Չանգ Կըն Սոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Չան Կըն Սոկից)
Չանգ Կըն Սոկ
Jang Keun-suk from acrofan.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն 장근석
Ծնվել է օգոստոսի 4, 1987
Հարավային Կորեա Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրեր ռոք, ռիթմ էնդ բլյուզ, փոփ
Մասնագիտություն երգիչ,դերասան
Գործիքներ կիթառ
Գործունեություն 1997 – ներկա
Լեյբլ TreeJ Entertainment
Կապված TEAM N
Կայք princejks.com

Չանգ Կըն Սոկ (հանգըլ՝ 장근석; հանջա՝ 張根碩, օգոստոսի 4, 1987, Սեուլ), հարավկորեացի դերասան, երգիչ և մոդել: Առավել հայտնի է 2009-ին նկարահանված «Դու գեղեցիկ ես» դրամայից[1][2][3], որտեղ խաղում է խմբի առաջնորդ Հուան Տե-Կյոնի դերը, դերասաններ Լի Հոնգ Կիի, Ջունգ Յոնգ Հվայի, Փակ Շին Հյեի և Յուիի հետ միասին: Նաև հայտնի է 2010-ին նկարահանված ռոմանտիկ կոմեդիա «Մերին ամբողջ գիշեր դրսում մնաց» սերիալից, որտեղ մարմնավորում է Կան Մյու-Գյոլի դերը, դերասանուհի Մուն Կըն Յանգի հետ: Նրան կոչում են Ասիայի Արքայազն իր դերասանական, երգելու և պարելու ունակությունների համար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ մի գործակալ բացահայտեց Կըն Սոկին, նա սկսեց աշխատել որպես երեխա մոդել: Այդ ժամանակ Կըն Սոկի ծնողները վաճառում էին իրենց տունը: Գործակալը, որը ապագա գնորդ էր, նկատեց Կըն Սոկին: Տեսնելով նրա պոտենցիալը, գործակալը առաջարկեց Կըն Սոկի ծնողներին` թույլ տալ տղային սկսել իր կարիերան որպես մոդել:

Կըն Սոկը իր դերասանական կարիերան սկսեց 1997թվականին նկարահանված Selling Happiness (Haengbokeul Pabmoda) կոմեդիայում: Դրանից հետո նա շարունակեց աշխատել հեռուստատեսությունում որպես երեխա դերասան: Միջին դպրոցում Կըն Սոկը առաջին անգամ լսեց փոփ-երգիչ Կեն Հիրայի երգերը: Նա այնքան էր ոգեշնչվել նրանով, որ սկսեց ինքնուրույն ճապոներեն սովորել: Ավագ դպրոցի առաջին տարիների ընթացքում Չան Կըն Սոկը տեղափոխվեց Նոր Զելանդիա, որտեղ նա 2003 թվականից սկսեց հաճախել Նելսոն քոլեջ` անգլերեն և ճապոներեն սովորելու համար: Շնորհիվ Նոր Զելանդիայում սովորած տարիներին, նա կարողանում է խոսակցական մակարդակով հաղորդակցվել այդ երկու լեզուներով:

Չնայած այն հանգամանքին, որ Չան Կըն Սոկը ցանկանում էր շարունակել ուսումը Նոր Զելանդիայում, Հարավային Կորեայից ստանալով աշխատանքի առաջարկ, որն էր նկարահանվել հայտնի Էմ Բի Սի ալիքի Nonstop 4 կոմեդիայում, նա ստիպված եղավ հետ գնալ իր երկիր: Այդ կոմեդիայից հետո Կըն Սոկն իրեն համարում էր անհաջող դերասան և չէր կարծում, որ ուներ լավ դերասանական ունակություններ: Դրանից հետո նա որոշեց ամեն ինչ նորից սկսել և նվիրվել իսկական դերասան դառնալու գործին:

2005 թվականին Էս Բի Էս ալիքիով ցուցադրված «Lovers in Prague» դրամայում Կըն Սոկի` նախագահի տղայի մարմնավորած դերը, դարձավ մեծ հիթ և լավ ընդունվեց դրամաների երկրպագուների կողմից:

2006 թվականին, Կըն Սոկը մուտք գործեք մեծ կինո One Missed Call: Final ճապոնական սարսափ ֆիլմով, որտեղ խաղում էր համր տղայի դերը: Իր դերին նախապատրաստվելու համար նա նաև սովորեց ժեստերի լեզուն: Օգտագործելով ճապոներենի իր գիտելիքները Կըն Սոկը առանց դժվարությամբ կարողանում էր շփվել իր ճապոնացի գործընկերների հետ:

Փոքր կինոյում նրա հաջորդ դերը Կիմ Ըն Հոն էր ով Հուան Ջին Ի-ի առաջին սերն էր «Հուան Ջին Ի» հեռուստասերիալում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]