Չիչ և Չոնգ
Չիչ և Չոնգ | |
---|---|
Ազդվել է | Ջորջ Քարլին, Բիլ Քոսբի, Mort Sahl?, Ջոնաթան Ուինթերս և Լենի Բրյուս |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | cheechandchong.com |
Cheech & Chong Վիքիպահեստում |
«Չիչ և Չոնգ» (անգլ.՝ Cheech & Chong), ամերիկյան կատակերգական դուետ, որի անդամներն են Ռիչարդ «Չիչ» Մարին և Թոմի Չոնգը։ Հայտնի են իրենց սթենդափ համարներով, երաժշտական ալբոմներով և մի շարք ֆիլմերով։ Արժանացել են «Գրեմմի» մրցանակի «լավագույն կատակերգական ալբոմ» անվանակարգում։ Նրանց կերպարները հիպպիներն ու լատինոներն են, ովքեր սիրում են կանեփ ծխել։ Հայտնի են եղել 1970-ական թվականներից մինչև 1980-ական թվականների առաջին կեսը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուետը ստեղծվել է 1960-ական թվականների վերջին Բրիտանական Կոլումբիա Վանկուվերում։ Թոմի Չոնգը Կանադայի քաղաքացի էր, իսկ Չիչ Մարինը Հարավային Կալիֆոռնիայից տեղափոխվել էր Կանադա՝ Վիետնամի պատերազմի ամենաթեժ պահին բանակ զորակոչվելուց խուսափելու համար։ Դուետը կատարել է կատակերգական ստենդափ համարներ և ձայնագրել մի քանի հաջող ալբոմ։ «Earache My Eye», «Basketball Jones», «Santa Claus and His Old Lady», «Sister Mary Elephant» և, թերևս, 1971 թվականի իրենց դեբյուտային ալբոմից ամենահայտնին՝ «Dave’s not here»։
Չիչի և Չոնգի «Ծխողները» առաջին լիամետրաժ ֆիլմը թողարկվել է 1978 թվականին և դարձել պաշտամունքային[1]։ Նրա դրամարկղային մուտքերը կազմել են 44 միլիոն դոլար՝ չնայած համեստ բյուջեին[2]։ Դրան հետևել են չորս շարունակություն․ «Չիչի և Չոնգի հաջորդ ֆիլմը»՝ 1980 թվականին, «Ծխողները 3»՝ 1981 թվականին, «Ծխողները 4»՝ 1982 թվականին և «Ծխողները տիղմում»՝ 1983 թվականին։ Այնուհետև 1984 թվականին դուետը նոր կատակերգություն է ստեղծել, բայց մի քիչ այլ ոճով՝ «Կորսիկացի եղբայրներ»։ Թոմի Չոնգն եղել է առաջին չորս ֆիլմերի ռեժիսորը։ Բոլոր ֆիլմերի սցենարները դուետի կողմից գրվել են համատեղ։
Այս ժամանակ 1983 թվականի Գրեմ Չեփմենի «Դեղին մորուքը» և 1986 թվականի Մարտին Սկորսեզեի «Աշխատանքից հետո» ֆիլմերում դուետը հայտնվել է երկրորդական դերերում։
