօգտակար, փոխշահավետ հարաբերությունը կոչվում է սիմբիոզ կամ համակեցություն (++):
Սիմբիոզ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինում է երկու տեսակի՝ ֆակուլտատիվ (կամընտրական) և պարտավորված
+ | + | Պարտավորված սիմբիոզ[1]՝ սիմբիոզի այն ձևն է, երբ հարաբերությունների մեջ գտնվող առանձնյակները կենսաբանորեն չեն կարող գոյատևել առանց միմյանց և պարտավորված մտնում են փոխօգտակար հարաբերությունների մեջ։ Վառ օրինակներից է սնկերի և քարաքոսների միջև հարաբերությունների շղթան։
|
+ | + | Ֆակուլտատիվ սիմբիոզ[1]՝ սիմբիոզի այս ձևը պարտադիր պայման չէ երկու առանձնյակների միջև գոյության կենսապայմանների համար։ Այն ձեռնտու է, բայց ոչ պարտադիր։ Վառ օրինակ է ծովախեցգետնի և ծովային հողմածաղկի միջև հարաբերությունը։ Այս հարաբերության ժամանակ հողմածաղիկը պաշտպանում է ծովախեցգետնին, որը վերջինիս համար օգտագործվում է որպես տեղաշարժման միջոց։ |
0 | + | Կոմենսալիզմ, սիմբիոզի ձև, որի ժամանակ հարաբերության կամ համակեցության մեջ գտնվող տեսակներից գերական ստանում է օգուտ (+), իսկ մյուսը մնում է չեզոք։ Շատ տեսակներ սնվում են այլ տեսակների սննդի մնացորդներով, կամ օգտագործում ուրիշների թաքստոցը, նրանց չվնասելով և ապրելով աննկատ։ Բույսերի շատ տեսակներ օգտագործում են այլ բույսերին որպես կենսամիջավայր։ Էպիֆիտ բույսերը՝ որոշ ջրիմուռներ, քարաքոսներ, մամուռներ, պտերներներ օգտագործում են ծառաբույսերին որպես հենարան, այլ ոչ թե որպես սննդանյութերի աղբյուր։ Հետևաբար նշված օրգանիզմները ստանում են օգուտ՝ չվնասելով ծառերը։ |
− | + | Մակաբուծություն, սիմբիոզի այս ձևը կոչվում է նաև պարազիտիզմ և առավել հայտնի է նաև այդ անվամբ։ Մակաբուծությունը այն փոխհարաբերության ձևն է, երբ մի օրգանիզմ (+) օգտագործում է մյուսին (-) որպես կենսամիջավայր և սննդի աղբյուր` օգուտ ստանալով վերջինից։ Մակաբուծությունը օրգանիզմների համակեցության ձևերից մեկն է, որի որակական առանձնահատկությունն այն է, որ միայն մակաբույծն է օգտագործում տիրոջը։ Այս երևույթը կոչվում է միակողմանի կախում։ Տարբերում են արտաքին մակաբուծություն (էկտոմակաբուծություն), երբ մակաբույծն ապրում է տիրոջ արտաքին ծածկույթների վրա, և ներքին մակաբուծություն (էնդոմակաբուծություն), երբ մակաբույծն ապրում է տիրոջ ներքին օրգաններում և հյուսվածքներում։ Մակաբուծությունը լինում է ժամանակավոր և մշտական։ Ժամանակավոր մակաբուծությունը արտահայտվում է տարբեր ձևերով։
|
Գիշատչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]− | + | Գիշատչություն, կենսաբանական երևույթ, որի ժամանակ գիշատիչ կենդանի օրգանիզմը օգուտ է ստանում ավելի թույլ օրգանիզմի հաշվին։ Այս գործողության ժամանակ առաջանում է փոխհարաբերություն գիշատչի և զոհի միջև։ Համատեղ էվոլյուցիայի արդյունքում դիտվում է երկու փոխազդող տեսակների՝ գիշատիչների և զոհերի առաջադիմական էվոլյուցիան։ Էվոլյուցիայի արդյունք է նաև այն հանգամանքը, երբ գիշատիչ օրգանիզմը սնվում է փոքր և թույլ տեսակներով։ Ըստ էվոլյուցիոն տեսության՝ այս գործընթացի արդյունքում մահանում են այն առանձնյակները, որոնց գիշատիչը հասցնում է որսալ։ Գիշատչության պարզագույն օրինակ է այն, որ խոշոր կատվազգիները (+) որպես սնունդ որսում են ավելի թույլ կճղակավորներին (-)։ |
Չեզոքություն
[խմբագրել | խմբագրել կոդը]0 | 0 | Չեզոքություն, հարաբերությունների այն ձևը, երբ փոխհարաբերության մեջ գտնվող երկու տեսակները, գտնվելով միևնույն միջավայրում, չունեն որևէ էական ազդեցություն միմյանց նկատմամբ (00)։ Օրինակ՝ գայլը և անձրևաորդը, սունկը և գետաձին և այլն։ |
Հակաբիոզ
[խմբագրել | խմբագրել կոդը]− | 0 | Ամենսալիզմ, հակաբիոզի ձև, որի ժամանակ մի պոպուլյացիան բացասաբար է ազդում փոխհարաբերության մեջ մտնող մի տեսակի վրա, սակայն նա չի ունենում որևէ դրական կամ բացասական հետևանք՝ մնալով չեզոք։ Տիպիկ օրինակ է այն, որ ծառերի սաղարթավոր մասը աճելով խոչընդոտում է նույն միջավայրում աճող մամուռների և ցածր բույսերի արեգակից ջերմակլանմանը։ Այս պայմաններում ծառը մնում է չեզոք (0), իսկ մամուռները և ցածր բույսերը ստանում են վնաս (-)։ |
− | − | Ալելոպատիա, հակաբիոզի ձև, որի ժամանակ օրգանիզմները ունենում են միմյանց նկատմամբ փոխադարձ վնասակար ազդեցություն՝ կենսական գործոնների (օրինակ՝ միզանյութ) ազդեցությամբ։ Ալելոպատիան հիմնականում բնորոշ է միկրոօրգանիզմներին, բույսերին և սնկերին։ Ալելոպատիայի օրինակ՝ ավստրալիական ձիաձետը ամբողջությամբ ճնշում է բույսերի բողբոջումը, սակայն միևնույն ժամանակ բավականին տուժում է հաճախակի անձրևային տարափների և տեղումների ժամանակ։ |
− | − | Մրցակցություն, հակաբիոզի ձև, որի ժամանակ փոխհարաբերության մեջ գտնվող երկու առանձնյակները կամ պոպուլյացիաները կենսաբանական հակառակորդներ են։ Սովորաբար այն պայմանավորված է միևնույն կերով սնվելով կամ վերարտադրողական շրջանում՝ էգը։ Օրինակ՝ առյուծները և աֆրիկյան գոմեշները ապրելով Աֆրիկայի սավաննաներում, խմում են միևնույն ավազանի ջուրը։ Այն անմիջապես կապված է գիշատչության հետ։ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Տեսակների միջև հարաբերությունների արդյունքներ և միջավայրի բիոտիկ գործոններ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.