Ուրց Կոչիի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուրց Կոչիի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Կատվադաղձայիններ (Nepetoideae)
Ցեղ Ուրց (Thymus)
Տեսակ Ուրց Կոչիի (T. kotschyanus)
Միջազգային անվանում
Thymus kotschyanus

Ուրց Կոչիի (լատ.՝ Thymus kotschyanus), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

5-15 սմ բարձրությամբ, տեղ-տեղ արմատավորվող բազմամյա, լավ մեղրատու, գեղազարդային փոքր կիսաթուփ է, որի սողացող ցողունները ստորին մասում փայտացած են։ Կարճակոթ մանր տերևները, որոնք պատված են եթերային յուղ պարունակող գեղձիկներով, բազմաթիվ վեր բարձրացող ծաղկակիր ցողունների վրա հակադիր դասավորված են օվալաձև կամ նշտարաձև։ Կազմելով գլխիկանման ծաղկաբույլեր` երկշուրթ սպիտակ, մանուշակագույն կամ վարդագույն ծաղիկները աճում են օղակներով փոքրիկ ճյուղերի գագաթներին։ Համարյա գնդաձև պտուղները մուգ գորշագույն շատ մանր ընկուզիկներ են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների չոր լանջերին։ Հանդիպում է բոլոր մարզերում[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը, որը հավաքում են ծաղկման շրջանում։ Ուրցի վերգետնյա մասը պարունակում է դաբաղանյութեր, դառնանյութեր, օրգանական թթուներ, խեժ, ֆլավոնային գլիկոզիդներ, ուրսոլաթթու, օլեինաթթու, եռտերպենոիդներ, ճարպային յուղեր և եթերային յուղ, որի մեջ կուտակվում են ֆենոլներ, թիմոլ և կարվակրոլ, ինչպես նաև լինալոոլ, պինեն, ցիմոլ և այլ տերպեններ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689