Ալեքսանդր Մոիսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Մոիսի
գերմ.՝ Alexander Moissi
Alexander Moissi by Nicola Perscheid.jpg
Ծնվել էապրիլի 2, 1879(1879-04-02)[1][2][3][4][5]
ԾննդավայրՏրիեստ, Իտալիա[1]
Մահացել էմարտի 23, 1935(1935-03-23)[6] (55 տարեկանում) կամ մարտի 22, 1935(1935-03-22)[1] (55 տարեկանում)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա[1]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Ազգությունալբանացի
Մասնագիտությունթատրոնի դերասան և կինոդերասան
Երեխա(ներ)Bettina Moissi?

Ալեքսանդր Մոիս, (ապրիլի 2, 1879(1879-04-02)[1][2][3][4][5], Տրիեստ, Իտալիա[1] - մարտի 23, 1935(1935-03-23)[6] կամ մարտի 22, 1935(1935-03-22)[1], Վիեննա, Ավստրիա[1]), գերմանացի դերասան։ Ազգությամբ ալբանացի։ 1898 թ.-ից սովորել է Վիեննայի կոնսերվատորիայում (բարիտոն

Եղել է «Բուրգթեատրի» դերասան։ 1904 թ.-ից աշխատել է Մ. Ռայնհարդի ղեկավարությամբ, 1905-33 թթ.-ին՝ Գերմանական թատրոնում և «Կամերշպիլե»-ում (Բեռլին)։ Մոիսի պլաստիկան և ձայնի երանգների հարստությունը օգնել են ստեղծելու երազող, միայնակ մարդկանց կերպարներ (Օսվալդ, Իբսենի «Ուրվականներ»)։ Հիսաթափված բուրժուական իրականությունից՝ ձգտել է ցույց տալ դաժան և անարդար կյանքից տառապող հերոսների ողբերգությունը՝ Համլետ (Շեքսպիրի «Համլետ»), Պրոտասով (Լ. Տոլստոյի «Կենդանի դիակ»), Իվանով (Չեխովի «Իվանով»), Ֆրանց Մոոր (Շիլլերի «Ավազակներ»)։ Ֆաշիստների իշխանության գլուխ անցնելուց հետո 1933 թ.-ին հեռացել է Գերմանիայից և աշխատել Ավստրիայում, Իտալիայում։ Հյուրախաղերով այցելել է ԽՍՀՄ (1924 թ., 1925 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 673 CC-BY-SA-icon-80x15.png