Սպիտակ օր (Ճապոնիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ օր
White Day 001.jpg
Տեսակ տոն
Ամսաթիվ մարտի 14
Չիզքեյք սպիտակ շոկոլադից աստղերով. «Սպիտակ օրը» աղջկան տրվող նվեր

Սպիտակ օր (ճապ.՝ ホワイトデー, նաև անգլ.՝ Howaito day,[1], ճապոնական, կորեական և թայվանական ոչ պաշտոնական տոն, որը նշվում է մարտի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրվանից (փետրվարի 14) 1 ամիս անց։ Սպիտակ օրը տղամարդիկ կանանց նվերներ են տալիս՝ պատասխան Սուրբ Վալենտինի օրվա նրանց նվերների։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ճապոնական մի խոշոր հրուշակեղեն արտադրող ընկերություն (Marshmallow company), որը պատրաստում էր սպիտակ մրգապաստեղ (զեֆիր), մեկնարկում է գովազդային արշավ, որով կոչ էր անում տղամարդկանց՝ իրենց զեֆիրներով փոխհատուցել Սուրբ Վալենտինի օրվա նվերները։ Այդպես հայտնվեց Զեֆիրի օրը կամ Սուֆլեի (Մարշմելոուի) օրը (անգլ.՝ Marshmallow Day), որը հետագայում վերանվանվեց Սպիտակ օրվա, քանի որ նվերների ցանկը ընդլայնվեց շոկոլադով և այլ քաղցրավենիքներով ու տեղափոխվեց մարտի 14՝ սիրահարների օրվանից ուղիղ մեկ ամիս անց։ Առաջին անգամ տոնվել է 1978 թվականին։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար Ճապոնիայում Սուրբ Վալենտինի օրը կանայք տղամարդկանց տալիս են նվերներ (հիմնականանում քաղցրավենիք, շոկոլադ՝ գնած կամ իրենց ձեռքով պատրաստած) որպես իրենց սիրո նշան, այդ դեպքում Սպիտակ օրը տեղի է ունենում հակառակը. տղամարդիկ, որոնք փետրվարի 14-ին նվեր են ստացել այսպես կոչված Giri Choco, պետք է տան պատասխան նվեր[1]։

Սպիտակ օրվա ավանդական նվերներից են թխվածքաբլիթը, զեֆիրը կամ մարշմելոուն, զարդերը, ներքնազգեստը (սպիտակ)։ Կա նաև եռակի վերադարձման կանոնը (ճապ.՝ 三倍返し), որի համաձայն Սպիտակ օրվա նվերի արժեքը պետք է երկու-երեք անգամ գերազանցի Սուրբ Վալենտինի օրվա համապատասխան նվերի արժեքին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Howaito day»։ Японские фестивали (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-19-ին։ Վերցված է 2010-02-15 
  2. «Культура Японии: Белый день» (ճապոներեն)։ Iroha Dictionary։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-19-ին։ Վերցված է 2010-02-15