Պենելոպե Էնն Միլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պենելոպե Էնն Միլերից)
Պենելոպե Էնն Միլլեր
անգլ.՝ Penelope Ann Miller
անգլ.՝ Penelope Andrea Miller
Ծնվել էհունվարի 13, 1964(1964-01-13)[1][2] (60 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՀամալսարանի ավագ դպրոց, Menlo College?, Palisades Charter High School? և HB Studio
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Mark Miller?
Ամուսին(ներ)Ուիլ Արնետ

Պենելոպե Էնն Միլլեր (անգլ.՝ Penelope Ann Miller,հունվարի 13, 1964(1964-01-13)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)՝ ամերիկացի դերասանուհի։ Միլլերը նկարահանվել է մի քանի խոշոր հոլիվուդյան ֆիլմերում սկսած իննսունականներից, իսկ երկրորդ հազարամյակում հանդես է եկել որպես երկրորդ պլանի հեռուստատեսության և կինոյի դերասան[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենելոպե Էնն Միլլերը ծնվել է Լոս Անջելեսում։ Նա ռեժիսոր Մարկ Միլլերի և լրագրող Բեա Միլլերի միջնեկ աղջիկն է։ Սովորել է Մենլո քոլեջում։ 1985 թվականին Միլլերը կատարել է իր առաջնելույթը Նեյլ Սայմոնի «Բիլոքսի բլյուզ» պիեսում, իսկ 1988 թվականին նկարահանվել է բեմադրության կինոտարբերակում[3]։

1989 թվականին Միլլերն առաջադրվել է «Տոնի» մրցանակին «Մեր թաղամասը» պիեսի բեմադրությունում երկրորդ պլանի լավագույն կնոջ դերի համար[4]։ Դրանից հետո նա սկսել է իր կարիերան մեծ էկրանին, որտեղ նկարահանվել է «Մանկապարտեզի ոստիկանը», «Ուրիշի փողերը», «Կարլիտոյի ճանապարհը» (դեր, որով նա արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակի լավագույն դերասանուհի անվանակարգին[5]) և «Ստվեր» հաջողակ ֆիլմերում։ Նույնիսկ նա խաղացել է Էդնա Պյորվիենսի 1992 թվականի Չապլին ֆիլմում։ 1997 թվականին նա խաղացել է գլխավոր դերում «Ռելիկտը» աղետալի ֆիլմում, այնուհետև տեղափոխվել է հեռուստատեսություն[3]։

90-ական թվականներից ի վեր, Միլլերը գլխավորապես նկարահանվում էր հեռուստասերիալներում «Lifetime» հեռուստաալիքի համար, կատարել է երկրորդ պլանի դերեր մի քանի ոչ երկար սիթքոմներում։ 2011 թվականին նա հայտնվել է Արտիստը ֆիլմում, իսկ 2013 թվականին խաղացել է «Սիրուհիները» սերիալում երկրորդական դերում[6]։ 2014 թվականին, Միլլերը ստացել է «Ամերիկյան հանցանք» սերիալում ստացել է կենտրոնական դերերից մեկը[7]։ Սերիալ, որով Միլլերը հայտնվել է էկրանին առանց դիմահարդարման և սանրվածքի, այդ օգնել է նրան չկնճռոտվել կարիերայի տարիների ընթացքում[8]։ Սերիալը բերել է նրան, որ նա խաղացել է «Ազգերի ծնունդը» ռասիզմի մասին ֆիլմում[9]։

1995 թվականին, Միլլերն ամուսնացել է Ուիլլ Արնետի հետ, ումից նույն տարում բաժանվեց։ 2000 թվականին ամուսնացել է Ջեյմս Հագինցի հետ, բայց 12 տարի միասին ապրելուց հետո 2012 թվականի մարտին դերասանուհին ամուսնալուծության և ունեցվածքիի բաժանման համար փաստաթղթեր ներկայացրեց Լոս Անջելեսի շրջանային դատարան։ Այդ ամուսնությունից դերասանուհին ունեցել է երկու դուստր (2000 և 2009 թվականներին)։

Մասնակի ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987՝ «Դայակի արկածները» / Adventures In Babysitting
  • 1988՝ «Կարճահասակ կինը» / Big Top Pee-Wee
  • 1988՝ «Մահացու» / Dead-Bang
  • 1990՝ Կենդանացում /Awakenings
  • 1990՝ Մանկապարտեզի ոստիկանը / Kindergarten Cop
  • 1990՝ Առաջին կուրսեցի (Չիկագոյի կինեմատոգրաֆիստների ասոցիացիայի մրցանակ)
  • 1991՝ «Ուրիշի փող» / Other People’s Money
  • 1992՝ «Չապլին» / Chaplin 
  • 1992՝ «Բեթի Մուի ատրճանակը պայուսակում» / The Gun In Betty Lou’s Handbag
  • 1992՝ «Գիսաաստղերի տարի» / Year Of The Comet
  • 1993՝ «Կարլիտոյի ճանապարհը» / Carlito’s Way (Առաջադրվել է Ոսկե գլոբուս մրցանակի)
  • 1994՝ «Ստվերը»/ The Shadow
  • 1999՝ «Ռոկկի Մարչիանո» / Rocky Marciano
  • 2002՝ «Նիրո Վուլֆի գաղտնիքները» / A Nero Wolfe mystery
  • 2004՝ «C.S.I.: Հանցանքի տեղ Նյու Յորքում» / CSI: NY
  • 2004՝ «Հուսահատ տանտիրուհին» / Desperate Housewives
  • 2006՝ «Զվարճալի գումարը» / Funny money
  • 2007՝ «Դեսպանորդը» / The Messengers
  • 2007՝ «Շիկահեր ամբիցիան» / Blonde Ambition
  • 2009՝ Robosapien
  • 2011՝ Արտիստը/ The Artist
  • 2013-2014՝ «Սիրուհիները» / Mistresses
  • 2015՝ «Ամերիկյան հանցագործություն» / American Crime
  • 2016՝ «Ազգերի ծնունդ» / The Birt

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 «Penelope Ann Miller- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «Penelope Ann Miller». Internet Broadway Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  5. «Awards for Penelope Ann Miller». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  6. James Hibberd (2012 թ․ հուլիսի 24). «INSIDE TV Penelope Ann Miller joins ABC's 'Mistresses'». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  7. Nellie Andreeva (8 мая 2014). «ABC Picks Up 'Selfie', 'Forever', Jeff Lowell, 'Galavant', 'The Whispers', 'How To Get Away With Murder', 'American Crime', 'Black-ish' To Series». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  8. «Penelope Ann Miller Admits She's Fallen Victim to Ageism in Hollywood». Us Magazine. 29 апреля 2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  9. Ross A. Lincoln (8 мая 2015). «Margot Bingham Joins 'Barbershop 3′; Penelope Ann Miller In Nat Turner Biopic». Deadline.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենելոպե Էնն Միլլեր» հոդվածին։