1985 թվականին դուետը թողարկեց իր «Get Out of My Room» վերջին ալբոմը, որը ներառում էր այնպիսի հիթ, ինչպիսին էր «Born in East L.A.»-ն (Բրյուս Սպրինգստինի «Born in the U.S.A.» երգի հիման վրա)։ Այդ նույն ժամանակ Չիչ Մարին հանդես է եկել որպես ալբոմի համար «Դուրս իմ սենյակից» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսոր․ այնտեղ սյուժեի համաձայն՝ նրանք Չոնգի հետ տեսահոլովակներ են նկարահանում իրենց նոր երգերի համար։ Այդ դեպքերից անմիջապես հետո դուետը կազմալուծվել է, Չիչը սկսել է աշխատել մեներգային կարիերայի վրա։ 1987 թվականին նրանց վերջին սինգլի մոտիվներով նա թողարկել է «Արևելյան Լոս Անջելեսում ծնված» ֆիլմը։ Այստեղ Չիչը հանդես եկել և որպես ռեժիսոր, և որպես սցենարիստ, և որպես դերասան։
Վերամիավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվակաների կեսերին՝ բաժանումից հետո, դուետը երկար ժամանակ միասին չի աշխատել։ 1992 թվականին՝ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ, հանդիպել են «Պտերների հովիտը. Վերջին արևադարձային անտառը» մուլտֆիլմի ձայնասկավառակում։ 1997 թվականին Չիչ Մարինը մասնակցել է «Դետեկտիվ Նաշ Բրիջես» սերիալին, որտեղ սերիաներից մեկում («Wild Card») հղում է կատարել «Dave» կատակերգական համարին՝ 1971 թվականի նրանց առաջին ալբոմին։ 2000 թվականին երկուսն էլ մասնակցել են «Հարավային այգի» անիմացիոն սերիալում «Շերոկի մազերից տամպոններ» էպիզոդում կերպարների հնչյունավորմանը, սակայն նրանք չեն հանդիպել ձայնագրության ժամանակ, նրանց ձայները ձայնագրվել են առանձին։ 2003 թվականին «Biography» հեռուստասերիալում երկուսն էլ նշել են, որ պատրաստ են վերամիավորվել։
Դուետը պլանավորել էր վերամիավորվել իր հաջորդ ֆիլմի համար, երբ 2003 թվականի փետրվարին, անսպասելիորեն, դաշնային պաշտոնյաները գրոհեց Չոնգի որդու Chong Glass / Nice Dreams ընկերությունը։ Դա երկու մեծ հատուկ գործողություն էր, որի նպատակն էր արգելափակել թմրավաճառությունը, որը կապված է կանեփ ծխելու սարքերի վաճառքի բիզնեսի հետ։ 55 ընկերություններ, որոնք ինտերնետի միջոցով վաճառել են այդ հարմարանքները, դարձել են հետաքննության առարկա։ Չոնգը մեղքի ճանաչման մասին համաձայնագիր է կնքել, որտեղ խոստովանել է 7,500 բոնգների և նարգիլեների տարածումը։ Նա իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքի մեկ կետի համաձայն, որ թմրանյութ է տարածել, կնոջ և որդու նկատմամբ հետապնդումներից հրաժարվելու դիմաց։ 2003 թվականի սեպտեմբերին դատապարտվել է ինն ամսվա բանտարկության դաշնային բանտում, $20,000-ի չափով տուգանքի, $103,514-ի առգրավվան և իր բիզնեսի խուզարկության ընթացքում առգրավված բոլոր ապրանքների կորստի։ Բանտից դուրս է եկել 2004 թվականի հուլիսին։ Նրա խցակիցը «Ուոլ Սթրիթի գայլը» Ջորդան Բելֆորտն էր[3][4][5][6].
