Պավել Կոգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավել Կոգան
Pavel Kogan.jpg
Ծնվել էհունիսի 6, 1952(1952-06-06)[1] (67 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտությունդիրիժոր
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Բարեկամության շքանշան ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Արվեստի և գրականության շքանշան Order of the Lithuanian Grand Duke Gediminas Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ Order of Holy Prince Daniel of Moscow 3rd class և Պատվո շքանշան
ԵրեխաներDmitri Kogan[2]
Pavel Kogan Վիքիպահեստում

Պավել Կոգանը (ռուսերեն՝ Павел Леонидович Коган) ջութակահար և դիրիժոր է։ Ծնվել է 1952 թվականի հունիսի 5-ին Մոսկվայում։ Այժմ նա Մոսկվայի Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախմբի գլխավոր դիրիժորն է։ Այս պաշտոնը նա ստանձնել է 1989 թվականից։

Կյանքը և Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մոսկվայում՝ երաժիշտների ընտանիքում։ Հայրը և մայրը հայտնի ջութակահարներ Պավել Կոգանն ու Ելիզաբետա Գիլելսն են, մորեղբայրը դաշնակահար Էմիլ Գիլելսն է, իսկ քույրը դաշնակահարուհի է։

Նա երաժշտության մեջ է մտնում ջութակով, բայց միշտ մեծ ուշադրություն է դարձնում դիրիժորական արվեստին։ 18 տարեկանում նա գրավում է Յան Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթի առաջին մրցանակը (1970 թ.)։ Շատ անգամ հանդես է եկել իր հոր հետ մեկտեղ։ Հայր Կոգանի հետ կատարել է շրջագայություններ նաև որպես դիրիժոր։ 1972 թվականին նա առաջին անգամ հանդես է գալիս որպես դիրիժոր և նվիրվում այս մասնագիտությանը։ Նա գլխավորում է տարբեր առաջատար նվագախմբեր այդ թվում նաև՝ Զագրեբի, Սանկտ-Պետերբուրգի, Լոս Անջելեսի, Տորոնտոյի և այլ երկրների ֆիլհարմոնիկ նվագախմբեր, Ֆրանսիայի Պետական Նվագախումբ, Դրեզդենի Նվագախումբ, Լյուքսեմբուրգի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ և այլն։

1989 թվականից նա ստանձնել է Մոսկվայի Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը։ Կատարել է բազմաթիվ ձայնագրություններ՝ Շոստակովիչի, Ռիմսկի-Կորսակովի, Բեռլիոզի, Չայկովսկու, Սերգեյ Պրոկոֆևի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններով։ Իր ձայնագրությունների համար ստացել է բազմաթիվ մրցանակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SNAC — 2010.
  2. Dmitri Kogan