Պաուլ Լեպպին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլ Լեպպին
Paul Leppin
Ծնվել էնոյեմբերի 27, 1878(1878-11-27)[1][2][3]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3]
Վախճանվել էապրիլի 10, 1945(1945-04-10)[1][2][3] (66 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[3]
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, վիպասան և պաշտոնյա
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա,  Չեխոսլովակիա և  Նացիստական Գերմանիա
Изображение автографа
Կայքpaul-leppin.net
 Paul Leppin Վիքիպահեստում

Պաուլ Լեպպին (չեխ․՝ Paul Leppin, 27 նոյեմբերի, 1878, Պրահա - 10 ապրիլի, 1945, Պրահա), չեխ գրող, արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, թարգմանիչ։ Գրել է գերմաներեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մորավիայից գաղթածների ընտանիքում։ Ծնողների համեստ եկամուտները պատանունուն հնարավորություն չէին տալիս սովորել համալսարանում։ Նա ստիպված էր աշխատանքի անցնելու հեռագրատանը։ Ծառայությունը թողել է թույլ առողջության պատճառով։ Եղել է «Գարուն» (չեխ․՝ «Früling») և «Մենք» (չեխ․՝ «Wir») գրական ամսագրերի գլխավոր խմբագիր։ Այդ ամսագրերում հրատարակել է Պրահայի՝ գերմաներեն լեզվով գրող հեղինակաների (Մ. Ռ. Ռիլկե, Ս. Ցվեյգ) աշխատանքները։

Համարվել է պրահյան բոհեմի ոչ պաշտոնական «թագավոր»։ Ընկերություն է արել Ալեքսանդր Մոիսիի, Գուստավ Մայրինկի հետ։ Թարգմանել է չեխերենից, որպես միջնորդ է հանդես եկել չեխական և գերմանական մշակույթների միջև։ Եղել է Յոհաննես Ուրցիդիլի և այլոց կողմից ստեղծված Չեխոսլովակիայի գրողների միության քարտուղար։

Հիտլերականների կողմից Պրահան օկուպացնելուց հետո ձերբակալվել է, հարցաքննվել է և որոշ ժամանակ բանտարկվել։ Դա վատթարացրել է առանց այդ էլ թույլ առողջությունը։ Գրողների միությունը ցրել են, Լեպպինը մնացել է առանց ապրուստի։ Նրա կինն արտաքսվել էր Գերմանիա, որտեղ էլ շուտով մահացել է։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեպպինի ստեղծագործությունները քննադատվել են Պրահայում, ավելի լավ են ընդունվել Բեռլինում և Վիեննայում։ Նա չի հասկացվել նաև ավելի երիտասարդ գործընկերների կողմից (Ֆրանց Կաֆկա, Մաքս Բրոդ), որոնք նրա մեջ տեսնում էին հին Պրահայի երազանքներով տարված երգչի։

«Սևերինի ուղին խավարում» վեպում (1914) Պրահան ներկայացրել է դևի կերպարանքով՝ էքսպրեսիոնիստական ոճով։

Լեպպինի արձակը թարգմանվել է անգլերեն և չեխերեն լեզուներով։ Նա Յոհան Շիլլերի հիշատակի մրցանակի դափնեկիր է (1934

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Türe des Lebens (1901, վիպակ)
  • Glocken, die im Dunkel rufen (1903, բանաստեղծություն)
  • Daniel Jesus (1905, վեպ)
  • Der Berg der Erlösung (1908, վեպ)
  • Severins Gang in die Finfternis (1914, վեպ)
  • Hüter der Freude (1918, վեպ)
  • Venus auf Abwegen (1920, էսսե)
  • Das Paradies der Anderen (1922, վեպ)
  • Der blaue Zizkus (1924, հրատ. 1928, դրամա)
  • Die bunte Lampe (1928)
  • Rede der Kindesmörderin (1928)
  • Rhabarber (1930, հրատ. 1973, դրամա)
  • Der Enkel des Golem (1934, դրամա)
  • Prager Rhapsodie, 1։ Helldunkle Strophen (1938, բանաստեղծություն, առաջաբանը՝ Ստ. Ցվեյգի)
  • Prager Rhapsodie, 2։ Das Antlitz der Mutter (1938)
  • Blaugast (1939, վեպ)
  • Monika. Dreizehn Kapitel Liebe aus der Holle (1944, վիպակ, հրատ. 1988)
  • Bunterbart verkauft Gespenster (հրատ. 1973, դրամա)
  • Der Gefangene։ Gedichte eines alten Mannes (հրատ. 1988, բանաստեղծություն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Loužil J. Paul Leppin (1878—1945)։ Literární pozůstalost. Praha։ Lit. archiv Nár. muzea, 1963։
  • Hoffmann D.O. Paul Leppin։ eine Skizze mit einer ersten Bibliographie der Werke und Briefe. Bonn։ Bouvier, 1982։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Լեպպին» հոդվածին։