Պարբերաբար հայտնվել և հերքվել են նոր ֆիլմի նկարահանումների համար դուետի միավորման մասին լուրերը։ Սակայն 2008 թվականին դուետը, այնուամենայնիվ, վերամիավորվել է՝ Ամերիկայում կատակերգական շրջագայության համար[7]։ Ավելի ուշ՝ 2010 թվականին թողարկվել է վավերագրական ֆիլմ այդ շրջագայության մասին։
2014 թվականի մարտին դուետը հայտարարել է, որ աշխատում է նոր ֆիլմի վրա[8]։
Ելույթներ մեդիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականի օգոստոսի 11-ին Սան Անտոնիոյի քաղաքապետ Ջոն Հաթին հայտարարել է այդ օրը «Չիչի և Չոնգի օր»։ Այդ գիշեր նրանք համատեղ ելույթ են ունեցել «Dan Hicks and His Hot Licks»-ի հետ։ Դուետն այդ ժամանակ նոր-նոր էր թողարկել իր երկրորդ «Big Bambu» ալբոմը, որն ավելի ուշ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի «լավագույն կատակերգական ձայնագրություն» անվանակարգում, բայց այդ ժամանակ նրանք պարտվել են կատակերգու Ջորջ Կարլինին[9]։
2000 թվականի հունիսի 28-ին Չիչն ու Չոնգը հայտնվել են «Հարավային պարկ» սերիալում, որտեղ խաղացել են մեքսիկացիների դերեր, որոնք ձևանում են հնդիկներ և հեշտությամբ վստահող մարդկանց վաճառում ամեն տեսակ աղբ՝ ներկայացնելով այն որպես բուժիչ ազգային հնդկական դեղամիջոց։
2007 թվականին ռեժիսոր Բերտ Հարվին թողարկել է «Միություն։ հաճույքի ստվերային բիզնեսը» (անգլ.՝ The Union: The Business Behind Getting High) վավերագրական ֆիլմը մարիխուաննայի մասին։ Ֆիլմում մասնակցություն է ունեցել Թոմի Չոնգը։ Բացի Չոնգից ֆիլմում կան շատ այլ հայտնի անուններ՝ Վանկուվերի նախկին քաղաքապետ Լարի Քեմբելը, մարիխուաննայի լեգալիզացման քաղաքական պայքարի կանադացի ակտիվիստ Մարկ Էմերին, «High Times» ամսագրի նախկին խմբագիր Սթիվ Բլումն ու այլք[10]։
2008 թվականի նոյեմբերի 5-ին Չիչն ու Չոնգը ձայնագրել են կատակերգական տեսանյութ անգլ.՝ Funny or Die կայքի համար, որտեղ ընտրություններից մեկ օր առաջ, ընտրություններին մասնակցելու համար, նախընտրական ագիտացիայի են ենթարկել մարդկանց[11]։
2008 թվականի նոյեմբերի 30-ին Չիչն ու Չոնգը մասնակցել են TBS հեռուստաալիքի անգլ.՝ Cheech & Chong: Roasted հատուկ նախագծին, որտեղ որպես հաղորդավար հանդես է եկել Բրեդ Հարեթը։ Միջոցառումն անցկացվել է Լաս Վեգասի «Caesars Palace»-ում, կատակերգության փառատոնի ժամանակ[12]։
2009 թվականի ապրիլի 17-ին Ավստրալիայի շրջագայությունների ժամանակ դուետը ստիպված է եղել հետաձգել իր ելույթի սկիզբը, քանի որ Նոր Հարավային Ուելսի ոստիկաններն ու 4 շներն իրականացնում էին հատուկ գործողություն։ Խուզարկվել են շուրջ հիսուն մարդ, որոնցից 6-ը ձերբակալվել են մարիխուաննայի մեծ քանակություն ունենալու համար[13]։
2011 թվականի մարտի 1-ին Չիչն ու Չոնգը հայտնվել են «Սիմփսոնները» մուլտսերիալի «A Midsummer’s Nice Dream» սերիայում։ Ըստ սյուժեի ամերիկյան շրջագայության ժամանակ դուետն այցելել է Սփրինգֆիլդ։ Համերգի ժամանակ Չոնգը հրաժարվել է ասել իր հայտնի խոսքը․ «Դեյվն այստեղ չէ»։ Նա արդեն հոգնել էր բոլորին ծանոթ նույն կատակներն անընդհատ կրկնելուց։ Ընկերները վիճում են և դուետը բաժանվում է։ Քանի որ Չիչը պիտի շարունակեր շրջագայությունը, նա Հոմեր Սիմփսոնին վերցնում է որպես զուգընկեր, ով դուետի մեծ երկրպագուն էր և անգիր գիտեր բոլոր համարները։ Չոնգը նույնպես գտնում է նոր զուգընկեր՝ Սեյմուր Սքիները[14]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cheech and Chong (1971) US #28
