Պեդրո դե Սան Խոսե Բետանկուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեդրո դե Սան Խոսե Բետանկուր
Sanhermanopedro.JPG
Ծնունդ մարտի 21, 1626({{padleft:1626|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:21|2|0}})[1]
Ծննդավայր Vilaflor, Santa Cruz de Tenerife, Santa Cruz de Tenerife Province, Կանարյան կղզիներ, Իսպանիա
Վախճան ապրիլի 25, 1667({{padleft:1667|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:25|2|0}})[2][1] (41 տարեկանում)
Վախճան վայր Antigua Guatemala, Գվատեմալա
Եկեղեցի Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Սրբացված կարգ սուրբ և կաթոլիկ սուրբ
Հիշատակության օր Ապրիլի 24
Աշխատանք միսիոներ և հոգևորական
Ապրելաձև mysticism
Երկիր Իսպանիա

Պեդրո դե Սան Խոսե Բետանկուր (իսպ.՝ Pedro de San José Betancur, մարտի 21, 1626, Տեներիֆե - ապրիլի 25, 1667, Գվատեմալա), իսպանացի միաբան, Ֆրանցիսկյան միաբանության անդամ, Հռոմի կաթոլիկ եկեղեցու սուրբ, միսիոներ։ Կանարյան կղզիների, Գվատեմալայի և Կենտրոնական Ամերիկայի առաջին սուրբն է[3]։

Կյանքը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գյուղացու ընտանիքում և հոգևոր կյանք ներգրավվել է մանկուց[3]։ 23 տարեկանում թողել է տունը և դարձել միսիոներ Գվատեմալայում, հիվանդանոցներում բուժել հիվանդներին։ Նրա բարեգործական աշխատանքի մասին պատմությունները շուտով արագ տարածվում են Կենտրոնական Ամերիկայում։ Մահացել է 1667 թվականի ապրիլի 25-ին։

2002 թվականին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը նրան սուրբ է հայտարարել։ Կանարյան կղզիների, Գվատեմալայի և Կենտրոնական Ամերիկայի առաջին սուրբն է համարվում։ Հիշատակը նշվում է ապրիլի 24-ին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]