Պատժամիջոցներ Հյուսիսային Կորեայի նկատմամբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատժամիջոցներ Հյուսիսային Կորեայի նկատմամբ, մի շարք երկրների և միջազգային կառույցների կողմից ընդունված պատժամիջոցներ Հյուսիսային Կորեայի դեմ։ Ներկայումս շատ պատժամիջոցներ վերաբերում են Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի ծրագրին և սահմանվել են 2006 թվականին նրա առաջին միջուկային փորձարկումից հետո։

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեց 1950-ականներին և ավելի խստացրեց դրանք 1980-ականներին՝ Հարավային Կորեայի դեմ միջազգային ռմբակոծություններից հետո, ներառյալ Ռանգունի ռմբակոծությունը և կորեական ավիացիոն 858 թռիչքի ռմբակոծումը։ 1988-ին Միացյալ Նահանգները ավելացրեց Հյուսիսային Կորեան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակում։

Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները սկսեցին թուլանալ 1990-ականներին, երբ Հարավային Կորեայի այդ շրջանի լիբերալ կառավարությունը սկսեց զարգացնել Հյուսիսային Կորեայի հետ ներգրավվածության քաղաքականությանը։ Քլինթոնի վարչակազմը 1994 թվականին ստորագրեց Համաձայնեցված շրջանակը Հյուսիսային Կորեայի հետ։ Այնուամենայնիվ, հանգիստը կարճատև էր, քանի որ Հյուսիսային Կորեան շարունակեց իր միջուկային ծրագիրը և 2003 թվականին պաշտոնապես դուրս եկավ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, ինչը ստիպեց երկրներին վերականգնել տարբեր պատժամիջոցներ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք բանաձևերն ընդունվել են այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկումներ է իրականացրել 2006, 2009, 2013, 2016 և 2017 թվականներին։ Սկզբում պատժամիջոցները կենտրոնացած էին զենքի հետ կապված նյութերի և ապրանքների առևտրի արգելքի վրա, սակայն ընդլայնվեցին նաև շքեղ ապրանքների վրա՝ թիրախավորելու էլիտաներին։ Հետագայում պատժամիջոցները ևս ընդլայնվեցին՝ ներառելով ֆինանսական ակտիվները, բանկային գործարքները և ընդհանուր ճանապարհորդություններն ու առևտուրը։

Վերազգային մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական Միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականից ի վեր Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ։ Դրանք ներառում են[1].

  • զենքի և հարակից նյութերի էմբարգո,
  • ավիացիոն և հրթիռային վառելիքի Հյուսիսային Կորեայից արտահանելու արգելք,
  • Հյուսիսային Կորեայի հետ ոսկու, թանկարժեք մետաղների և ադամանդի առևտրի արգելք,
  • Հյուսիսային Կորեա օգտակար հանածոների ներմուծման արգելք՝ ածխի և երկաթի հանքաքարի համար որոշ բացառություններով,
  • շքեղ ապրանքների արտահանման արգելքը,
  • Հյուսիսային Կորեային ֆինանսական աջակցության սահմանափակում,
  • ներդրումների և ֆինանսական գործունեության սահմանափակում,
  • Հյուսիսային Կորեայից ներկրված և արտահանվող բեռների ստուգում և մոնիտորինգ,
  • որոշ հյուսիսկորեացիների մուտքը ԵՄ արգելում[2]։

2017 թվականի սեպտեմբերի 21-ին ԵՄ-ն արգելեց նավթի արտահանումը Հյուսիսային Կորեա[3]։

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի շարք բանաձեւեր է ընդունել 2006 թվականին Հյուսիսային Կորեայի առաջին միջուկային փորձարկումից հետո, որոնցից են[4]

