Չարլզ Դուվիլ Քոբրն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Չարլզ Դուիլ Քոբրնից)
Չարլզ Դուվիլ Քոբրն
Ծնվել էհունիսի 19, 1877(1877-06-19)[1][2][3]
ԾննդավայրՍավաննա, Ջորջիա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 30, 1961(1961-08-30)[1][2][3] (84 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան և կինոդերասան
Ժանրերվեսթեռն
Ծնողներհայր՝ Moses Douville Coburn?[4], մայր՝ Emma Louisa Springman?[4]
Պարգևներ և մրցանակներ

Չարլզ Դուվիլ Քոբրն (անգլ.՝ Charles Douville Coburn, հունիսի 19, 1877(1877-06-19)[1][2][3], Սավաննա, Ջորջիա, ԱՄՆ - օգոստոսի 30, 1961(1961-08-30)[1][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան և թատերական պրոդյուսեր[5]։ Նա երեք անգամ արժանացել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար մրցանակի՝ «Սատանան և միսս Ջոնսը» (1941), «Որքան շատ, այնքան ավելի ուրախ» (1943) և «Կանաչ տարիները» (1946) ֆիլմերի համար։ Կինոինդուստրիայում ունեցած իր ներդրման համար Քոբրնը 1960 թվականին արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղի աստղին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Քոբրնը «Դեպի Սինգապուր ճանապարհին» (անգլ․՝ Road to Singapore, 1940) ֆիլմում

Քոբրնը ծնվել է Ջորջիա նահանգի Մակոն քաղաքում[6]։ Նա՝ շոտլանդա-իռլանդական ամերիկացիներ Էմմա Լուիզ Սպրիգմանի (ծնված՝ 1838 թվականի մայիսի 11-ին, Օհայո նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում) և Մովսես Դուիլ Քոբրնի (ծնված՝ 1834 թվականի ապրիլի 27-ին Սավաննա քաղաքում - մահացած՝ 1902 թվականի դեկտեմբերի 27-ին) որդին էր։ Մեծանալով Սավաննա քաղաքում՝ 14 տարեկանից նա սկսել է մի շարք աշխատանքներ անել Սավաննա քաղաքի տեղի թատրոնում` որպես դռնապան, հսկիչ և այլն։ 17 կամ 18 տարեկանում նա թատրոնի մենեջեր էր[6][7]։ Հետագայում դարձավ դերասան, 1901 թվականին Բրոդվեյ թատրոնում՝ կատարելով իր առաջին ելույթը։ 1905 թվականին Քոբրնը՝ դերասանուհի Իվա Ուիլսի հետ ստեղծում են դերասանական ընկերություն[6][7]։ Նրանք ամուսնանում են 1906 թվականին։ Ընկերությունը ղեկավարելուց բացի, զույգը բազում ներկայացումներ է տալիս Բրոդվեյ թատրոնում։

Թրեյլեր Rhapsody in Blue ֆիլմի համար (1945)

Կնոջ մահից հետո՝ 1937 թվականին, Քոբրնը վերաբնակվում է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում, որտեղ էլ սկսում է իր կինոաշխատանքը։ 1943 թվականին նա արժանացել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար մրցանակի՝ խաղալով «Որքան շատ, այնքան ավելի ուրախ» (անգլ․՝ The More the Merrier) կատակերգական ֆիլմում թոշակի անցած միլիոնատեր Քյուփիդի դերը։ Նա նաև մրցանակի է արժանացել 1941 թվականին «Սատանան և միսս Ջոնսը» կատակերգական ֆիլմի և 1946 թվականին «Կանաչ տարիները» դրամատիկ ֆիլմի համար։ Նրա կատարմամբ այլ ուշագրավ ֆիլմերից են՝ «Մարդկային սրտերի մասին» (1938), «Տիկին Եվան»(1941), Kings Row (1942), «Դրախտը կսպասի» (1943), «Վիլսոն» (1944), «Ազդեցություն» (1949), «Պարադինի գործը» (1947), «Բոլորն այդպես են անում» (1950), «Անիմաստ աշխատանք» (1952), «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» (1953) և «Ջոն Փոլ Ջոնս»-ը (1959)։ Նա սովորաբար մարմնավորել է կատակերգական դրվագներ, բայց «Վիլսոն» ֆիլմում երևում է նրա՝ դրամատիկական բազմակողմանիությունը։

Կինոնկարներում ունեցած իր ներդրման համար 1960 թվականին Քոբրնը արժանացավ Հոլիվուդյան բուլվար 6268 հասցեում գտնվող Հոլիվուդյան փառքի ծառուղի աստղին։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոբրնը Հելեն Ուոքերի հետ «Ազդեցություն» (անգլ․՝ Impact) ֆիլմում (1949)

