Ոստրեի սոուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոստրեի սոուս
Ենթատեսակսոուս
 Oyster sauce Վիքիպահեստում

Ոստրեի սոուս, ոստրեներից պատրաստված սոուս։ Սովորաբար ոստրեի սոուս ասելով նկատի են ունենում Հարավարևելյան Ասիայի երկրներում հայտնի մածուցիկ մուգ սոուսը, որը պատրաստվում է շաքարից, աղից, ոստրեի էսենցիայից և եգիպտացորենի օսլայից, որը խտացուցիչ է։ Չնայած, որ ոստրեի սոուսը պատրաստվում է ծովամթերքներից, այն չունի «ձկան» համ և հոտ[1]։ Բուսական տարբերակի պատրաստման ընթացքում ոստրեների փոխարեն օգտագործվում են սնկեր, սովորաբար ականջասնկեր կամ շիիտակե։ Ոստրեի սոուսը կերակուրներին տալիս է աղի կծու համ և ակտիվորեն օգտագործվում է չինական, վիետնամական, թաիլանդական, կամբոջական խոհանոցներում և արևելյան Ասիայի այլ խոհանոցներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունված է համարել, որ ուտեստի հեղինակը Նանշույայի (հարավ-չինական Գուանդուն գավառի Չժուհայ թաղամաս) թեյի կրպակի տեր Լի Կում Շենն էր, որը 1888 թվականին մի անգամ ոստրեներ էր պատրաստել, բայց չի հետևել շոգեխաշման ժամանակին, որից հետո զգալ է ուժեղ բույր[2][3]։ Պարզվել է, որ չափից շատ եփված ոստրեների ապուրը վերածվել է խիտ մուգ սոուսի, որն ունի զարմանալիորեն հաճելի համ։ Շուտով Լին սկսել է վաճառել նոր սոուս «Lee Kum Kee» անունով, որը հետագայում դարձել է խոշոր մթերային ընկերություն Հոնկոնգում՝ գլխամասային գրասենյակով։

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իրական» բարձրորակ ոստրեների սոուսը պատրաստվում է ջրի մեջ եռացնելուց ստացված ոստրեի էքստրակտի կոնդենսատից և նման է թեթև արգանակի, որը հետագայում պետք է գոլորշիացվի մինչև իր ցանկալի խտությունը և գույնը[4]։ Նման բաղադրատոմսը ոչ մի հավելում չի նախատեսում (նույնիսկ աղի համի և բույրի բոլոր նրբությունները տալիս են հենց ոստրեները), և ստացվում է շատ թանկ։

Շատ ժամանակակից ոստրեների սոուսի տեսակներ խտացվում են եգիպտացորենի օսլայով և պարունակում են բուրավետիչներ[5][6], նաև կարամելի ներկանյութ[7]։

Բուսակերական ոստրեների սոուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսակերական ոստրեների սոուսը պատրաստվում է սնկերից (սովորաբար օգտագործվում են ականջասնկեր կամ շիիտակե), հիմնական արժեքի իջեցման համար օգտագործվում են բուրավետիչներ։

Ոստրեների սոուս առանց մոնոսոդիումի գլյուտամատի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս հասանելի ոստրեների սոուսի մեծամասնությունը պարունակում է մոնոսոդիումի գլյուտամատ։ Սակայն, վեջին տարիների ընթացքում առաջացել է սոուսի տեսակ, որը չի պարունակում գլյուտամատ։

Ուրիշ նշանակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի բրիտանական և ֆրանսիական խոհարարության մեջ «ոստրեների սոուս» նշանակում էր ոստրեների համով բեշամել[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Oyster Sauce на BigOven.com». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  2. Bartlett, Jessica (2016 թ․ ապրիլի 25). «Family of Chinese Oyster Sauce Empire Gives $21 Million to Harvard». Boston Business Journal. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին.
  3. Hayes, Janice Leung (2018 թ․ մայիսի 6). «Made in Hong Kong: The History of Lee Kum Kee's Oyster Sauce – So Good it is Served in Space». South China Morning Post. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 5-ին.
  4. LKK Oyster Sauce Story
  5. The Times, 22 January 1981; Cook Accidentally on purpose
  6. «BBC - Food - Glossary of food terms - 'E'». web.archive.org. 2010 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 11. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  7. BigOven Food DictionaryOyster sauce Արխիվացված 2010-07-11 Wayback Machine
  8. Ude, Louis Eustache. The French Cook, p.293, Publisher Carey, Lea & Carey, 1829.