Ջունգ Յոնգ Հվա
| Ջունգ Յոնգ Հվա | |
|---|---|
Ջունգ Յոնգ Հվան 2020 թվականին | |
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | 정용화 |
| Ծնվել է | հունիսի 22, 1989[1] (36 տարեկան) Սեուլ, Հարավային Կորեա |
| Երկիր | |
| Ժանրեր | ռոք, ռիթմ էնդ բլյուզ, փոփ |
| Մասնագիտություն | երգիչ, դերասան |
| Գործիքներ | կիթառ |
| Գործունեություն | 2009 – ներկա |
| Աշխատավայր | Sejong Cyber University? |
| Լեյբլ | FNC Entertainment |
| Կրթություն | Կյոնգ Հվի համալսարան |
| Անդամակցություն | CNBLUE |
| Կապված | CNBLUE |
| Կայք | fncent.com |
| Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Ջունգ Յոնգ Հվա (հանգըլ՝ 정용화, հանջա՝ 鄭容和, հունիսի 22, 1989[1], Սեուլ, Հարավային Կորեա), կորեերենի նոր ռոմանականացում՝ Jeong Yong-hwa, հարավկորեացի երաժիշտ, դերասան, երգահան, կիթառահար, ռեփեր, մոդել։ Կորեական CNBLUE բոյզ-բենդի անդամ է։
Նկարահանվել է հարավկորեական մի շարք հայտնի դորամաներում (հեռուստասերիալ), ինչպիսիք են «Մինամ, դու գեղեցիկ ես»-ը և «Սրտի լարեր»-ը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1989 թվականի հունիսի 22-ին Սեուլում։ 1999 թվականին տեղափոխվել է Բուսան, որտեղ ապրել և սովորել է մինչ քոլեջ ընդունվելը։ Երգեր սկսել է ստեղծագործել դեռևս միջնակարգ դպրոցում։
Երաժշտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլեջի քննությունները հանձնելուց հետո վերադարձել է Սեուլ և միացել F&C Music թիմին և F&C ակադեմիայում սովորել է նվագել բաս-կիթառ՝ CNBLUE խմբի ապագա անդամների հետ։
Ներկայումս Յոնգ Հվան C.N. Blue (հանգըլ։ 씨엔블루 ― լրիվ անվանում՝ Code Name Blue, թարգմանաբար՝ կոդավորված անվանում՝ «Կապույտ») կորեական ինդի-խմբի լիդերն է։
Սկզբում նրանք իրենց դեբյուտը կատարել են 2008 թվականին Ճապոնիայում։ Մինչ ալբոմի թողարկվելը խումբը ելույթ էր ունենում փողոցներում և կենդանի ձայնով փոքր համերգներին։ Հարավային Կորեայում դեբյուտը կատարվել է 2010 թվականի հունվարի 14-ին «Bluetory» մինի-ալբոմով։
Ի սկզբանե խումբը բաղկացած էր 5 անդամից, սակայն շուտով անձնական պատճառներով խումբը լքում է մեկ վոկալիստ և արդյունքում մնում է երկու վոկալիստ-կիթառահար, մեկ բաս, և գործիքներ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ալիք | Վերնագիր | Դեր |
|---|---|---|---|
| 2009 | Մինամ, դու գեղեցիկ ես | Կանգ Շին Վու | |
| 2011 | Սրտի լարեր | Լի Շին[2] | |
| 2012 | Ջենթլմենի արժանապատվությունը | Ինքն իր դերում[3] | |
| 2013 | KBS2 | Ամուսնացիր նրա հետ, եթե այդքան խիզախ ես | Փակ Սե Ջու[4] |
| tvN | Չոնգդամ-դոնգ 111 | Ինքն իր դերում | |
| 2014 | tvN | Երեք հրացանակիրներ | Փակ Դալ Հյանգ |
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Տեսահոլովակ | Տևողություն | Ալբոմ |
|---|---|---|---|
| 2012 | "Fool" (կորեերեն՝ 바보) | 3:57 | My First June (առաջին մինի ալբոմ) |
| 2014 | "Can't Stop" | 3:59 | Can't Stop (Կորեայի 5-րդ մինի ալբոմ) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.fncent.com/CNBLUE/b/introduce/1301
- ↑ «Jung Yonghwa's 180 Degrees Transformation in "Title: 넌 내게 반했어 (You've Fallen For Me)"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Sunwoo, Carla (2012 թ․ հուլիսի 5). «Jung Yong-hwa to make cameo appearance in A Gentleman's Dignity». Joongang Daily. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Yoon Eun Hye, Lee Dong Gun, and CNBLUE's Yonghwa confirmed for new KBS drama 'The Future Choice». օգոստոսի 26, 2013. Վերցված է սեպտեմբերի 4, 2013-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջունգ Յոնգ Հվա» հոդվածին։ |
| ||||||||||||||