  • 1718 բանաձևը, որն ընդունվել է 2006 թվականին, Հյուսիսային Կորեայից պահանջում էր դադարեցնել միջուկային փորձարկումները և արգելել որոշ ռազմական և շքեղության ապրանքների արտահանումը Հյուսիսային Կորեա[5]։ Փորձագետների խմբի աջակցությամբ ստեղծվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների կոմիտեն[6][7][8]։
  • 1874 բանաձեւն ընդլայնեց զենքի էմբարգոն։ Անդամ երկրներին խրախուսվում էր ստուգել նավերը և ոչնչացնել ցանկացած բեռ, որը կարող է կապված լինել միջուկային զենքի հետ։
  • 2087 բանաձևը, որն ընդունվել է 2013 թվականի հունվարին՝ արբանյակի արձակումից հետո, ուժեղացրել է նախկին պատժամիջոցները՝ պարզաբանելով պետության իրավունքը՝ առգրավելու և ոչնչացնելու բեռները, որոնք կասկածվում են Հյուսիսային Կորեա կամ այնտեղից ռազմական հետազոտությունների և զարգացման մեջ։
  • 2094 բանաձևը, որն ընդունվել է 2013 թվականի մարտին՝ երրորդ միջուկային փորձարկումից հետո, պատժամիջոցներ է սահմանում դրամական փոխանցումների նկատմամբ և նպատակ ուներ հեռացնել Հյուսիսային Կորեային միջազգային ֆինանսական համակարգից։
  • 2270 բանաձեւը, որն ընդունվել է 2016 թվականի մարտին՝ չորրորդ միջուկային փորձարկումից հետո, էլ ավելի ամրապնդեց գործող պատժամիջոցները։ Այն արգելեց ոսկու, վանադիումի, տիտանի և հազվագյուտ հողային մետաղների արտահանումը։ Արգելվել է նաև ածխի և երկաթի արտահանումը` բացառությամբ այն գործարքների, որոնք զուտ «կենսապահովման նպատակներով են»[9][10]։
  • 2016 թվականի նոյեմբերին ընդունված 2321 բանաձևը սահմանափակում է Հյուսիսային Կորեա ածխի արտահանումը և արգելում է պղնձի, նիկելի, ցինկի և արծաթի արտահանումը։ 2017 թվականի փետրվարին ՄԱԿ-ի խումբն ասաց, որ 193 անդամ երկրներից 116-ը դեռ զեկույց չեն ներկայացրել այս պատժամիջոցների իրականացման վերաբերյալ[11][12][13]։
  • 2017 թվականի օգոստոսին ընդունված 2371 բանաձևն արգելում է ածխի, երկաթի, կապարի և ծովամթերքի բոլոր արտահանումները։ Բանաձևը նաև նոր սահմանափակումներ է մտցրել Հյուսիսային Կորեայի արտաքին առևտրի բանկի նկատմամբ և արգելել է օտարերկրյա երկրներում աշխատող հյուսիսկորեացիների թվի ցանկացած աճ[14]։
  • 2397 բանաձևը, որն ընդունվել է 2017 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Hwasong-15 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումից հետո, Հյուսիսային Կորեայի հում նավթի և նավթամթերքի ներկրումը սահմանափակել է տարեկան 500,000 բարելով, արգելել է սննդամթերքի, մեքենաների և էլեկտրական սարքավորումների արտահանումը։ 24 ամսվա ընթացքում արտասահմանում աշխատող Հյուսիսային Կորեայի քաղաքացիներ հայրենադարձ եղան։ Բանաձևը նաև լիազորում է անդամ պետություններին առգրավել և ստուգել իրենց տարածքում գտնվող ցանկացած նավ, որը ապօրինի կերպով նավթ կամ այլ արգելված ապրանքներ է մատակարարում Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությանը[15]։

ՄԱԿ-ի ստորաբաժանումները պատժամիջոցների պատճառով սահմանափակված են Հյուսիսային Կորեային տրամադրվող օգնությունները, սակայն նրանք կարող են օգնել սնուցման, առողջության, ջրի և սանիտարական մաքրման հարցերում[16]։

Պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիան 2017 թվականի օգոստոսից մի շարք պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ[17]։ Ավստրալիայի պաշտպանության ուժերը պարբերաբար նավեր և ինքնաթիռներ են տեղակայում՝ ավստրալիական ԶՈՒ «Արգոս» ստորաբաժանման միջոցով Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները կիրառմանը հետևելու համար[18]։

Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Կանադայի կառավարությունը սահմանեց «Հատուկ տնտեսական միջոցառումների մասին» օրենքը (անգլ.՝ the Special Economic Measures Act or SEMA), որը պահանջում է ներմուծման և արտահանման, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների արգելք Հյուսիսային Կորեայի նկատմամբ[19]։

