Տիկին Ֆազիլեթը և նրա դուստրերը
Տիկին Ֆազիլեթը և նրա դուստրերը | |
|---|---|
| Ժանր | դրամա |
| Երկիր | Թուրքիա |
| Լեզու | թուրքերեն |
| Ռեժիսոր | Մուրատ Սարաչօղլու |
| Գլխավոր դերերում | Նազան Քեսալ Դենիզ Բայսալ Չաղլար Էրթուղրուլ Մահիր Գյունշիրայ Թոլգա Գյուլեչ Հազալ Թյուրեսան Աֆրա Սարաչօղլու Իդրիս Նեբի Թաշքան Ալփ Նավրուզ Թուղբա Մելիս Թյուրք Էջեմ Բալթաջը |
| Պրոդյուսեր | Շյուքրու Ավշար |
| Սցենարիստ | Սըրմա Յանըք |
| Եթերաշրջանների քանակ | 2 |
| Սերիաների քանակ | 43 |
| Էկրաններին է | մարտի 25, 2017-ից հունիսի 9, 2018-ը |
| Հեռուստաալիք | Star TV |
| Ընկերություն | Avşar Film |
| Պատկերի ձևաչափ | 576i (16:9 SDTV) 1080i (HDTV) |
| Ձայնի ձևաչափ | Stereo |
Տիկին Ֆազիլեթը և նրա դուստրերը (թուրքերեն՝ Fazilet Hanım ve Kızları), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվում է Star TV-ով՝ 2017 թվականի մարտի 25-ից։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Նազան Քեսալը, Դենիզ Բայսալը, Չաղլար Էրթուղրուլը, Մահիր Գյունշիրայը, Ալփ Նավրուզը և այլն։ Հեռուստասերիալի ռեժիսորը Մուրատ Սարաչօղլուն է, իսկ պրոդյուսերը Շյուքրու Ավշարը[1]։ Հեռուստասերիալը նկարահանվում է Ստամբուլում։
Սցենար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալը պատմում է Ֆազիլեթ անունով կնոջ մասին, ով ուզում է դասավորել իր երկու դուստրերի ապագան։ Ֆազիլեթը, ով պաշտում է հարստությունը և ճոխ կյանքը, հասկացել է, որ կարելի է հասնել հարստության միայն իր աղջիկների շնորհիվ։ Նա կարողանում է ներթափանցել Էգեմենների հարուստ ընտանիք և փորձում է ընտանիքի տղաներին ամուսնացնել իր դուստրերի հետ։ Հեռուստասերիալն անդրադառնում է աղքատների և հարուստների միջև առկա պատնեշին, որի մի կողմում Բոսֆորի ափին գտնվող շքեղ առանձնատունն է, իսկ մյուս կողմում Ֆաթիհի աղքատ թաղամասերից մեկը։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր | Սերիա | Ծանոթագրություններ |
|---|---|---|---|
| Նազան Քեսալ | Ֆազիլեթ Չամքըրան | 1 - 43 | |
| Դենիզ Բայսալ | Հազան Չամքըրան | 1 - 43 | |
| Չաղլար Էրթուղրուլ | Յաղըզ Էգեմեն | 1 - 43 | |
| Մահիր Գյունշիրայ | Հազըմ Էգեմեն | 1 - 43 | |
| Թոլգա Գյուլեչ | Գյոքհան Էգեմեն | 1 - 43 | |
| Հազալ Թյուրեսան | Յասեմին Էգեմեն | 1 - 43 | |
| Աֆրա Սարաչօղլու | Էջե Չամքըրան | 1 - 43 | |
| Իդրիս Նեբի Թաշքան | Յասին | 1 - 43 | |
| Ալփ Նավրուզ | Սինան Էգեմեն | 1 - 43 | |
| Թուղբա Մելիս Թյուրք | Նիլ | 1 - 43 | |
| Էջեմ Բալթաջը | Սելին Էգեմեն | 1 - 43 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||