Պատրիկ Կոննոլլի Բերգին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիկ Կոննոլլի Բերգին
Ծնվել էփետրվարի 4, 1951(1951-02-04)[1][2] (73 տարեկան)
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա[1]
Քաղաքացիություն Իռլանդիա
Մասնագիտությունդերասան, երգիչ, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան

Պատրիկ Կոննոլլի Բերգին (անգլ.՝ Patrick Connolly Bergin, երբեմն նաև Բերջին փետրվարի 4, 1951(1951-02-04)[1][2], Դուբլին, Իռլանդիա[1]), իռլանդացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրիկ Բերգին ծնվել և մեծացել է Դրիմնա շրջանի Դուբլին քաղաքում` աշխատավոր դասի գաղթականների ընտանիքում[3]։ Նրա հայրը` Պադդի Բերգինը եղել է լեյբորիստների կուսակցության անդամ[4][5], ով մի ժամանակ սովորել է քահանայություն Բլեկրոկի Սուրբ Հոգի միաբանությունում։ Նա հինգ զավակներից մեկն է (Պիրս, Էմմետ, Պատրիկ, Կոննոլլի և Ջեյմս)։ 17 տարեկանում արդեն գլխավորում էր իր թատերախումբը։ Բերգինը հեռացել է Դուբլինից և 1973 թվականին տեղափոխվել է Լոնդոն։ Նա աշխատել է շինարարական հրապարակում և գրադարանում[4][5]։ Սովորել է գիշերը և կրթություն է ստացել Հյուսիսային Լոնդոնի պոլիտեխնիկական ինստիտուտում[5]։ Պատրիկը մի քանի տարի աշխատել է որպես անգլերենի ուսուցիչ։

1980 թվականին Բերգինը որոշել է շարունակել իր դերասանական կարիերան և գտել է աշխատանք ռեպերտուարային թատրոնում[5][6]։ 1990-ական թվականներին նա սկսել է հայտնիություն ձեռք բերել և որպես կինոդերասան։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների սկզբին ընկերների հարսանիքին ծանոթացել է իր ապագա կնոջ` աֆրո-կարիբացի ծագմամբ բրիտանացի Պոլա Ֆրեյզերի հետ։ Բերգինը և Ֆրեյզերը ամուսնացել են 1992 թվականին Տրինիդադ և Տոբագոյում։ Նրանք ունեն դուստր Տատյանա (Տեա) անունով։ Ավելի ուշ զույգը բաժանվել է։

Ընտրված ֆիլմոգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 թվական` «BAFTA Cymru» լավագույն դերասանին` «Երկրորդ էկրան» (մրցանակ)
  • 1992 թվական` Անվանակարգ «Սատուրն» մրցանակի համար «Երկրորդ պլանի լավագույն կինոդերասան» («Անկողնում թշնամու հետ») կատեգորիայում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #142951587 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. «The Jason O'Toole interview: Patrick Bergin on ditching Hollywood for a leprechaun jig». Daily Mail. 2010 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  4. 4,0 4,1 «Patrick Bergin's `Beastly Side' A Boon To His Career». Chicago Tribune. 1993 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Interview with the vampire». Irish Independent. 2001 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  6. «Patrick Bergin». People. 1992 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  7. O'Connor, John J. (1991 թ․ մայիսի 13). «Review/Television; A Robin Hood for Today Sees the Humor in His Job». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]