- Big Bambu (1972) US #2
- Los Cochinos (1973) US #2
- Cheech & Chong's Wedding Album (1974) US #5
- Sleeping Beauty (1976) US #25
- Up in Smoke (1979) US #162 (սաունդթրեք)
- Let's Make a New Dope Deal (1980) US #173
- Get Out of My Room (1985) US #111
- Cheech & Chong's Greatest Hit (1981) (համաքածու)
- Where There's Smoke There's Cheech & Chong (2002) (համաքածու)
- Cheech & Chong's Animated Movie! Musical Soundtrack (2013) (սաունդթրեք)
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Santa Claus and his Old Lady» (1971) —
- «Basketball Jones featuring Tyrone Shoelaces» (1973) #15
- «Sister Mary Elephant (SHUDD-UP!)» (1973) #24
- «Earache My Eye» (1974) #9
- «Black Lassie» (1974) #55
- «(How I Spent My Summer Vacation) or A Day at the Beach with Pedro & Man — Parts I and II» (1975) #54
- «Framed» (1976) #41
- «Bloat On» (1977) #41
- «Rudolph The Red-Nosed Reindeer» (1977) —
- «Up In Smoke» (1978) —
- «Born In East L.A.» (1985) #48
- «I’m Not Home Right Now» (1985) —
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիմնական շարք
- Ծխածները (Up in Smoke) (1978)
- Չիչի և Չոնգի հաջորդ ֆիլմը (Cheech & Chong’s Next Movie) (1980)
- Ծխածները 3 (Nice Dreams) (1981)
- Ծխածները 4 (Things Are Tough All Over) (1982)
- Դեռ Ծխում են (Still Smokin) (1983)
- Կորսիկացի եղբայրները (Cheech & Chong’s The Corsican Brothers) (1984)
- Դուրս իմ սենյակից (Get Out of My Room) (1985) (կարճամետրաժ)
- Ծխածները. Ոչ մանկական մուլտֆիլմ (Cheech & Chong's Animated Movie) (2013)
- Սփին-օֆեր և այլ նախագծեր
- Դա դուրս է եկել Հոլիվուդից (1982) (հավաքածու)
- Դեղին մորուք (1983)
- Աշխատանքից հետո (1985)
- Արևելյան Լոս Անջելեսում ծնվածը (1987)
- Տարօրինակություններով տղան (1990)
- Hey Watch This (2010) (վավերագրական)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Cheech-Chong-s-Up-In-Smoke - Trailer - Cast - Showtimes - NYTimes.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Up in Smoke (1978) - Box Office Mojo
- ↑ The Pleasant Probation of Tommy Chong | L.A. Weekly
- ↑ «Actor Tommy Chong gets nine months for selling pot pipes». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Meet Jordan Belfort, the Real Wolf of Wall Street - New York Magazine
- ↑ Jordan Belfort Cringeworthy Talk At LA Convention Center - Business Insider
- ↑ «Cheech And Chong Light Up America On Reunion Tour». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ New Cheech & Chong Movie in the Works
- ↑ Grammy Award Nominees 1973 - Grammy Award Winners 1973
- ↑ The Union: The Business Behind Getting High (2007) - IMDb
- ↑ «Cheech And Chong Get Out the Vote! from Funny Or Die, CheechAndChong, and Funny Or Die». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Cheech and Chong Set to Be Roasted
- ↑ Cheech and Chong fans busted for marijuana possession | Herald Sun
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Live Nation Tour-ի պաշտոնական կայքը (անգլ.)
- HoboTrashcan’s One on One with Tommy Chong (անգլ.)
- Submerge magazine interview with Cheech Marin and Tommy Chong, Jan. 2009 (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիչ և Չոնգ» հոդվածին։ |
|