Jump to content

Պամելա Պալենսիանիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պամելա Պալենսիանիո
Դիմանկար
Ծնվել է1982
ԾննդավայրԱնդուխար, Խաեն, Անդալուզիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունԱուդիովիզուալ հաղորդակցություն
ՄասնագիտությունԳիտնական
 Pamela Palenciano Վիքիպահեստում

Պամելա Պալենսիանիո (իսպ.՝ Pamela Palenciano, 1982, Անդուխար, Խաեն, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի մենարտիստ, հաղորդակցող և ֆեմինիստ ակտիվիստ, իր թատերական մենախոսության համար միջազգային ճանաչում գտած[փա՞ստ] «Ցավ են պատճառում ոչ միայն հարվածները» (No solo duelen los golpes), ինքնակենսագրություն կանանց բռնության մասին հումորի և հեգնանքի միջոցով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

12-18 տարեկան հասակում ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել մի տղայի հետ։ Այդ ընթացքում ընկերը հոգեբանական բռնության է ենթարկվել, և բռնություն է գործադրել Պամելայի նկատմամբ շատ տարբեր ձևերով՝ նույնիսկ սպանության փորձ կատարելով[1][2]։

Կարողացել է դադարեցնել իր հարաբերությունները, երբ տեղափոխվել է Մալագայի համալսարան աուդիովիզուալ հաղորդակցության բաժնում իր ուսումը սկսելու համար։ Այս ժամանակահատվածում էր, որ նա հասկացել է, որ իրեն բռնության են ենթարկել։ Այնուհետև սկսել է հոգեբանական թերապիա և մտել ֆեմինիստական շարժումների մեջ՝ հասկանալով, որ իր գործը բացառապես անձնական չէ, այլ գլոբալ խնդրի մի մաս է՝ հայրիշխանության հասարակությունում ապրելու պատճառով[1]։

Ավարտելուց հետո, 8 տարի ապրել է Սալվադորում, ապա վերադարձել՝ Իսպանիա[3]։

Ցավ են պատճառում ոչ միայն հարվածները ″No solo duelen los golpes"

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա խաղը ներշնչված է արտահայտություններից մեկով, որը իր հոգեբանը ասել է թերապիայի ընթացքում․ «Ցավ են պատճառում ոչ միայն հարվածները»։ Այն սկզբում սկսվել է որպես լուսանկարչական ցուցահանդես, որտեղ նա նկարագրում էր այն, ինչ զգացել և ապրել էր, իսկ հետո վերափոխվել է բռնության կանխարգելման արհեստանոցի, որը կապված էր այդ լուսանկարների հետ[2]։

Սալվադորում ապրելու ժամանակ նա բացահայտել է թատրոնը և վերաձևակերպել նախագիծը՝ այն դարձնելով մենախոսություն, որն ուղղված էր ինչպես հանրակրթական դպրոցներին, այնպես էլ լայն հասարակության[1]։

Ներկայացման մեջ նա սեփական փորձից մոտենում է ռոմանտիկ սիրո, խանդի, հսկողության և տիրապետման, հոգեբանական և ֆիզիկական բռնության փորձառությանը կամ բռնարարի հետ ապրելու հետևանքով սեփական ագրեսիվությունը, ինչպես նաև վերականգնման և հաստատման սիրո մեկ այլ մոդել[4][5]։

Բեմադրել է «Ցավ են պատճառում ոչ միայն հարվածները» Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում և Իսպանիայի շատ քաղաքներում[փա՞ստ]։ Նաև ստացել է մի շարք մրցանակներ դպրոցներում կանանց նկատմամբ բռնության կանխարգելման գործում իր ներդրման համար[6][7]։

  • Եթե սեր է, ցավ չի պատճառում (Si es amor, no duele) (If it's love, it doesn't hurt), 2017[8]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Pérez Ortiz, Gloria (2015 թ․ նոյեմբերի 25). «"Las leyes de violencia de género me parecen un chiste del sistema patriarcal"». Pikara Magazine (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  2. 2,0 2,1 Villa, Lucía (2016 թ․ նոյեմբերի 24). «Un maltratador se está cociendo desde que tiene tres años». Público (իսպաներեն). Display Connectors, SL. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  3. Llanos Martínez, Héctor (2016 թ․ հունվարի 25). «El monólogo de humor que busca concienciar contra los malos tratos». El País (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  4. Peker, Luciana (2009 թ․ հուլիսի 3). «Machismo teen». Página/12 (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  5. Larrañeta, Amaya (2013 թ․ նոյեմբերի 25). «De maltratada a monologuista para enseñar a los adolescentes que "no solo duelen los golpes"». 20 minutos (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  6. Castellano, Alex (2017 թ․ փետրվարի 17). «Concedido a Pamela Palenciano el premio 8 de Marzo por su monólogo 'No solo duelen los golpes'». Noticias Para Municipios (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  7. Uslé, Ana (2017 թ․ մարտի 3). «Los premios de la escena alternativa». Cadena Ser (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  8. Palenciano, Pamela; Larreynaga, Iván (2017). Si es amor, no duele. Penguin Random House. ISBN 978-84-204-8623-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պամելա Պալենսիանիո» հոդվածին։