Չմենի սևապտուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չմենի սևապտուղ
Չմենի սևապտուղ
Չմենի սևապտուղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բոգածաղկավորներ (Gentianales)
Ընտանիք Տորոնազգիներ (Rubiaceae)
Ցեղ Catesbaea
Տեսակ Չմենի սևապտուղ (C. melanocarpa)
Միջազգային անվանում
Catesbaea melanocarpa

Չմենի սևապտուղ (լատին․՝ C. melanocarpa), վարդազգիների ընտանիքի չմենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ մինչև 2 մ բարձրությամբ, ուղղաձիգ, տարածված սաղարթով։ Ընձյուղները սկզբում թաղիքա-մազմզուկապատ են, հետագայում մերկանում են, ստանում փայլուն կարմրագորշավուն գունավորում։ Տերևները լայն-ձվաձև են, էլիպսաձև կամ երկարավուն-ձվաձև, 2 -4 սմ երկարությամբ, բութ գագաթով, երբեմն փոսիկավոր, կլորավուն, սպիտակ։ Ծաղիկները վարդագույն են, 5 -15-ական հավաքված ծոցային ողկույզներում կամ վահանաձև հուրաններում։ Պտուղը համարյա գնդաձևն կամ լայն-հակառակ-ձվաձև, 0,7-0,9 սմ տրամագծով, սև (չհասունացած պտուղները գորշակարմրավուն են), 2-3 սերմերով։ Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Եվրոպայում, Միջին Ասիայում, Հյուսիսային Չինաստանում։ Հայաստանում հանդիպում է Սևանի ավազանում, Մեղրիում, Դեբեդի հովտում, Վայքում, չոր, քարքարոտ թեքություններում, անտառի եզրերին։ Տերևները պարունակում են 115,8-250, իսկ պտուղները 56 մգ/տոկոս C վիտամին։

Աչքի է ընկնում երաշտադիմացկունությամբ և չորադիմացկունությամբ, հողի նկատմամբ պահանջկոտ չէ, լուսասեր է, սակայն լավ է աճում նաև ստվերում։ Բավականին ցրտադիմացկուն է և ջերմադիմացկուն։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհուրդ է տրվում լայնորեն օգտագործել կանաչապատման նպատակներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (322-324)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չմենի սևապտուղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չմենի սևապտուղ» հոդվածին։