Անտեսանելի կրկես (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Անտեսանելի կրկես
The Invisible Circus
Անտեսանելի կրկես.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3]
Թվական2001 և հունիսի 28, 2001
Լեզուանգլերեն
ՌեժիսորAdam Brooks[1][2][4]
Սցենարի հեղինակAdam Brooks
ԴերակատարներՔեմերոն Դիազ[2][4][3][5], Ջորդանա Բրյուստեր[4][3][5], Քրիստոֆեր Էքստոն[4][5], Բլայթ Դաններ[4][5], Patrick Bergin[5], Isabelle Pasco[5], Մորից Բլյայբտրոյ[5] և Camilla Belle[5]
ՕպերատորHenry Braham
ԵրաժշտությունNick Laird-Clowes
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
ԿինոընկերությունFine Line Features
Տևողություն93 րոպե

Անտեսանելի կրկես (The Invisible Circus), 2001 թվականի ամերիկյան դրամա ֆիլմ, սցենարի հեղինակն ու ռեժիսորն է Ադամ Բրուքս, գլխավոր դերերում՝ Քեմերոն Դիաս, Ջորդանա Բրյուստեր և Քրիստոփոր Էկքլստոն, Ջենիֆեր Իգան 1995 թվականի «Անտեսանելի կրկես» (The Invisible Circus) վեպի հիման վրա։ Այս ֆիլմը դեռահաս աղջկա մասին է, ով 1976 թվականին ճանապարհորդում է Եվրոպայում և որոնում իր ավագ քրոջ ինքնասպանության պատճառները։ Իր որոնումների ժամանակ նա հանդիպում է իր մահացած քրոջ նախկին ընկերոջը[6]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Սանդանս կինոփառատոնի ժամանակ 2001 թվականի հունվարի 11-ին, ֆիլմը հեռարձակվել է 2001 թվականի փետրվարի 2-ին Միացյալ Նահանգներում։[6]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ դարի 70- ականներից բավական ժամանակ էր անցել․․․ Երիտասարդ Ֆիբին մեկնում է Եվրոպա գտնելու պատասխանն այն հարցի, որը տանջում է նրան տարիներ շարունակ։ Երբ Ֆիբին դեռ երեխա էր, նրա ավագ քույրը՝ Ֆիբին, ով ակտիվիստ էր և անդամակցում էր քաղաքական ռադիկալ ուժերին, ընկերոջ հետ մեկնում է Եվրոպա։ Մեկ տարի անց Պորտուգալիայից լուր է գալիս Ֆեյթի ինքնասպանության մասին։ Ֆիբին չի կարողանում հասկանալ թե ինչն էր ստիպել միշտ կենսախինդ և ուրախ Ֆեյթին ինքնասպան լինել։ Եվ հիմա Ֆեիբին որոշում է պարզել դա փորձելով անցնելով այն նույն ճանապարհը, որն անցել էր քույրը։ Նա և իր մահացած քրոջ նախկին ընկերը սիրահարվում են մեկը մյուսին և միասին ճանապարհորդում Պորտուգալիայում։ Նա վերջապես բացահայտում է քրոջ ինքնասպանության պատճառը և վերադառնում տուն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը քննադատների կողմից արժանացել է բացասական ակնարկների և 61 ակնարկների հիման վրա ունի 21% վարկանիշ ըստ Rotten Tomatoes կայքի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]