1940-ական թվականներին Քոբրնը համարվում է ամերիկյան իդեալների պահպանման համար կինոգործիչների միության դաշինքի փոխնախագահ՝ խումբ, որը դեմ էր ձախակողմյան ներթափանցմանը և դավանափոխությանը Սառը պատերազմի ընթացքում Հոլիվուդում[8]։ Ծնվել և մեծանալով Ամերիկայի Ջորջիա նահանգի հարավում՝ Քոբրնը սպիտակամորթների քաղաքացիական խորհրդի անդամ էր (սպիտակամորթների գերապաշտ խումբ, որը դեմ էր ռասայական ինտեգրմանը)[9][10]։

1944 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Քոբրնը աջակցեց՝ հանրապետականների թեկնածությունը նախագահի պաշտոնում դրած Թոմաս Դյուին[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոբրնը ամուսնացել է Իվա Ուիլսի (ծնված՝ օգոստոսի 19, 1878) հետ, Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում, 1906 թվականի հունվարի 29-ին։ Ունեցել են վեց երեխա[12]։ Իվան մահացել է սրտի անբավարարությունից Նյու Յորք քաղաքում 1937 թվականի դեկտեմբերի 3-ին՝ 59 տարեկան հասակում։ 82 տարեկանում Քոբրնը ամուսնացավ Վինիֆրեդ Նացկայի հետ Լոս Անջելեսում 1959 թվականի հունիսի 30-ին։ Նա Նոր Զելանդիայի բաս օպերային երգիչ Օսկար Նացկայի այրին էր։ Նրանք ունեցել են մեկ դուստր[12]։

1940 թվականին Քոբրնը հաստատվեց Նյու Յորքի Արվեստի ազգային ակումբում։ Այնտեղ նա ապրում էր իր հանգուցյալ կնոջ մոր հետ[13]։

Քոբրնը մահացավ սրտի կաթվածից՝ 84 տարեկան հասակում 1961 թվականի օգոստոսի 30-ին Նյու Յորքում։ Ամուսնու մահից հետո՝ Վինիֆրեդը տեղափոխվեց Նոր Զելանդիա։