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարին Չինաստանն արգելեց Հյուսիսային Կորեայից ածխի բոլոր ներմուծումները[20]։ Չինաստանը նաև արգելել է որոշ նավթամթերքների արտահանումը և տեքստիլի ներմուծումը Հյուսիսային Կորեայից՝ ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան[21]։

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Ճապոնիան Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներ սահմանեց, այդ թվում[22]՝

  • Հյուսիսային Կորեայի քաղաքացիների Ճապոնիա մուտքի արգելք,
  • հյուսիսկորեական նավերի ՝ ճապոնական նավահանգիստներում մուտքի արգելքի երկարաձգում,
  • Հյուսիսային Կորեայում եղած միջուկային և հրթիռային տեխնիկաների՝ Ճապոնիա մուտք գործելու արգելք[23]։

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարտի 30-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել Փհենյանի միջուկային ծրագրերի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խստացված պատժամիջոցների կիրառման մասին։ Նախագահի հրամանագրով արգելվել է ԿԺԴՀ-ից զենքի և համապատասխան նյութերի գնումը պետական կառույցների, ձեռնարկությունների, բանկերի, կազմակերպությունների և անհատների կողմից, որոնք ներկայումս գտնվում են Ռուսաստանի իրավասության ներքո։ Այն նաև արգելում է զենքի և համապատասխան նյութերի տարանցումը Ռուսաստանի տարածքով կամ դրանց արտահանումը ԿԺԴՀ։ Արգելվում էր նաև ցանկացած ֆինանսական օգնություն և կրթական օգնություն, որը կարող է նպաստել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին և միջուկային զենքի տարածմանը[24]։

2013 թվականի դեկտեմբերին Ռուսաստանը միացավ Հյուսիսային Կորեայի դեմ մարտին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված պատժամիջոցներին (2087 բանաձեւ): Նախագահ Պուտինի ստորագրած համապատասխան հրամանագրում նշվում է, որ ռուսական ընկերություններին արգելվել է Հյուսիսային Կորեային ցանկացած տեխնիկական օգնություն և խորհրդատվություն տրամադրել բալիստիկ հրթիռների մշակման և արտադրության հարցում։ Բացի այդ, հյուսիսկորեական ռազմածովային ուժերի նավերը, որոնք պետք է կայանան ռուսական նավահանգիստներ, պետք է ստուգումներ անցնեն։ Նաև իշխանությունները հրահանգել են զգոն լինել հյուսիսկորեացի դիվանագետների հետ առնչվելիս[25][26]։

2017 թվականի հոկտեմբերին նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Նախագահի հրամանագիր թիվ 484 «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի 2321 բանաձևի կատարման մասին», որով Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում՝ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոյեմբերի 30-ի 2321 բանաձևի ընդունման հետ[27]։

Թայվան[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Թայվանը ևս արգելեց առևտուրը Հյուսիսային Կորեայի հետ՝ ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխանելու համար՝ չնայած ՄԱԿ-ի անդամ չլինելու։ Հյուսիսային Կորեան Թայվանի 174-րդ խոշորագույն առևտրային գործընկերն է և 2017 թվականի հունվարից հուլիսը ներմուծել էր 1,2 միլիոն ԱՄՆ դոլար և արտահանել 36,575 ԱՄՆ դոլարի ապրանքներ[28]։

Պատժամիջոցներից խուսափում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիս-կորեական բեռնատար նավը Նամպո նավահանգստում

2017 թվականին ՄԱԿ-ի Փորձագետների խմբի զեկույցում ասվում էր, որ Հյուսիսային Կորեան գաղտնի առևտուր է անում զենքի և հանքանյութերի հետ՝ չնայած դրա դեմ պատժամիջոցներին[29][30]։ 2019 թվականի ապրիլին Խորհուրդը զեկուցել է, որ Հյուսիսային Կորեան մշակել է մի շարք տեխնիկաների և կազմակերպությունների բարդ ցանց, որը նրան հնարավորություն է տալիս խուսափել պատժամիջոցներից։ Տեխնիկան ներառում էր փաստաթղթերի կեղծում և նավից նավ բեռների գաղտնի փոխանցում։

