Չաղլար Էրթուղրուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չաղլար Էրթուղրուլ
թուրքերեն՝ Çağlar Ertuğrul
Ծնվել էնոյեմբերի 5, 1987(1987-11-05)[1] (36 տարեկան)
ԾննդավայրKarşıyaka, Իզմիրի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան

Չաղլար Էրթուղրուլ (թուրքերեն՝ Çağlar Ertuğrul, նոյեմբերի 5, 1987(1987-11-05)[1], Karşıyaka, Իզմիրի մարզ, Թուրքիա[2]), թատրոնի և կինոյի թուրք դերասան։ Ներկայումս նկարահանվում է «Տիկին Ֆազիլեթը և նրա դուստրերը» հեռուստասերիալում, որը հեռարձակվում է Star TV-ով՝ մարմնավորելով Յաազ Էգեմենի դերը։ Մասնագիտությամբ ինժեներ մեխանիկ է։ 2009 թվականի ապրիլի 13-ին առաջին անգամ խաղացել է թատերական ներկայացման մեջ Քոչ համալսարանում։ 2012 թվականին նկարահանվել է զինվորական Դաղ (հայերեն՝ Լեռ) ֆիլմում, որտեղ գլխավոր դերը մարմնավորել է Չաղլար Էրթուղրուլը։ Դերը Էրթուղրուլին մեծ հռչակ է բերել։ 2013 թվականին նկարահանվել է «Ինձ հեքիաթ պատմիր» (թուրքերեն՝ Bana Masal Anlatma) ֆիլմում։ Չաղլարը նկարահանվել է նաև Մակընթացություն և «Ինձ ոչինչ մի հարցրեք» հեռուստասերիալներում։

2016 թվականին Դաղ 2 ֆիլմում ստացել է գլխավոր դերը։ Ֆիլմը համաշխարհային մեծ ճանաչում է ունեցել և դարձել է 2016 թվականին Թուրքիայում ամենաշատ դիտված ֆիլմը։ Ֆիլմը IMDB-ում ունի 10/10 վարկանիշ։ Ունի Youtube-ի անձնական էջ, որտեղ կիսվում է ծիծաղելի հոլովակներ։

Թատերական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Çağlar Ertuğrul Nereli, Kimdir, Yaşı, Boyu, Benim İçin Üzülme Dizisi». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]