Ամբողջական ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Ռեժիսոր Գրառումներ
1933 Boss Tweed Boss Tweed
1935 «Մարդկանց թշնամին» (անգլ․՝ The People's Enemy) դատավոր Հայս Քռեին Ուիլբր
1938 Of Human Hearts բժիշկ Չարլզ Շինգլ Քլարենս Բրաուն
1938 «Կենսուրախ տիկինը» (անգլ․՝ Vivacious Lady) պարոն Մորգան Ջորջ Սթիվենս
1938 Yellow Jack բժիշկ Ֆինլեյ Ջորջ Սեյց
1938 «Լորդ Ջեֆ» (անգլ․՝ Lord Jeff) կապիտան Բրիգս Սամ Վուդ
1939 Idiot's Delight բժիշկ Հյուգո Ուոլդերզլի Քլարենս Բրաուն
1939 «Ստեղծված միմյանց համար» (անգլ․՝ Made for Each Other) դատավոր Ջոզեֆ Դուլիթլ Ջոն Քրոմվել
1939 «Ալեքսանդեր Գրեհեմ Բելի պատմությունը» (անգլ․՝ The Story of Alexander Graham Bell) Գարդներ Հաբարդ Իրվինգ Քամինգս
1939 Bachelor Mother Մերլին Գարսոն Քենին
1939 «Սթենլի և Լիվինգսթոն» (անգլ․՝ Stanley and Livingstone) լորդ Թայս Օտտո Բրաուեր
1939 In Name Only պարոն Ուոքեր Ջոն Կրոմվել
1940 «Ճանապարհ դեպի Սինգապուր» (անգլ․՝ Road to Singapore) Ջոուշա Մալոն IV Վիկտոր Շերցինգեր
1940 Edison, the Man գեներալ Փաուել Քլարենս Բրաուն
1940 «Ֆլորիան» (անգլ․՝ Florian) բժիշկ Յոհաննես Հոֆեր Ջոն Բուրչ
1940 «Նավապետը կին է» (անգլ․՝ The Captain Is a Lady) կապիտան Էյբ Պիբոդի Ռոբերտ Բրյուս Սինքլեր
1940 Three Faces West բժիշկ Կարլ Բրաուն Բեռնարդ Վորհաուս
1941 «Տիկին Եվան» (անգլ․՝ The Lady Eve) «Գնդապետ» Հարինգթոն Պրեստոն Սթարջես
1941 «Սատանան և միսս Ջոնսը» (անգլ․՝ The Devil and Miss Jones) Merrick Սամ Վուդ
1941 «Մեր կինը» (անգլ․՝ Our Wife) պրոդեսոր Դրեյք Ջոն Մալքոլմ Ստալ
1941 Unexpected Uncle Սեթոն Մենսլի՝ Ալֆրեդ Քրեյն անունով Փիթեր Գոդֆրի
1941 H. M. Pulham, Esq. Mr. Pulham Sr. Քինգ Վիդոր
1942 Kings Row բժիշկ Հենրի Գորդոն Սամ Վուդ
1942 In This Our Life Ուիլյամ Ֆիցրոյ Ջոն Հյուսթոն
1942 «Ջորջ Վաշինգտոնը այստեղ է քնել» (անգլ․՝ George Washington Slept Here) Uncle Stanley J. Menninger Ուիլյամ Քեյլի
1943 Forever and a Day Սըր Ուիլյամ [1]
1943 «Որքան շատ, այնքան ավելի ուրախ» (անգլ․՝ The More the Merrier) Բենջամին Դինգլ Ջորջ Սթիվենս
1943 The Constant Nymph Չարլզ Քրեյթոն Էդմունդ Գուլդինգ
1943 «Դրախտը կսպասի» (անգլ․՝ Heaven Can Wait) Ուգո Վան Քլիվ Էռնստ Լյուբիչ
1943 Princess O'Rourke Հոլման-Մարիայի հորեղբայրը Նորման Կրասնա
1943 «Իմ թագավորությունը խոհարարի համար» (անգլ․՝ My Kingdom for a Cook) Ռադյարդ Մորլի Ռիչարդ Ուոլես
1944 Knickerbocker Holiday Պիտեր Ստյուվեսանտ Հարի Ջո Բրաուն
1944 «Վիլսոն» (անգլ․՝ Wilson) պրոֆեսոր Հենրի Հոլմս Հենրի Քինգ
1944 «Անհամբեր տարիները» (անգլ․՝ The Impatient Years) Ուիլյամ Սմիթ Իրվինգ Քամմինգս
1944 «Կրկին միասին» (անգլ․՝ Together Again) Ջոնաթան Քրանդալ Չարլզ Վիդոր
1945 «Արքայական սկանդալ» (անգլ․՝ A Royal Scandal) կանցլեր Նիկոլայ Իլյիչ Էռնստ Լյուբիչ
1945 Rhapsody in Blue Մաքս Դրեյֆուս Իրվինգ Ռեփեր
1945 Over 21 Ռոբերտ Դրեքսել Գոու Չարլզ Վիդոր
1945 «Կասկածելի տիկինը» (անգլ․՝ Shady Lady) գնդապետ Ջոն Էփլբի Ջորջ Վեգներ
1946 «Գնդապետ Էֆինգհեմի արշավանքը» (անգլ․՝ Colonel Effingham's Raid) գնդապետ Ուիլ Սիբորն Էֆինգհեմ Իրվինգ Պիչել
1946 «Կանաչ տարիները» (անգլ․՝ The Green Years) Ալեքսնադեր Գոու Վիկտոր Սավիլ
1947 Lured տեսուչ Հարլի Թեմփլ Դուգլաս Սըրք
1947 «Պարադինի գործը» (անգլ․՝ The Paradine Case) Սըր Սայմոն Ֆլաքեր Ալֆրեդ Հիչքոք
1948 B.F.'s Daughter B.F. Fulton Ռոբերտ Զիգլեր Լեոնարդ
1948 «Վայոմինգի կանաչ խոտը» (անգլ․՝ Green Grass of Wyoming) Beaver Greenway Լուի Քինգ
1949 «Ազդեցություն» (անգլ․՝ Impact) Լեյտենանտ Թոմ Քուինսի Արթուր Լյուբին
1949 «Այո, պարոն, իմ երեխան է» (անգլ․՝ Yes Sir That's My Baby) պրոֆեսոր Ջեյսոն Հարթլի Ջորջ Շերման
1949 The Gal Who Took the West Gen. Michael O'Hara Ֆրեդերիկ դե Կորդովա
1949 «Բժիշկն ու աղջիկը» (անգլ․՝ The Doctor and the Girl) բժիշկ Ջոն Քորդեյ Կուրտիս Բերնհարդտ
1949 «Բոլորն հենց այդպես են անում» (անգլ․՝ Everybody Does It) Մայոր Բլեր Էդմունդ Գուլդինգ
1950 «Լուիզա» (անգլ․՝ Louisa) Աբել Բերնսայդ Ալեքսանդեր Հոլ
1950 Peggy Professor 'Brooks' Brookfield Ֆրեդերիկ դե Կորդովա
1950 «Պարոն Մյուզիք» (անգլ․՝ Mr. Music) Ալեքս Քոնուեյ Ռիչարդ Հայդն
1951 The Highwayman Լորդ Ուոլթերս Լեսլի Սելանդեր
1952 Has Anybody Seen My Gal? Սամուել Ֆուլթոն/Ջոն Սմիթ Դուգլաս Սըրք
1952 «Անիմաստ աշխատանք» (անգլ․՝ Monkey Business) միստր Օլիվեր Օքսլի Հովարդ Հոուքս
1953 «Ճանապարհի դժվարություն» (անգլ․՝ Trouble Along the Way) հայր Բրք Մայքլ Քերթիս
1953 «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» (անգլ․՝ Gentlemen Prefer Blondes) Սըր Ֆրենզիզ Բեքման Հովարդ Հոուքս
1954 The Rocket Man Քազաքապետ Էդ Ջոնսոն Օսկար Ռուդոլֆ
1954 «Երկար սպասում» (անգլ․՝ The Long Wait) Գարդիներ Վիկտոր Սավիլ
1954 «Երկրի բժիշկը» (անգլ․՝ Country Doctor)
1955 «Ինչպես դառնալ շատ հայտնի» (անգլ․՝ How to Be Very, Very Popular) բժիշկ Թվիդ Նանալի Ջոնսոն
1956 «Իշխանությունն ու մրցանակը» (անգլ․՝ The Power and the Prize) Էլիոտ Հենրի Քոստեր
1956 «Աշխարհի շուրջը 80 օրում» (անգլ․՝ Around the World in 80 Days) Հոնկոնգի շոգենավերի ընկերության գործակատար Մայքլ Անդերսոն
1957 «Քաղաքը դատավարության մեջ» (անգլ․՝ Town on Trial) բժիշկ Ջոն Ֆեններ Ջոն Գիլերմին
1957 «Ինչպես սպանել հարուստ հորեղբորը» (անգլ․՝ How to Murder a Rich Uncle) հորեղբայր Ջորջ Նայջել Պատրիկ
1957 «Մարդկության պատմությունը» (անգլ․՝ The Story of Mankind) Հիպոկրատ Իրին Ալեն
1959 The Remarkable Mr. Pennypacker Գրամպա Փենիփեյքըր Հենրի Լևին
1959 «Անծանոթը գրկումս» (անգլ․՝ A Stranger in My Arms) Վենս Բիսլի Հելմուտ Կոյտներ
1959 «Ջոն Փոլ Ջոնս» (անգլ․՝ John Paul Jones) Բենջամին Ֆրանկլին Ջոն Ֆերոու
1960 «Պեպե» (անգլ․՝ Pepe) Ինքը Ջորջի Սիդնեյ