2019 թվականի մայիսին Միացյալ Նահանգները հայտարարեց, որ բռնագրավել է հյուսիսկորեական բեռնատար նավ, որը ածուխի բեռնափոխադրումներ էր իրականացնում՝ ի հեճուկս պատժամիջոցների։ Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ 17,061 տոննա կշռող Wise Honest-ը Հյուսիսային ամենամեծ բեռնանավերից մեկն է, և այն առաջին անգամ ձերբակալվել է Ինդոնեզիայի կողմից 2018 թվականի ապրիլին, բայց նա այժմ գտնվում է Միացյալ Նահանգների տիրապետության տակ[31]։

2017 և 2018 թվականներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել էր Չինաստանին և Ռուսաստանին Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խախտելու մեջ[32][33]։

2022 թվականի փետրվարի 11-ին հաղորդվում է, որ թայվանական Cheng Chiun Shipping Agency Co Ltd (CCSA) նավագնացական ընկերությունը գաղտնի կերպով աջակցել է Հյուսիսային Կորեային նավթ մատակարարելու հարցում՝ պատժամիջոցներից խուսափելու համար[34]։ 2024 թվականի մարտին ՄԱԿ-ի Փորձագետների խումբը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան նախորդ տարի մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է մինչև 1,5 միլիոն բարել նավթ[35]։

2024 թվականի մարտին Ռուսաստանը վետո դրեց Փորձագետների խմբի մանդատի երկարաձգման վրա[36]։ Ըստ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդին առաջարկել է, որ այլընտրանքներ էին դիտարկվում պատժամիջոցների մոնիտորինգը շարունակելու համար, ներառյալ մոնիտորինգը Գլխավոր ասամբլեայի միջոցով, անկախ մոնիտորինգի ինստիտուտի ստեղծումը և պատժամիջոցների կիրարկման վերաբերյալ կանոնավոր բազմակողմ հանդիպումները[37]։

Գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիկոս Ջոն Դելյուրին պատժամիջոցները որակել է որպես ապարդյուն և անարդյունավետ։ Նա պնդում է, որ դրանք կիրառելի չեն և դժվար թե կանգնեցնեն Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի ծրագիրը[38]։

