Պարույր Մասիկյան
Պարույր Մասիկյան արմտ. հայ.՝ Պարոյր Մասիկեան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1914 |
Ծննդավայր | Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 5, 1989 (74 տարեկան) |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
Կրթություն | Պերպերյան վարժարան, Փարիզի համալսարան և Բրյուսելի ազատ համալսարան |
Մասնագիտություն | արձակագիր, դրամատուրգ և երաժիշտ |
Աշխատավայր | Հուսաբեր, Ջահակիր և Սփյուռք |
Պարույր Զաքարիայի Մասիկյան (հոկտեմբերի 4, 1914, Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 5, 1989, Կահիրե, Եգիպտոս), հայ արձակագիր, դրամատուրգ, երաժիշտ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարույր Մասիկյանը սովորել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում, այնուհետև՝ Փարիզի և Բրյուսելի համալսարաններում։ 1936 թվականին հաստատվելով Կահիրեում՝ աշխատել է որպես փաստաբան։ Աշխատակցել է եգիպտահայ մամուլին («Հուսաբեր», «Արև», «Ջահակիր»), ինչպես նաև Բեյրութի «Սփյուռք» շաբաթաթերթին։
Հրատարակել է պատմվածքների ու կատակերգությունների («Մեր կյանքը», 1946, «Կոտրած խաչեր», 1959, «Տեղատարափ», 1962) ժողովածուներ։
«Խաչը», «Թոռնիկս», «Միլիոնը», «Աղջիկտես» կատակերգությունները ներկայացվել են սփյուռքի բեմերում։
Մասիկյանը գրել է նաև «Էրզրումի կլոր պարը» օպերետը, որը բեմադրվել է Կահիրեում, Նյու Յորքում և այլուր[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Zarkfoundation - Պարույր Մասիկյան». zarkfoundation.com.