Պենի Մորդոնտ
Պենի Մորդոնտ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ռիդինգի համալսարան և Oaklands Catholic School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և international forum participant |
Ծննդյան օր | մարտի 4, 1973 (49 տարեկան) |
Ծննդավայր | Տորկի, Torbay, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | pennymordaunt.com |
Պենելոպա Մորդոնտ (անգլ.՝ Penelope Mary Mordaunt, մարտի 4, 1973, Տորկի, Torbay, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար առաջին կինը (2019 թվականի մայիսի 1-ից մինչև 2019 թվականի հուլիսի 24-ը)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծագում է ընտանիքից, որը պատմականորեն կապված Է Լեյբորիստական կուսակցության հետ։ Պենի Մորդոնտի նախնիների թվում են ՝ Ֆիլիպ Սնոուդենը, Գանձապետարանի կանցլերի պաշտոնում առաջին լեյբորիստը, ինչպես նաև Ջորջ Լենսբերին, 1930-ական թվականներին կուսակցության առաջնորդ և դերասանուհի Անժելա Լենսբերիի պապը[1]։
Ավարտել է Վոթերլուվիլի Օքլենդի կաթոլիկ դպրոցը (Հեմփշիր), այնուհետև աշխատել է իլյուզիոնիստի օգնական և իր ընտանիքում առաջինն ընդունվել է համալսարան (Ռեդինգում ուսումնասիրել է փիլիսոփայություն)։ Ուսանողական տարիներին ակադեմիական արձակուրդ էր վերցրել աշխատել Ռումինիայի հիվանդանոցներում և ապաստարաններում (սեփական խոսքերով Պենի Մորդոնտը հենց այդ ժամանակվանից է հետաքրքրվել քաղաքականությամբ)[2]։
2010 թվականին ընտրվել է Հյուսիսային Փորթսմուտի շրջանի Համայնքների պալատ։
Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի պահեստազորում է կրտսեր լեյտենանտի կոչումով[3]։
2014 թվականին մասնակցել է բրիտանական Splash հեռուստաընկերության ռեալիթի-շոուին՝ ջրի ցատկում մրցելով հայտնի մարդկանց հետ (նրան մարզել է Թոմաս Դեյլին) [4]։
2014 թվականի հուլիսի 15-ին վարչապետ Դևիդ Քեմերոնը մի շարք վերադասավորումներ է կատարել իր աշխատասենյակում, ի թիվս այդ միջոցների Պենի Մորդոնտին նշանակելով համայնքների և տեղական ինքնակառավարման նախարարի խորհրդարանական օգնական[5]։
Պահպանողական կառավարություններում[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի մայիսի 11-ին Քեմերոնը ձևավորել է 18 տարվա ընթացքում առաջին պահպանողական կաբինետը և Պենի Մորդոնտը դարձել է բրիտանական պատմության մեջ զինված ուժերի կրտսեր նախարարի պաշտոնում առաջին կինը[6]։
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ 2016 թվականի հանրաքվեի նախապատրաստման ընթացքում Բրեքսիթի օգտին է քարոզել։ Մասնավորապես՝ ելույթ ունենալով BBC-ում Էնդրյու Մարայի ծրագրում, հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիան հնարավորություն չունի կանխել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, սակայն նրա այդ պնդումը նույն օրը հերքվել է վարչապետ Քեմերոնի կողմից և քաղաքական հակառակորդների կողմից մեկնաբանվել որպես գիտակցված սուտ[7]։
2016 թվականին պաշտպանել է Անդրեա Լեդսի թեկնածությունը, որը պայքարում էր պահպանողական կուսակցությունում առաջնորդության համար, այդ թվում մասնակցել է խորհրդարանի շենքի երթին՝ «Leadsom for leader» կարգախոսի ներքո։ Conservative Home-ի համար հոդվածում գրել է, որ կուսակցության նոր առաջնորդին անհրաժեշտ է ամուր վստահություն Մեծ Բրիտանիայի համար բարենպաստ ապագայի նկատմամբ ԵՄ-ից դուրս, ինչպես նաև բանակցողի հնարամիտ ունակությունները, և որ Լեդսը լավագույնս բավարարում է այդ պահանջներին[8]։
2016 թվականի հուլիսին Թերեզա Մեյը ձևավորել է իր կառավարությունը, որտեղ Աշխատանքի և կենսաթոշակների նախարարությունում Մորդոնտը դարձել է հաշմանդամություն ունեցող անձանց գործերի կրտսեր նախարար[9]։
2017 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնք որոշ չափով նվազեցրել են պահպանողականների ժողովրդականությունը, Մորդոնտն իր նախկին ընտրատարածքում ստացել է ընտրողների 54,8 տոկոսի աջակցությունը՝ 7,8 տոկոսով բարելավելով 2015 թվականի ընտրությունների արդյունքը (նրա հիմնական մրցակից լեյբորիստ Ռումալ Խանը ստացել է միայն 33,7 տոկոս)[10]։