Ամեն դեպքում ընդունված է ասել, որ միջազգային պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում Հյուսիսային Կորեայի բնակչության, մասնավորապես նրանց պարենային վիճակի վրա։ Պատժամիջոցները հանգեցնում են հումանիտար և պարենային օգնության ժամանումների հետաձգմանը։ Հասարակական կազմակերպություններին այսպիսով խոչընդոտում են իրենց առաքելությունը՝ այդ օգնությունը ժամանակին հասցնելու նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Բացի այդ, պատժամիջոցները ազդում են նաև, ի թիվս այլոց, բժշկական և գյուղատնտեսության ոլորտի, ինչպես նաև երկրի տնտեսության վրա[39][40]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fifield, Anna (2016 թ․ փետրվարի 22). «Punishing North Korea: A Rundown on Current Sanctions». Washington Post. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  2. European Union External Action (2016). «Fact Sheet:EU-Democratic People's Republic of Korea (DPRK) relations» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  3. Borger, Julian (2017 թ․ սեպտեմբերի 21). «Trump issues new sanctions on North Korea and claims China is following». The Guardian – via www.theguardian.com.
  4. Davenport, Kelsey (2016 թ․ մարտի 1). «UN Security Council Resolutions on North Korea». Washington, D.C., USA: Arms Control Association. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  5. «Security Council condemns nuclear test by Democratic People's Republic of Korea». United Nations. 2006 թ․ հոկտեմբերի 14.
  6. «UN Security Council Committee Established Pursuant to Resolution 1718 (2006) - Work and mandate». New York, USA: United Nations Security Council. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  7. Salomon, Salem (2017 թ․ մարտի 22). «Sanctioned and Shunned, North Korea Finds Arms Deals in Africa». Voice of America. USA. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  8. Berger, Andrea (2017 թ․ մարտի 16). «A Familiar Story: The New UN Report on North Korean Sanctions Implementation». 38 North, U.S.-Korea Institute at Johns Hopkins University's Paul H. Nitze School of Advanced International Studies. USA. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  9. UN Security Council (2013 թ․ մարտի 7). «Security Council Strengthens Sanctions on Democratic People's Republic of Korea, in Response to 12 February Nuclear Test».
  10. UN Security Council (2016 թ․ մարտի 2). «Resolution 2270 (2016)».
  11. Morello, Carol (2016 թ․ նոյեմբերի 30). «UN caps N. Korean coal sales in bid to deprive it of hard currency after nuclear tests». Washington Post.
  12. UN Security Council. «Security Council Strengthens Sanctions on Democratic Republic of Korea, Unanimously Adopting Resolution 2321 (2016) - With Secretary-General Hailing Measures as 'Toughest Ever', Some Warn against Military Build-up on Peninsula». United Nations. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  13. Kesling, Ben; Gale, Alistair (2017 թ․ ապրիլի 25). «Trump's North Korea Obstacle: Sanctions Are Unevenly Enforced». The Wall Street Journal.
  14. Gladstone, Rick (2017 թ․ օգոստոսի 5). «U.N. Security Council imposes punishing new sanctions on North Korea». The New York Times. USA. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  15. «Security Council Tightens Sanctions on Democratic People's Republic of Korea, Unanimously Adopting Resolution 2397 (2017)». www.un.org.
  16. Miles, Tom (2018 թ․ հունիսի 21). «Tackling North Korea's chronically poor sewage 'not rocket science': U.N.». Reuters.
  17. «Australia expands sanctions on North Korea». Department of Foreign Affairs and Trade. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  18. «Operation Argos – North East Asia». Department of Defence. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
  19. Canada, Global Affairs (2020 թ․ օգոստոսի 12). «Canada-the Democratic People's Republic of Korea relations». GAC. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
  20. Denyer, Simon (2017 թ․ փետրվարի 18). «China suspends North Korean coal imports, striking at regime's financial lifeline». Washington Post.
  21. «China to enforce UN sanctions against North Korea». The Guardian (բրիտանական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 23. ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  22. «Measures taken by the Government of Japan against North Korea». Ministry of Foreign Affairs of Japan (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
  23. Pollmann, Mina (2016 թ․ փետրվարի 12). «Japan Unveils Unilateral Sanctions on North Korea». The Diplomat.
  24. Asia Times, Russia and the North Korean Knot.
  25. Россия ввела санкции против Северной Кореи. NTV. 2013 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  26. Путин ввел санкции против КНДР. grani.ru. 2013 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  27. Указ Президента Российской Федерации от 14.10.2017 № 484 "О мерах по выполнению резолюции Совета Безопасности ООН 2321 от 30 ноября 2016 г.". Официальный интернет-портал правовой информации - Государственная система правовой информации (ռուսերեն). 2017 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  28. «Taiwan bans all trade with North Korea under UN sanctions». 2017 թ․ սեպտեմբերի 26.
  29. Byrne, Leo (2019 թ․ ապրիլի 10). «How North Korea's sanctions evasion at sea has evolved over time». NK News.
  30. Byrne, Leo (2017 թ․ փետրվարի 8). «PoE says North Korea "flouting sanctions": report». NK News.
  31. «North Korea's Kim orders stronger strike power; U.S. seizes cargo ship». Reuters (անգլերեն). 2019 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  32. «Exclusive: Trump accuses Russia of helping North Korea evade sanctions; says U.S. needs more missile defense». Reuters. 2018 թ․ հունվարի 17.
  33. «Chinese ships accused of breaking sanctions on North Korea». Financial Times. 2017 թ․ դեկտեմբերի 27.
  34. «Report alleges Taiwanese firm helped smuggle illicit oil into North Korea | NK PRO». www.nknews.org. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 14-ին.
  35. Sokolin, Anton (2024 թ․ մարտի 22). «North Korea breached oil import cap, smuggling up to 1.5M barrels: Report». NK News.
  36. «Russia blocks renewal of UN panel monitoring North Korea sanctions». Aljazeera.
  37. https://archive.md/nvykL#selection-1097.0-1097.23
  38. Delury, John (2016 թ․ դեկտեմբերի 2). «North Korea sanctions: Futile, counterproductive and dangerous». CNN.
  39. «The humanitarian impact of sanctions on North Korea».
  40. «Delayed by sanctions, border checks, first medical aid trickles into North Korea». 2020 թ․ մարտի 20.

Հավելյալ ընթերցանության նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]