Դավիդ Սասսոլի
Դավիդ Սասսոլի իտալերեն՝ David Sassoli | |
![]() | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ֆլորենցիայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, լրագրող, հաղորդավար և international forum participant |
Ծննդյան օր | մայիսի 30, 1956[1][2] |
Ծննդավայր | Ֆլորենցիա[3] |
Վախճանի օր | հունվարի 11, 2022[4][5] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Ավիանո, Պորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա[6] |
Գերեզման | Սուտրի[7] |
Թաղված | Սուտրի[7] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | իտալերեն՝ David-Maria Sassoli |
Կայք՝ | davidsassoli.com |
Ինքնագիր | ![]() |
Դավիդ Մարիա Սասսոլի (մայիսի 30, 1956[1][2], Ֆլորենցիա[3] - հունվարի 11, 2022[4][5], Ավիանո, Պորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա[6]), իտալացի լրագրող և քաղաքական գործիչ, 2019 թվականից Եվորպական խորհրդարանի նախագահն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալիայի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անդամ, Ջորջիո լա Պիրայի համախոհ և «Il Popolo» ու «La Discussione» ամսագրերի խմբագիր Միմմո Սասսոլիի որդին է[8]։
Դավիդ Սասսոլին լրագրողական կարիերան սկսել է ոչ մեծ ամսագրերի և գործակալությունների թղթակցելով, հետագայում թղթակցել է «Il Giorno» օրաթերթի հռոմեական համարին, յոթ տարի մասնագիտացել է քաղաքական ժամանակագրության մեջ։ 1986 թվականի հուլիսի 3-ին դարձել է Լրագրողների մասնագիտական ասոցիացիայի անդամ,, 1992 թվականին աշխատել է RAI հեռուստաընկերությունում որպես TG3 ալիքի հատուկ թղթակից, այս ընթացքում նաև Միգել Սանտորոյի հետ եղել է «Il rosso e il nero» և «Tempo reale» ծրագրերի վարողը։ 2006—2009 թվականներին հանդիսացել է TG1 հեռուստաալիքի փոխտնօրենը[9]։
2009 թվականին Դեմոկրատական կուսակցության ցուցակով ընտրվել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։
2009 թվականի հունիսի 17-ին ընտրվել է Եվրախորհրդարանում Դեմոկրատական կուսակցության պատվիրակության ղեկավար[10]։
2013 թվականին մասնակցել է բաց նախնական ընտրություններին, երբ ձախակենտրոնները ցանկանում էին միասնական թեկնածու առաջադրել Հռոմի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում (26 % արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը զիջելով Մարիանո Ինյացիոյին)։
2014 թվականին կրկին Դեմոկրատական կուսակցության ցուցակով վերընտրվել է որպես Եվրախորհրդարանի պատգամավոր[11]։
2014 թվականին ընտրվել է Եվրախորհրդարանի փոխնախագահ, ստանալով 393 ձայն։
2017 թվականի հունվարին վերընտրվել է Եվրախորհրդարանի փոխնախագահի պաշտոնում[12]։
2019 թվականի հուլիսի 3-ին Եվրախորհրդարանի նախագահ։ Քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով նա հավաքել է 345 ձայն։ Հաղթանակի համար անհրաժեշտ էր 345 ձայն[13]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սասսոլին ունի երկու երեխա։ Նա սիրում է կլասիկ երաժշտություն, Հռոմի պատմությունը և այգեպանություն, որով զբաղվում է Սուտրիում գտնվող իր գյուղական տանը, որին նա քաղաքական նշանակություն է տվել Սիլվիո Բերլուսկոնիի հետ առճակատման ժամանակ՝ «Ես տնկում եմ բույսեր և հող եմ մշակում, նա միայն գնում է դրանք»[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.europarl.europa.eu/meps/en/96864/DAVID-MARIA_SASSOLI/home
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 David-Maria SASSOLI
- ↑ 4,0 4,1 4,2 Morto David Sassoli, presidente del Parlamento europeo: era ricoverato per una malattia che aveva colpito il sistema immunitario (իտալ.) — Roma: GEDI Gruppo Editoriale, 2022. — ISSN 0390-1076; 2499-0817
- ↑ 5,0 5,1 5,2 Zemřel předseda Evropského parlamentu David Sassoli (չեխերեն) — Česká televize, 2022.
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.dw.com/es/muere-presidente-del-parlamento-europeo-david-sassoli/a-60384284
- ↑ 7,0 7,1 http://www.tusciaweb.eu/2022/01/sua-volonta-david-sassoli-sara-sepolto-al-cimitero-sutri/
- ↑ 8,0 8,1 Giorgio Dell’Arti (2014-08-19)։ «Biografia di David Sassoli» (իտալերեն)։ Cinquantamila giorni։ Վերցված է 2017-08-20
- ↑ Johnny Giuliani (2014-05-28)։ «Chi è David Sassoli, eletto Parlamento Europeo» (իտալերեն)։ Lettera 43։ Վերցված է 2017-08-20
- ↑ «PD: FRANCESCHINI, SASSOLI CAPODELEGAZIONE A STRASBURGO» (իտալերեն)։ Romagna Noi։ 2009-06-18։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-25-ին։ Վերցված է 2017-08-25
- ↑ «Europee 2014, tutti gli eletti al parlamento Ue» (իտալերեն)։ Lettera 43։ 2014-05-27։ Վերցված է 2017-08-23
- ↑ «David Sassoli, rieletto vicepresidente: “Successo candidati S&D, al lavoro per cambiare l’Europa”» (իտալերեն)։ EU News։ 2017-01-18։ Վերցված է 2017-08-23
- ↑ «Новым спикером Европарламента избрали итальянского социал-демократа Сассоли»։ РИА Новости։ 2019-07-03։ Վերցված է 2019-07-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «David-Maria SASSOLI»։ Cronologia delle legislature (իտալերեն)։ Европейский парламент։ Վերցված է 2017-08-20
- «David Sassoli» (իտալերեն)։ Демократическая партия։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-25-ին։ Վերցված է 2017-08-25