Չվենեբուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չվենեբուրի
Ընդհանուր քանակ

մոտ 50 000 - 100 000

Բնակեցում
{{{2}}} Թուրքիա
Լեզու(ներ)
թուրքերեն
Հավատք(ներ)
սուննի իսլամ

Չվենեբուրի (վրաց.՝ ჩვენებური, բառացի «մերը», «մեզնից մեկը», թուրքերեն՝ Çveneburi), սուբէթնիկ խումբ, որը պատմականորեն ներառվել է վրացիների կազմի մեջ։ Բնակվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում[1]։ Չվենեբուրիի ազգագրությունը բարդ է։ Ի տարբերություն վրացիների, չվենեբուրին մուսուլմաններ են, ինչպես օրինակ, արյունակից լազերը։ Այդ իսկ պատճառով իսլամադավան վրացիները խիստ անջատված են քրիստոնյա վրացիներից։ Ի տարբերություն լազերի, նրանք հաստատվել են Թուրքիայի Պոնտոս շրջանում (Սև ծովի հարավային ափ) 19-րդ դարի երկրորդ կեսին։ Բացի այդ, չվենեբուրին երկար ժամանակ պահպանել են վրացերենը ու վրացական մշակույթը, սակայն միջէթնիկ ամուսնությունները թուրքերի հետ հանգեցրել է չվենեբուրիի ասիմիլյացիային, հատկապես երիտասարդ բնակչության, ովքեր հիմնականում խոսում էին թուրքերեն։ Մուսուլման վրացիների թիվը Թուրքիայում այսօր կազմում է 100 000- 500 000 մարդ, որոնց մեծ մասը բնակվում են Տրապիզոնում, Սամսունում, Օրդուում, ինչպես նաև Բուրսայում և Ստամբուլում։

Իսլամացում և ասիմիլյացիոն գործընթացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տեղի են ունեցել կովկասյան և բալկանյան հետևյալ ազգերի ասիմիլյացիոն գործընթացը՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кузнецов И. В., Кузнецова Р. Ш., Шибзухов М. М. Основы этнографии стран Среднего Востока. — Краснодар: Кубанский гос. ун-т, 2009. — с. 21. — ISBN 978-5-8209-0690-9.