2017 թվականի նոյեմբերի 9-ին Պրիտի Պաթելը հարկադրված հրաժարականից հետո նշանակվել է Մեյի երկրորդ կաբինետում Միջազգային զարգացման նախարար[11]։ 2018 թվականից նա Կանանց և հավասարության նախարար է։
2019 թվականի մայիսի 1-ին նշանակվել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար՝ դառնալով այդ պաշտոնում առաջին կինը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ[12] և պահպանելով կանանց ու հավասարության նախարարի պաշտոնը։
2019 թվականի հուլիսի 24-ին ձևավորվել է Բորիս Ջոնսոնի կառավարությունը, որտեղ Մորդոնտը ոչ մի նշանակում չի ստացել[13]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է ՏՏ ընկերության տնօրեն Իան Լայոնի հետ փաստացի ամուսնության մեջ[14]։
Մորդոնտը ղեկավարում է քաղաքային իշխանություններին պատկանող Ուայմերինգ Պատմական կալվածքի հիմնադրամը, որի գլխավոր շենքը կառուցվել է 1581 թվականին, գտնվում է Պորտսմուտում և հայտնի է իր նախկին տերերի ուրվականների մասին լեգենդներով[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Jane Fryer (2014-01-17)։ «Why our sexiest MP (who wants to be the new Mrs Thatcher) is flaunting her wibbly bits on Splash! tonight» (անգլերեն)։ MailOnline։ Վերցված է 2017-11-11
- ↑ «Who is Penny Mordaunt?» (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2017-11-09
- ↑ «Brexiteer Penny Mordaunt promoted to international development secretary» (անգլերեն)։ The Irish News։ 2017-11-09։ Վերցված է 2017-11-09
- ↑ Alice Philipson (2014-01-13)։ «Tory MP Penny Mordaunt in training for Splash!» (անգլերեն)։ Telegraph։ Վերցված է 2017-11-11
- ↑ Andrew Sparrow (2014-07-15)։ «Reshuffle 2014 - Michael Gove leaves education to become chief whip: Politics live blog» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2017-11-09
- ↑ «David Cameron unveils first all-Tory Cabinet in 18 years» (անգլերեն)։ ITV։ 2015-05-11։ Վերցված է 2017-11-09
- ↑ Adam Withnall (2016-05-22)։ «Tory minister Penny Mordaunt 'plain and simple lying' over Turkey joining EU» (անգլերեն)։ Independent։ Վերցված է 2017-11-09
- ↑ Ashley Cowburn (2017-11-09)։ «Penny Mordaunt profile: Royal Navy reservist and Brexiteer replacing Priti Patel as International Development Secretary» (անգլերեն)։ Independent։ Վերցված է 2017-11-11
- ↑ «Who is Penny Mordaunt? MP who stripped to swimwear on TV replaces Priti Patel» (անգլերեն)։ Express։ 2017-11-09։ Վերցված է 2017-11-11
- ↑ «Portsmouth North»։ Election 2017 (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2017-11-11
- ↑ Joe Watts (2017-11-09)։ «Penny Mordaunt replaces Priti Patel as International Development Secretary following Israel meeting scandal» (անգլերեն)։ Independent։ Վերցված է 2017-11-09
- ↑ Jessica Elgot (2019-05-01)։ «Penny Mordaunt becomes first ever female defence secretary» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2019-05-02
- ↑ «Prime Minister Boris Johnson: Who's in his cabinet?» (անգլերեն)։ BBC News։ 2019-07-25։ Վերցված է 2019-07-25
- ↑ Kate Proctor, Martin Coulter (2017-11-10)։ «Who is Penny Mordaunt? New International Development Secretary and former Splash star who replaces Priti Patel» (անգլերեն)։ Evening Standard։ Վերցված է 2017-11-11
- ↑ Stephen Stafford (2013-02-15)։ «Volunteers' hopes for 'haunted' Wymering Manor» (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2019-05-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Rt Penny Mordaunt MP» (անգլերեն)։ UK Parliament։ Վերցված է 2017-11-09
|