Չաջանմյոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չաջանմյոն
Korean Chinese cuisine?
Տեսակսննդամթերք
Ենթատեսակմակարոնով ուտեստ և սննդամթերք
Առաջացման երկիր Կորեական կայսրություն
Ստեղծման տարեթիվ1890[1]
Հիմնականլափշա
 Jajangmyeon Վիքիպահեստում

Չաջանմյոն (կորեերեն՝ 짜장면), կորեական խոհանոցի ուտեստ։ Անվանումը ծագում է հիմնական բաղադրիչներից՝ «չաջան» սոուսից և «մյոն» ցորենի արիշտայից։ Նաև չաջանմյոնում ավելացնում են բանջարեղեն, մսամթերք (հիմնականում խոզի միս, նաև տավարի միս), ծովամթերք (ծովախեցգետին կամ կաղամար)[2]։ Առաջ այս ուտեստի համար արիշտան պատրաստվում էր ձեռքով, հիմա ավելի հաճախ օգտագործում են արդյունաբերական արտադրության արիշտա։ Չաջան սոուսը պատրաստում են չխունջան մածուկի հիման վրա, որը բաղկացած է կարամելով տապակած սև լոբուց, նաև սոյայի կամ ոստրեի սոուսից[3][4]։

Չաջանմյոնը հայտնվել է Կորեայում հարևան Չինաստանից XX դարի սկզբին[5]։ Ուտեստը հարմարեցվել է կորեական խոհանոցի ավանդույթներին և առաջին անգամ մատուցվել է ներգաղթյալների բացած չինական Կոնհվաչհուն (կորեերեն՝ 공화춘?, 共和春?) ռեստորանում, որը մինչ այսօր աշխատում է Չայնատաունե նավահանգիստային Ինչհոն քաղաքում։

Չաջանմյոնը հաճելի է մատուցել պանչհանամի հետ. դեղին մարինացված բողկով (տակուան) կամ մարինացված սոխով, տապակած կամ եփած ձվով, կանաչ սոխով, բամբուկե ծիլերով։

Հատուկ հայտնիություն չաջանմյոնը ստացել է 1950-ական թվականների կեսերին աշխատողների շրջանում. այն էժան, բայց հագեցնող ուտեստը է, որը դարձել է կորեացի աշխատողների սննդակարգի անբաժանելի մասը[6]։ Որպեսզի ավելի նվազեցնեն ուտեստի արժեքը, չաջանմյոնում ավելացնում են մեծ քանակությամբ սոխ և կարտոֆիլ։

2012 թվականի ապրիլի 28-ին Կորայի Ինչոն քաղաքում բացվել էր չաջանմյոնի թանգարան (գտնվում է Կոնհվանչհուն ռեստորանում)[7]։

Թողարկվում է նաև արագ պատրաստման չաջանմյոն, օրինակ՝ «Դոշիրակ» ընկերության արտադրության։

Փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, Կորեայում ընդունված է նվերներ նվիրել տղամարդկանց։ Մարտի 14-ին՝ Սպիտակ օրը՝ կանաց։ Նրանք, ովքեր զույգ չեն ձեռք բերել, նշում են ապրիլի 14-ին Սև օրը։ Այդ օրը միայնակ մարդիկ հագնում են սև հագուստ և գնում են սրճարաններ կամ ռեստորաններ, համտեսելու սև արիշտա՝ չաջանմյոնը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.donga.com/news/Society/article/all/20140317/61793624/1
  2. «ЧЁРНАЯ ЛАПША ЧАЧЖАНМЁН 짜장면». mybreadcrumb.ru. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 19-ին.
  3. hipfoodiemom (2019 թ․ մարտի 6). «Jajangmyeon: Korean Noodles with Black Bean Sauce». Hip Foodie Mom (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 19-ին.
  4. Charlie (2021 թ․ մարտի 4). «What Does Jajangmyeon Taste Like?». Prepared Cooks (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 19-ին.
  5. MICHELE KAYAL. «Traditional Chinese New Year fare symbolic». Lubbock Avalanche-Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 19-ին.
  6. Kinja (2022 թ․ օգոստոսի 19). «Kinja Eats: Jjajangmyun». Kinja (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 19-ին.
  7. «Kinja Eats: Jjajangmyun».
  8. Smithsonian Magazine, K. Annabelle Smith. «Korea's Black Day: When Sad, Single People Get Together And Eat Black Food». Smithsonian Magazine (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 19-ին.