Ռադիո ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ծրագիր Դրվագ/աղբյուր
1946 Ակադեմիական մրցանակ

(անգլ․՝ Academy Award)

«Սատանան և միսս Ջոնսը» (անգլ․՝ The Devil and Miss Jones)[14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Pas L. v. Genealogics — 2003.
  5. Obituary Variety, September 6, 1971.
  6. 6,0 6,1 6,2 «Charles Coburn (1877–1961)». The New Georgia Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 2-ին.
  7. 7,0 7,1 «Charles Coburn Collection». University of Georgia Libraries – Hargrett Rare Book & Manuscript Library. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 2-ին.
  8. Doyle Greene, The American Worker on Film: A Critical History, 1909-1999 (Jefferson NC: MacFarland, 2010), 80-82. 9780786457762
  9. «Citizens Council». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
  10. «The Bend Bulletin from Bend, Oregon on June 13, 1959 · Page 5». Newspapers.com.
  11. Critchlow, Donald T. (2013 թ․ հոկտեմբերի 21). When Hollywood Was Right: How Movie Stars, Studio Moguls, and Big Business Remade American Politics. ISBN 9781107650282.
  12. 12,0 12,1 «Oscar Profile #104: Charles Coburn». CinemaSight. 2012 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  13. «Mrs. Anna K. Wills». New York Times. 1944 թ․ ապրիլի 19. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  14. «Charles Coburn Is 'Academy' Star». Harrisburg Telegraph. Harrisburg Telegraph. 1946 թ․ հոկտեմբերի 19. էջ 17. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alistair, Rupert (2018). «Charles Coburn». The Name Below the Title : 65 Classic Movie Character Actors from Hollywood's Golden Age (softcover) (First ed.). Great Britain: Independently published. էջեր 68–71. ISBN 978-1-7200-3837-5.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Դուվիլ Քոբրն» հոդվածին։