Փակ Շին Հյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փակ Շին Հյե
կորեերեն՝ 박 신혜
Փակ Շին Հյե
Ծնվել էփետրվարի 18, 1990(1990-02-18) (34 տարեկան)
ԾննդավայրԳվանջու, Հարավային Կորեա
ԿրթությունՉունգ Անգի համալսարան (2016)
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Ազգությունկորեացի
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, երգչուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և պարուհի
parkshinhye.jp
channels.vlive.tv/F191B3
cafe.daum.net/oSHINSTARoi
weibo.cn/u/2414346194
movie.daum.net/person/main?personId=98034
hancinema.net/korean_Park_Sin-hye.php
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Փակ Շին Հյե (հանգըլ՝ 박신혜, փետրվարի 18, 1990(1990-02-18), Գվանջու, Հարավային Կորեա), հարավակորեական դերասանուհի և երգչուհի։ Առաջին անգամ սկսել է նկարահանվել «Կկոչ» (կորեերեն՝ ― «ծաղիկ») տեսահոլովակում։ Նկարահանվել է մի շարք հայտնի հեռուստասերիալներում, ինչպիսիք են՝ «Մինամ, դու գեղեցիկ ես», «Սրտի լարեր», «Ժառանգները», «Պինոկիո», «Բժիշկներ»։

Սովորել է Չունգանգ համալսարանում։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փակ Շին Հյեն ծնվել է 1990 թվականին փետրվարի 18-ին Հարավային Կորեայի Կունջոյում քաղաքում։ Նա ունի մեծ եղբայր։ Երբ նա 6-րդ դասարանում էր Հանգ-Կանգ տարրական դպրոցում, նրան ընտրեցին խաղալու գլխավոր դեր «Կկոտ» դորամայում։ Նա անցել է լսումների փուլը, միացել խմբին և սկսել է ստեղծել իր կարիերան։ Կարճ ժամանակում նա ձեռք բերեց ժողովրդի համակրանքը, խաղալով «Դրախտային ծառ» դորամայում։ Այս դերը ճակատագրական եղավ նրա համար և ելակետ նրա կարիերային։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառքը նրա մոտ եկավ այն ժամանակ, երբ նա խաղաց Խան Ջոն Սոի դերը, «Աստիճան երկնքում» դորամայում։ Նա նույնպես խաղացել է «Երկնային ծառ»։ Պրեմիերան ունեցել է արժանապատիվ վարկանիշ, իսկ ակնարկները և քննադատությունները չնայած նրան որ խառն էին, հիմնականում դրական էին։ Եվ ձեռք է բերել մեծ երկրպագուներ Կորեայում, որը հետագայում նպաստել է վստահություն դերասանուհու կարիերայի հարցում։ Դրանից հետո Փակ Շին Հյեն նկարահանվել է բազմաթիվ գովազդներում և դարձել է մոդել մի շարք ասիական ընկերություններում։ Շնորհիվ իր դերերի Փակը ցույց է տվել իր կարողությունները պարի և մարտարվեստի բնագավառում։ Նա հրապարակել է մի երգ` «Աղոթք», որը գրել է «Երկնային ծառ» դորամայում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային դորամաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Network Հղումներ
2003 Ճապապարհ դեպի երկինք Հան Ջունգ Սուհ
2004 Եթե նորից սպասել հաջորդ գնացքին Յոնգ Րան Յուի KBS
Բում Չկա տվյալ
Ոչ միայնակ Չկա տվյալ
2005 Սիրունիկ կամ խելագար Իր դերը
Մի հրաշալի օր Հի Կյոնգ
2006 Սեուլ 1945 Չոի Գըմ Հի KBS1
Երկնային ծառ Հանա
Սիրող Սյուի Չկա տվյալ
Բիչոնմու Ա Լի Շուի (Արիսու)
2007 Արքայազնի ժամը Շին Սե Րյունգ
Մի քանի հարց, որոնք մեզ երջանիկ կդարձնեն Հյուն Ջի KBS2
Բողկի խորանադրիկներիով կիմչի Ջանգ Սա Յա
2009 Մինամ, դու գեղեցիկ ես Կո Մի Նամ / Կո Մի Նյու
2010 Ընկերուհիս 9 պոչանի աղվես է Կո Մի Նյու
Ուժեղ հարված տանիքի միջով Ապագայի Հե Րի
2011 Սրտի լարեր Լի Գյու Վոն
Պատերազմի մատակարարի հայատեն Հիայի Զի FTV
2012 Մի անհանգստացեք, ես ուրվական եմ Յոն Հվա KBS2
2013 Հարևան սենյակի տղան Գո Դոկ Մի tvN
Առասպելական տղաներ Իր դերը FTV / GTV [1]
Ժառանգները Չա Ըն Սանգ
2014-2015 Պինոկիո Չոի Ին Հա
2016 Բժիշկներ Յու Հյե Ջոնգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lee KyungNam (2013 թ․ մայիսի 27)։ «Park Shin Hye Makes Cameo Appearance in Taiwanese Remake of You′re Beautiful»։ enewsWorld։ CJ E&M։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8