Պատրիսիա Տոյա
Պատրիսիա Տոյա իտալ.՝ Patrizia Toia | |
![]() | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Միլանի համալսարան և Բոկոնիի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 17, 1950 (70 տարեկան) |
Ծննդավայր | Պոլիանո Միլանեզե, Միլան, Լոմբարդիա, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | իտալ.՝ Patrizia Ferma Francesca Toia[1] |
Կայք՝ | patriziatoia.info |
Պատրիսիա Տոյա (իտալ.՝ Patrizia Toia, մարտի 17, 1950, Պոլիանո Միլանեզե, Միլան, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Եվրոպական միության հետ կապերի նախարար (1999-2000), Իտալիայի խորհրդարանի հետ կապերի նախարար (2000-2001)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթություն և գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատրիստիա Տոյան ծնվել է 1950 թվականի մարտի 17-ին, ավարտել է Միլանի համալսարանը, որտեղ սովորել է քաղաքագիտություն, ապա հաճախել է Բոկոնիի համալսարանին կից մասնագիտացման դասընթացներ: 1975-1985 թվականներին եղել է Միլանի նահանգի Վանցագոյի կոմունալ խորհրդի անդամ, 1985-1995 թվականներին եղել է Լոմբարդիայի տարածաշրջանային խորհրդի պատգամավոր: Պարբերաբար մտել է տարածաշրջանային կառավարություն, որտեղ զբաղվել է մասնավորապես սոցիալական ծառայությունների գործունեության համակարգմամբ, թմրամոլության, ՁԻԱՀ-ի, ինչպես նաև երիտասարդների խնդիրներով, միայնակ ծերերի խնամքով։ Տարածաշրջանային կառավարությունում զբաղեցրել է առողջապահության հարցերով ասեսորի պաշտոնը[2]:
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1995-1996 թվականներին եղել է Պատգամավորների պալատի 12-րդ գումարման պատգամավոր և Իտալիայի ժողովրդական կուսակցության (ԻԺԿ) խմբակցության անդամ:
1996-2001 թվականներին եղել է 13-րդ գումարման Սենատի ԻԺԿ խմբակցության անդամ, 2001 թվականից եղել է 14-րդ գումարման Սենատի «Մարգարտածաղիկ» կուսակցության խմբակցության անդամ (մինչև 2002 թվականի մարտի 26-ը խմբակցությունը կոչվել է «Մարգարտածաղիկ-Ձիթապտղի ծառ»), 2004 թվականի հուլիսի 19-ին վաղաժամկետ հանձնել է մանդատը:
Պրոդիի առաջին կառավարությունում (1996-1998) և Դ'Ալեմի առաջին կառավարությունում (1998 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 1999 թվականի դեկտեմբերի 22-ը) եղել է Արտաքին գործերի նախարարության պետական-քարտուղար[3]:
2004 թվականին Եվրոպական խորհրդարանում ընտրվել է «Մարգարտածաղիկ» ցուցակով, մտել է «Լիբերալների և դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի» խմբակցություն, 2007 թվականից Իտալիայի Դեմոկրատական կուսակցության (ԻԴԿ) անդամ է դարձել, 2009 թվականին և 2014 թվականին ԻԴԿ-ի ցուցակներով վերընտրվել է Եվրոպական խորհրդարանում:
2012 թվականին՝ Իտալիայում վճռաբեկ դատարանի վճռից հետո, որը հրաժարվել էր բավարարել նույնասեռական զույգի հայցը Իտալիայում նրանց նույնասեռ ամուսնությունը ճանաչելու մասին, որը գրանցվել է Նիդերլանդներում, Տոյան Սիլվիա Կոստայի հետ հրապարակել է «Մեզ մոտ չկան գեյ-հարսանիքներ» հոդվածը: Իրենց հոդվածում համահեղինակները հիմնավորել են այն դիրքորոշումը, որ նույնասեռ ամուսնությունների իրավական ճանաչումից հրաժարվելը չի նշանակում խտրականություն սեռական կողմնորոշման հիմքով[4]։
2014 թվականի հուլիսի 22-ին 31-ից 19 եվրոպական պատգամավորների ձայներով Եվրոպական խորհրդարանում ընտրվել է կուսակցության պատվիրակության ղեկավար, թեև մի քանի ամսվա ընթացքում այդ պաշտոնում Դավիդ Սասսոլիի առավել հավանական իրավահաջորդը համարվում էր Սիմոն Բոնաֆեն[5][6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://www1.interno.gov.it/mininterno/export/sites/default/it/assets/files/28_2014/2014_05_19_candidati_PE_2014_x_circoscrizione_.pdf
- ↑ «Patrizia Toia»։ Politica (իտալերեն)։ la Repubblica։ Վերցված է 2016-08-26
- ↑ «Patrizia Toia»։ Incarichi di governo (իտալերեն)։ Camera dei Deputati (Portale storico)։ Վերցված է 2016-08-25
- ↑ Patrizia Toia, Silvia Costa (2012-03-16)։ «Il nostro no alle nozze gay» (իտալերեն)։ Europa։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-28-ին։ Վերցված է 2016-08-26
- ↑ Antonietta Demurtas (2014-07-23)։ «Europa: Pd, Bonafè scaricata da Renzi e Boschi» (իտալերեն)։ Lettera43։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-20-ին։ Վերցված է 2016-08-26
- ↑ Tommaso Cerno (2014-07-24)։ «Il Pd sceglie l'antigay Patrizia Toia in Europa. E allora perché non riprendere la Binetti?» (իտալերեն)։ L’Espresso։ Վերցված է 2016-08-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Patrizia Toia» (իտալերեն)։ Senato della Repubblica։ Վերցված է 2016-08-25
- «Patrizia Toia»։ Gruppi parlamentari (իտալերեն)։ Camera dei Deputati (Portale storico)։ Վերցված է 2016-08-25
- «Patrizia Toia»։ Cronologia delle legislature (իտալերեն)։ Եվրոպական խորհրդարան։ Վերցված է 2016-08-25
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պատրիսիա Տոյա կատեգորիայում։ |