Պեկանով կարկանդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեկանով կարկանդակ
Ենթատեսակքաղցր կարկանդակ
Առաջացման երկիր ԱՄՆ
ՀիմնականC. illinoinensis
 Pecan pies Վիքիպահեստում

Պեկանով կարկանդակ, քաղցր միջուկով կարկանդակ, որը պատրաստված է եգիպտացորենի օշարակից և պեկանից։ Հայտնի է ԱՄՆ-ում, որպես տոնական ուտեստ։ Մատուցվում է Գոհաբանության և Սուրբ Ծննդյան օրերին։ Կարկանդակը հավանաբար առաջին անգամ պատրաստել են ֆրանսիացի դատապարտյալները Նոր Օռլեանում, երբ ընկույզի մասին իմացել են հնդկացիներից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանաբար, պեկանները դարեր շարունակ օգտագործվել են բնիկ ամերիկացիների կողմից, սակայն աղանդերի բաղադրատոմսը հրապարակվել է միայն 19-րդ դարի վերջին։ 1870-ական թվականներին Տեխասի խոհարարական գրքերում հայտնվեցին շատ բաղադրատոմսեր, որոնք պարունակում էին պեկան՝ որպես հիմք կամ հավելում։ Անհնար է վստահորեն ասել, որ պեկանով կարկանդակի բաղադրատոմսը պատկանում է կոնկրետ անձի։ Ենթադրվում է, որ այն պատկանել է Նոր Օռլեանում հաստատված ֆրանսիացիներին, սակայն այս տեսությունը հաստատող ոչ մի ապացույց չկա։ Կարկանդակի բաղադրատոմսն առաջին անգամ տպագրվել է 1898 թվականին Սենթ Լուիսի եկեղեցու խոհարարական գրքում՝ ուղարկված Տեխասից մի կնոջ կողմից[2]։ Պեկանի կարկանդակներն ավելի տարածված էին հարավային նահանգներում, քանի որ հենց այնտեղ էր աճում պեկանի ծառը։ Ավելի ուշ խոհարարական ընկերություններից մեկը հանրահռչակել է աղանդերի բաղադրատոմսը։ 1920-ականների կեսերին սննդամթերքի ընկերությունները հաճախ ստեղծում և գովազդում էին բաղադրատոմսեր՝ սպառողներին գայթակղելու իրենց արտադրանքը գնելու և օգտագործելու համար։ Դրանցից էր եգիպտացորենի օշարակ արտադրող «Կարո» ընկերությունը (անգլ.՝ Karo)։ Նրանք օշարակի բանկաների վրա տպեցին պեկանով կարկանդակի բաղադրատոմսը[3], ինչը օգնեց, որ ուտեստը տարածվի ամբողջ հարավում՝ և՛ եգիպտացորենի օշարակով, և՛ պեկանով, այնուհետև ամբողջ երկրում[4][5][6]։ Քանի որ բաղադրատոմսը պարզ էր, շատ ամերիկացիներ սկսեցին թխել և իրենց տոնական սեղաններին պեկանով կարկանդակ դնել[3]։

Ներկայումս պեկանով կարկանդակը դարձել է ամերիկյան ավանդական խոհանոցի յուրահատուկ աղանդերներից մեկը[7]։ Հուլիսի 12-ը պեկանով կարկանդակի ազգային օրն է։ 2013-ին Տեխասի Ներկայացուցիչների պալատը որոշում ընդունեց, որով պեկանով կարկանդակը կդհռչակվի որպես Տեխաս նահանգի պաշտոնական աղանդեր (անգլ․ National Pecan Pie Day)[8][9]: Պեկանով կարկանդակը դարձել է Գոհաբանության օրվա ուտեստ՝ դդումով և խնձորով կարկանդակի հետ միասին[6][10]։

Բաղադրիչներ և տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարկանդակը լցված է թարմ պեկանի, ձվի, շաքարի, եգիպտացորենի օշարակի և կարագի քաղցր խառնուրդով։ Ինչպես ցանկացած դասական ուտեստի բաղադրատոմս, պեկանով կարկանդակն էլ ունի բազմաթիվ այլ պատրաստման տարբերակներ։ Ավանդական պեկան կարկանդակի հայտնի հավելումները ներառում են բուրբոն, վիսկի, մանրացված կոկոս և շոկոլադ։ Շագանակագույն շաքարը երբեմն փոխարինում է եգիպտացորենի օշարակին։ 20-րդ դարի սկզբի պեկան կարկանդակի բաղադրատոմսերը երբեմն պարունակում էին այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են կաթը և չամիչը, բայց երբ «Կարո»–յի օշարակի բաղադրատոմսը տարածվեց ամբողջ երկրում, բաղադրիչները քիչ փոխվեցին (բացառությամբ անհատական ​​նախասիրությունների)։

Պեկանով կարկանդակի բաղադրատոմսից շատերում խորհուրդ է տրվում օգտագործել «Կարո» եգիպտացորենի օշարակ, մյուսներում՝ թխկու օշարակ կամ մեղր[11]։

Պեկանով կարկանդակը սովորաբար համեմվում է աղով և վանիլինով[12], իսկ երբեմն՝ շոկոլադով և վիսկիով[13]։ Կարկանդակը հաճախ մատուցում են հարած սերուցքով[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. History of Pecan Pie Արխիվացված 2010-01-09 Wayback Machine
  2. «How Pecan Pie became the official dessert of Texas». Houston.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. 3,0 3,1 Melissa Clark. «The Absolute Best Pumpkin, Apple and Pecan Pies for Thanksgiving». New York Times Company (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. «History Pecan Pie». Natchitoches Pecans (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. Dana Hatic. «A Brief History of Pecan Pie». Vox Media (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. 6,0 6,1 Athena Hessong. «HISTORYPecan Pie History: How This Dish Became the Official State Dessert of Texas». Texjas.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.
  7. «American Pies». AtlasMedia Ltd. (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.
  8. «National Pecan Pie Day History». Sapro Systems (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.
  9. «National Pecan Pie Day». National Day Calendar (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.
  10. Virginia B. Wood. «Pecan Pie Named the State Pie of Texas». Austin Chronicle Corp (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.
  11. «Easy Texas Pecan Pie Recipe». easyanddelish.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.
  12. [busycooks.about.com/od/sweetpierecipes/r/bestpecanpie.htm «Best Pecan Pie»]. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  13. «Cooks.com Bourbon Pecan Pie Recipes». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
  14. «Pecan Pie with Bourbon Whipped Cream». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեկանով կարկանդակ» հոդվածին։