Jump to content

Պենիոն դե Ալուսեմաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պենիոն դե Ալուսեմաս
Տեսակկղզի, ծովային ամրոց և peñón?
Երկիր Իսպանիա
Վարչատարածքային միավորՄելիլյա[1]
Մասն էAlhucemas Islands?
Երկարություն0,17 կմ
Լայնություն0,086 կմ
Մակերես0,015 կմ²
Քարտեզ
Քարտեզ
35°12′49″N 3°53′22″W / 35.2135°N 3.8895°W / 35.2135; -3.8895

Պենյոն-Դե-Ալուսեմաս, (իսպ.՝ Peñón de Alhucemas, արաբ․՝ صخرة الحسيمة‎‎), ոչ մեծ ժայռոտ կղզի Միջերկրական ծովի արևմտյան մասում։ Համարվում է Իսպանիայի ինքնավար տարածքներից մեկը։ Տեղակայված է Մարոկկոյի ափերից 300 մ հեռավորության վրա՝ Էլ-Խոսեյմ քաղաքի շրջանում և 84 կմ հեռավորության վրա մոտակա Մելիլյա իսպանական տարածքից։

Աշխարհագրություն և ենթակառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու չափսերը‐ շուրջ 200 մ երկարություն և 100 մ լայնություն։ Կղզու մակերեսը շուրջ 0,015 կմ² է։ Իրենից ներկայացնում է ծալքավոր ժայռ 27 մ բարձրությամբ։ Կղզու շրջագիծը շուրջ 480 մ է։ Կղզում տեղակայված են տարբեր դարերի շինություններ։ Կան նաև ամրոցների և մարտկոցների մնացորդներ, եկեղեցի, փարոս, ﬕ քանի տներ, ինչպես նաև պահեստներով նավահանգիստ։ Խﬔլու ջուրը պարբերաբար կղզի է բերվում ցամաքից նավակներով։ Կղզում տեղակայված է իսպանական զինված ուժերի թիվ 32 հրետանային գունդը, որը մտնում է Մելիլյայի զորագնդի ﬔջ։ Կղզին ոչ ﬔծ կամրջով ﬕացած է փոքրիկ Լա‐Պուլպերա կղզյակին, որը որոշ ժամանակ ծառայել է որպես գերեզմանոց։ Երկու անմարդաբնակ կղզիների հետ ﬕասին, որոնք տեղակայված են ափից 50 մ և ժայռից 800‐900 մ հեռավորության վրա, կղզին մտնում է Ալսեմաս կղզիախմբի ﬔջ։

ԿղզիներԿոորդինատներՄակերես կմ²
Պենյոն-Դե-Ալուսեմաս35°12′48″N 3°53′21″W / 35.21333°N 3.88917°W / 35.21333; -3.88917
0,015
Տիերրա կղզի35°12′55.83″N 3°54′8.10″W / 35.2155083°N 3.9022500°W / 35.2155083; -3.9022500
0,017
Դե-Մար կղզի35°13′3.65″N 3°54′2.69″W / 35.2176806°N 3.9007472°W / 35.2176806; -3.9007472
0,014
Ալուսեմաս կղզիներ35°12′54″N 3°53′47″W / 35.21500°N 3.89639°W / 35.21500; -3.89639
0,046

Ֆիլիպպի ժամանակներում Պենյոն-Դե-Ալուսեմաս կղզին Մուլայ Աբդալա սուլթանի կողմից 1560 թվականին փոխանցվել է Իսպանական թագավորությանը Բերբերյան ծովահենների հարձակումները կանխելու նպատակով։ Այն զբաղեցվել է 1673 թվականի օգոստոսի 28-ին Կարլ II-ի կառավարման օրոք։ Կղզին դարձավ քրեական և քաղաքական աքսորավայր։ 1838 թվականին այստեղ տեղի ունեցավ քաղաքական բանտարկյալների ապստամբություն։ 1902 թվականին Ֆրանսիան ճանաչեց Իսպանիայի ինքնավարությունը կղզում։ Ամրոցի վրա հարձակում տեղի ունեցավ 1921 թվականին Աբդ Ալ-Կրիմի կողմից։ 1922 թվականին խորտակվեց «Juan de Juanes» լաստանավը, որը տեղափոխումներ էր կատարում դեպի Մելիլ։ Նրա մնացորդները գտնվում են կղզուց 150 մ հեռավորության վրա դեպի հյուսիս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենիոն դե Ալուսեմաս» հոդվածին։